Ереван, 19.Июль.2026,
00
:
00
ВАЖНО


Ինչպես են կարմիր եւ կապույտ գույները կառավարում ձեր պահվածքը

ЛАЙФ

Համաշխարհային սարդոստայնում հետաքրքիր հոդված գտանք: Առաջարկում ենք մտածել դրանում ներկայացված թեմայի շուրջ: 

Պատկերացրեք, որ հսկայական կոճակ ունեք, որը սեղմելով՝ կարող եք ոչնչացնել ամբողջ մոլորակը: Փորձեք պատկերացնել այդ կոճակը: Պատկերացրեցի՞ք: Ի՞նչ գույն ունի այն: Մարդկանց 100%-ի մոտ այն կարմիր կլինի: Երկու գույների՝ կարմրի եւ կապույտի, մեր օրգանիզմն այնքան մոգական է արձագանքում, որ գիտությունը մինչեւ հիմա ձեռքերն է տարածում:

Եվ այսպես, ինչպե՞ս են այդ կախարդական գույներն ազդում Ձեր կյանքի վրա:

1. Ձեզ չվաստակած առավելություն է տալիս

2004 թվականի Օլիմպիադայի ժամանակ հաշվել են, որ դատավորների կողմից ամենաշատ միավորները ստացել են կարմիր հագուստով մարզիկները: Եթե կարծում եք, որ կարմիր գույնի «հզորությունը» բացատրվում է այն հանգամանքով, որ մանկությունից մենք սովոր ենք ահազանգող կարմիր նշաններ եւ հրշեջ մեքենաներ տեսնել, այդ դեպքում ինչո՞ւ են կապիկներն այդ գույնին մեզ նման արձագանքում:

Հետազոտության ընթացքում մասնագետները մակակներին կերակրել են կարմիր, կապույտ եւ կանաչ հագուստով: Կանաչ եւ կապույտ գույների դեպքում որեւէ խնդիր չի առաջացել: Իսկ ահա կարմիր գույնին կապիկներն արձագանքել են այնպես, կարծես նրանց թունավոր սնունդ են առաջարկել: Կարմիրը նրանց համար վտանգ է նշանակել: Իսկ վտանգն ինչ-որ առումով ե՛ւ ուժ, ո՛ւ հզորություն է նշանակում: Կարմիրի մոգական ուժի հավաստումները բազմաթիվ են: Օրինակ՝ շրթներկը: Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ վառ կարմիր շրթներկով կանայք տղամարդկանց կողմից ավելի մեծ ուշադրության են արժանանում: Եթե կարծում եք, որ կարմիր շրթներկը Ձեզ չի սազում, կարմիր շապիկ հագեք: Հետազոտությունը ցույց է տվել, որ կարմիր շապիկով մատուցողուհիներին տղամարդիկ 14.6-26.1%-ով ավելի շատ թեյավճար են թողնում:

2. Ազդում է մտավոր ունակությունների վրա

IQ թեստ հանձնելուց առաջ կարմիր գույնի նայելու դեպքում ավելի ցածր արդյունք կարձանագրեք: Ընդ որում՝ զգալիորեն ցածր: Կարմիր գույնով շրջապատված ուսանողները հնարամտություն պահանջող խնդիրներն ավելի վատ են լուծել, քանի որ գույնը նրանց զգուշավորության է մղել: Իսկ եթե միշտ զգոն եք եւ խաբեություն եք սպասում, դժվար է արդյունավետ մտածել:

Այդ դեպքում, ո՞ր գույնը կարող է վերադարձնել Ձեր սառնասրտությունն ու ողջախոհությունը: Այն գույնը, որն աչքի առաջ է գալիս «ցուրտ» բառն արտաբերելիս, այսինքն՝ կապույտը: Կապույտ գույնը թուլացնում է մեր նյարդային համակարգը: Կապույտն ասոցացվում է երկնքի եւ ծովի՝ երկու հսկայական բաց տարածությունների հետ:

3. Ձեզ ֆիզիկապես ավելի ուժեղ է դարձնում

Հետազոտության ընթացքում ուսանողներին խնդրել են ուժաչափի օգնությամբ փորձել սեփական ուժը: Տեսողական ազդանշանները կարմիր, մոխրագույն եւ կապույտ ֆոն են ունեցել: Հետազոտողները կապույտ գույնի մեջ զարմանալի հատկություններ են բացահայտել: Օրինակ՝ կապույտն օգնում է արթնանալ... եթե անգամ կույր եք: Հարկավոր չէ «տեսնել» այդ գույնը, այն փոխում է Ձեր մարմնի քիմիական կազմը: Ավելին, հիշողության թեստ անցնողները լավագույն արդյունքները ցուցաբերել են գերազանցապես կապույտով լուսավորված տարածքում: Սակայն, ցավոք, էլեկտրոնային նոր սարքավորումները հիմնականում ավելի կարճ՝ «երկնագույն» ալիք են օգտագործում, ինչն ավելի հարմար է աչքերի համար ու ավելի արդյունավետ: Ցավոք, քանի որ երկագույն լուսավորումը կարող է անքնության պատճառ դառնալ:

4. Կարող է բուժել Ձեզ

NASA-ի մասնագետները պարզել են, թե ինչ է տեղի ունենում, երբ մեր թանկարժեք բջիջները մոտեցնում ենք սպեկտրի մոտակա ինֆրակարմիր հատվածին, եւ տեխնոլոգիա մշակել, որը թույլ է տալիս երկար լուսային ալիքների ճառագայթման օգնությամբ առողջացնել մարդու օրգանիզմի բջիջները: Այդ սարքը փորձել են օգտագործել այրվածքների, մաշկի վրա դիաբետիկ խոցերի բուժման համար ու տպավորիչ արդյունքներ արձանագրել: Կապույտ գույնը նույնպես որոշակի առավելություններ ունի: Այն չափազանց տհաճ է մանրէների համար եւ կարող է «սառեցնել» եռացող կրքերը:

5. Եվ վերջապես, գույնն ազդում է Ձեր գնումների վրա

Երբ ընկերությունները միլիոններ են ծախսում տարբերանշան մշակելու եւ դրա գույնն ընտրելու համար, դա անում են ո՛չ այն պատճառով, որ փողերը ծախսելու այլ տեղ չունեն: Այդ ամենն արվում է մեր գունային «կոճակները» գրագետ կերպով սեղմելու համար: Օրինակ՝ առցանց-խանութների պարագայում: Պարզվում է՝ մարդիկ ավելի շատ գնումներ են կատարում կարմիր ֆոն ունեցող էջերից, սակայն միայն այն դեպքում, երբ իսկապես մրցունակ ապրանք են տեսնում: Միաժամանակ, նրանք կարող են զգուշանալ եւ շահ ստանալու հնարավորություն փնտրել:

Այլ հարց է, երբ էջի ֆոնը կապույտ է: Այն մարդուն առատաձեռնության է տրամադրում եւ ավելի շատ գնումներ կատարելու ցանկություն առաջացնում: Բացի այդ, հետազոտությունները ցույց են տվել, որ կապույտ շրջակայքը գնորդին հաճախ մղում է փողերը ծախսերը հենց այդ պահին՝ չհետաձգելով գնումները: Մարդկանց ակնհայտորեն գրավում են վառ եւ տաք գույները, սակայն, ամեն դեպքում, երկնագույնի եւ կանաչի սառը երանգները մարդկանց մեծ մասին դրական ու հաճելի են թվում: Դրանք անվտանգության զգացողություն են առաջացնում: 

Աղբյուրը՝ NEWS.am STYLE

 

До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян В отношении Арегназ Манукян возбуждено публичное уголовное преследование, она задержанаЗачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТОТрехдневный курс по финансовой грамотности в AI Camp фонда FAST: Idram&IDBank