Ինչպես բարակ վարսերին փարթամ տեսք հաղորդել
ЛАЙФWnews.am-ը գրում է.
Բարակ վարսերի խնամքը սկսվում է ճիշտ լվանալուց եւ հարդարանքից։ Բարակ մազերը փշրվող են։ Լվանալիս անհրաժեշտ է շամպունը քսել գլխի արմատին, հետո նուրբ շարժումներով տարածել վարսերի երկայնքով։ Շամպունից հետո օգտագործեք բալզամ։ Հաճախ շատերը հեգնում են բալզամը, քանի որ կարծում են, որ այն վնասում է վարսերին եւ ծանրաբեռնում այն, սակայն դա սուտ է. գոյություն ունեն հատուկ բալզամներ, որոնք նախատեսված են բարակ վարսերի համար։
Բարակ վարսերը խնամելու կարեւոր փուլերից է համարվում դրանց սանրումը։ Հիշեք, որ թաց վարսերը նախ պետք է չորացնել սրբիչով։ Խորհուրդ է տրվում վարսերը սանրել նախ ծայրերից, դա թույլ կտա պահպանել վարսերի որակն ու չվնասել արմատները։ Բացի այդ, այդ կերպ ավելի հեշտ է խճճված վարսերը սանրելը։
Վարսերը հարդարելիս հատուկ ուշադրություն դարձրեք խնամքի միջոցներին, որոնք տվյալ դեպքում պետք է նախատեսված լինեն հենց բարակ վարսերի համար։
Վարսերը հարդարելիս ֆենի միջին ջերմաստիճանն ընտրեք, ճիշտ է, դա ավելի երկար ժամանակ կխլի, սակայն վարսերը չեն վնասվի։
Ճի՞շտ է արդյոք, որ թորյլ եւ բարակ վարսերն ավելի հազվադեպ պետք է լվանալ

Դա կապ չունի եւ կապված չէ վարսերի տեսակից։ Գլուխը պետք է լվանալ ելնելով կեղտոտվածությունից։ Սակայն պետք է հաշվի առնել, որ բարակ վարսերը շուտ են կորցնում փարթամությունը եւ ստեղծվում է կեղտոտ վարսերի տպավորություն։
Ուշադրություն դարձրեք, որպեսզի ձեր կողմից օգտագործվող շամպուններն ու բալզամները նախատեսված լինեն ամենօրյա օգտագործման համար։
Ինչպե՞ս ընտրել վարսերին փարթամություն հաղորդելու միջոցներ
Ուշադրություն դարձրեք, որպեսզի վարսերի խնամքի միջոցները պարունակեն ամինաթթուներ, ետաին, Բ խմբի վիտամիններ, կերատին, կոէնզիմ Q10, շաքարի, նիացինաիդի, կոֆեինի եւ պանտենեոլի բաղադրիչներ։
Բոլոր այս բաղադրիչները դրական են ազդում բարակ վարսերի որակի վրա եւ ամրացնում են մազարմատները։ Չորացնող շամպունները լավ տարբերակ են, քանի որ կարող են վարսերին փարթամություն հաղորդել, սակայն զգույշ եղեք. վարսերն ավելորդ անգամ չորացնելով, կարող եք վնասել եւ թուլացնել մազարմատները։
Բարակ վարսերի դեպքում խորհուրդ չի տրվում ուղիղ հարդարումը։ Գեղեցիկ է դիտվում, երբ վարսերը մի կողմի վրա են թափվում. այդպիսով դրանց փարթամություն եք հաղորդում։ Հաճախակի գանգրացրեք վարսերը, քանի որ այդպես դրանք ավելի փարթամ են երեւում։




