5 մեթոդ, որոնք կոգնեն լուծել անելանելի թվացող ցանկացած խնդիր
ЛАЙФWnews.am-ը գրում է.
Նյարդայնանու՞մ եք, երբ մարդիկ փորձում են հուսադրել ձեզ՝ասելով, որ անելանելի իրավիճակներ չկան։ Իրականում խնդիրները լուծելու համար գոյություն ունի առնվազն հինգ մեթոդ, որոնք էլ Wnews.am-ը ներկայացնում է ստորեւ։
Դեկարտի քառակուսին
Խնդիրների ժամանակ մենք հաճախ կենտրոնանում ենք մեկ հարցի շուրջ. «Ինչ կլինի, եթե դա տեղի ունենա»։ Դա խանգարում է մեզ գտնել հարցի պատասխանը, որովհետեւ խնդրին նայում ենք միայն մի կողմից։
Դեկարտի քառակուսին ամենապարզ մեթոդն է, որը թույլ է տալիս հաշված րոպեների ընթացքում լուծումներ գտնել։
Այսպիսով, թղթի վրա քառակուսի գծեք, այն բաժանեք չորս մասի, յուրաքնչյուր հատվածում գրեք.
Ինչ կլինի, եթե դա տեղի ունենա
Ինչ կլինի եթե դա տեղի չունենա
Ինչ չի լինի, եթե դա տեղի ունենա
Ինչ չի լինի, եթե դա տեղի չունենա
Պատասխանեք այդ չորս հարցերին եւ խնդրի լուծումն ինքնուրույն կգա միայն նրա համար, որ հարցը դիտարկում եք չորսը կողմից։
Ավտոմատ նամակ
Այս մեթոդը ժամանակ ու համբերություն է պահանջում, սակայն արդյունքն ապշեցնող է։ Մեթոդի էությունը շատ պարզ է. դուք պարզապես պետք է վերցնեք գրիչ, թուղթ եւ սկսեք գրել։ Պետք չէ նախապես ձեւակերպել պատասխաններ ենթադրող հարցեր։ Այս մեթոդի էությունն է անջատել գիտակցությունն ու միացնել ինքնագիտակցությունը։
Այսպիսով, ձեզ անհրաժեշտ կլինի միայնակ մնալ հանգիստ իրավիճակում։ Վերցրեք թուղթն ու գրիչը եւ սկսեք գրել այն, ինչ անցնում է մտքով։ Ձեզ անհրաժեշտ կլինի քառորդից մեկ ժամ։ Ինչ-որ ժամանակ անց դուք իսկապես կսկեք ավտոմատ գրել, այսինքն չեք մտածի, թե ինչ եք գրում։ Գրելուց հետո կմնա միայն ընթերցել ամենը։ Ամենայն հավանականությամբ, դուք կգտնեք բոլոր հարցերի պատասխանը։
Դիտակետի փոփոխություն
Անհնար է խնդրի մեջ գտնվելով դրան օբյեկտիվ նայել։ Մյուսներից կարծիք հարցնելը եւս անիմաստ է, որովհետեւ նրանք չեն եղել խնդրի ներսում եւ գաղափար անգամ չունեն, թե ինչ է այն իրականում իրենից ներկայացնում։ Մնում է միայն մի ելք. դուք ինքներդ պետք է հարցը կողքից դիտարկեք։ Դա հնարավոր կլինի անել բառացիորեն փախչելով խնդրից։ Վազեք։ Ցրվեք։
Բանն այն է, որ եթե դուք պարզապես դուրս գաք խնդրից, չեք դադարի մտածել ծանր իրավիճակի մասին։ Ձեզ կարող է օգնել ժամանակը կամ դրական տպավորությունները։
Երբ ֆիզիկապես եւ էմոցիոնալ առումով հեռանաք խնդրից, կկարողանաք վերադառնալ դրան ասես կողքից դիտորդ։ Դա ձեզ կօգնի իրավիճակին այլ կողմից նայել եւ գտնել խնդրի լուծման ճանապարհներ։
Դիմեք մասնագետի
Եթե իսկապես ծանր վիճակում եք եւ մեր նշած երեք մեթոդներից ոչ ոք ձեզ չի օգնում, ապա շատերը ձեզ խորհուրդ կտան դիմել մասնագետի, սակայն դուք, ամենայն հավանականությամբ, կհրաժարվեք։
Կմտածեք, որ նախ պետք է լավ մասնագետ գտնել, բացի այդ, դա ձեզնից գումար եւ ժամանակ է պահանջում, որը կարող է չունենաք։ Իրականում կարեւոր է հասկանալ, որ խնդրին պետք է այլ մարդու տեսանկյունից նայել։
Հնարավոր է, ձեզ չկարողանա օգնել ընկերուհին, մայրիկը կամ մեկ այլ մտերիմ մարդ, պետք չէ վախենալ հոգեբաններից։ Ամենեւին էլ պարտադիր չէ փնտրել ամենալավ մասնագետին։ Հնարավոր է, որ հոգեբանի մոտ մի քանի այցելությունը բավարար լինի։ Պետք է պատրաստ լինել նրան, որ մասնագետը ձեզ խորհուրդ չի տա եւ դա բոլորովին էլ պարտդիր չէ։ Միայն դիմացինին խնդրի մասին պատմելու հնարավորությունը եւ դրան օտարի աչքերով նայելը բավարար է։
Ուղեղային ամպրոպ
Խնդրի լուծման հին ու բարի մեթոդներից է ընկերոջից խորհուրդ հարցնելը։ Իրականում որքան շատ կարծիքներ լսեք, այնքան լավ։ Ձեզ պետք է մարդկանց մի խումբ, ովքեր պատրաստ կլինեն օգնել ձեզ, վայր, որտեղ բոլորը կհավաքվեն եւ ժամանակ, որպեսզի առաջարկեն խնդրի լուծման տարբերակներ։ Իհարկե, խիստ անձնական խնդիրների լուծման դեպքում այս տարբերակը չի գործի։



