435 կիլոգրամ կշռող մեքսիկացու ստամոքսի 70%-ը կհեռացնեն
ЛАЙФ1in.am-ը գրում է.
Օբրեգոն քաղաքից 37-ամյա մեքսիկացի Անդրե Մորենոյի ստամոքսի 70%-ը կհեռացնեն՝ նրա կյանքը երկարացնելու համար: 435 կիլոգրամ կշռող հիվանդին հիվանդանոց տեղափոխելու համար պահանջվել են 7 մարդ և վերհան մեքենա: Ծնվելիս Մորենոն կշռել է 5,8 կգ: 10 տարեկանում նա կշռել է 120 կգ՝ հայտնում է Daily Mail-ը:
Բժիշկների խոսքով՝ իրենք առաջին անգամ են վիրահատում այդքան գեր հիվանդի: Նրանք երկար ժամանակ կասկածել են՝ արդյոք վիրահատական սեղանը կդիմանա՞ Մորենոյի քաշին: Ճարպակալման պատճառով մեքսիկացին մի քանի տարի անկողնուց վեր չի կացել: Նա տարբեր հիվանդություններով է տառապում: Մեքսիկացին հույս ունի, որ երբ նոր մարմին ունենա, կկարողանա նորմալ կյանքի վերադառնալ:






1
IDBank представит экологические и инновационные инициативы на COP17
2
35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами
3
При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы
4
Доберутся ли медведи из Шикаоха до COP17?
5
Устроили клоунаду чтобы удержаться у власти



