Ի՞նչ հագնել ձմեռային զբոսանքի ժամանակ
ЛАЙФՁմեռային եղանակին զբոսանքը շատ հաճելի է, բայց պետք է իմանալ՝ ինչ հագնել, որ հաճելին չհամադրենք վնասակարի հետ: Past.am-ը կներկայացնի մի քանի խորհուրդ՝ ռուս փորձագետ Ալեքսանդր Իվաշենկոի կողմից:
Նախ՝ հարկավոր է կրել բազմաշերտ հագուստ, այսինքն՝ մեկ շատ հաստ ու ծանր սվիտերի փոխարեն ավելի լավ է հագնել երկուսը՝ ավելի բարակ: Այդպես դուք կկարողանաք միավորել ջերմաստիճանները: Բացի դրանից՝ երկշերտ հագուստը շնորհիվ միջանկյալ տարածության ավելի շատ ջերմաստիճան է ապահովում:
Հաջորդ կարևոր ընտրությունը ներքնազգեստն է: Դրա հիմնական գործառույթը մարմնի խոնավությունը ներքաշելն է՝ այդպիսով մարմինը չոր պահելով: Դրա համար զբոսաշրջիկները հիմնականում նախընտրում են ավանդական փափուկ, բամբակյա ներքնազգեստը: Այն շատ լավ կլանում է խոնավությունը, սակայն շատ ուշ է չորանում՝ սառեցնելով մարմինը: Վերջին շրջանում շատ ակտուալ են դարձել ջերմային ներքնազգեստները, որոնք կարող են լինել ինչպես ամբողջությամբ սինթետիկ, այնպես էլ մանրաթելով: Իսկ մասնագետն իդեալական է համարում սինթետիկայի համադրությունը բրդի կամ բամբակի հետ:
Շատ կարևոր է ընտրել ձմեռային ճիշտ կոշիկ, քանզի դրանիցից է կախված ոտքերի պաշտպանությունը ցրտահարումից: Հաճախ ցրտահարության պատճառ է դառնում կոշիկի սխալ չափսի ընտրությամբ պայմանավորված արյան վատ շրջանառությունը: Բացի դրանից՝ ոտքերը կարող են թրջվել վատ ներբաններից: Այնպես որ, ձմեռային կոշիկները պետք է լինեն գոնե մեկ չափսով ավելի մեծ ձեր ոտքի չափսից, որ կարողանաք հանգիստ կրել 1-2 շերտ գուլպա:
Գլուխը ծածկել թեթև գլխարկով՝ զբոսանքի ժամանակ, հաստ ու տաք գլխարկով՝ անշարժ հանգստի կամ քնի ժամանակ:



