Ереван, 16.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Չինաստանում ՀՀ դեսպան Մանասարյանը կարևորեց փոխադարձ տնտեսական կապերի զարգացումը

ИНТЕРВЬЮ

Past.am

Հայաստանի և Չինաստանի հարաբերությունները ներկայումս բարձր մակարդակի վրա են, սակայն անհրաժեշտ է էլ ավելի զարգացնել  երկու երկրների միջև տնտեսական կապերը։ Հայ-չինական հարաբերությունների, նախատեսվող ծրագրերի, Պեկինում ընթացող «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» գագաթնաժողովի և այլ հարցերի վերաբերյալ «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է Չինաստանում Հայաստանի արտակարգ ևլիազոր դեսպան Սերգեյ Մանասարյանի հետ։

-Պրն Մանասարյան, Հայաստանն ու Չինաստանը այս տարի նշում են դիվանագիտականհարաբերությունների հաստատման 27-ամյակը։ Շուրջ 3 տարի էինչ վարում եք դեսպանիպաշտոնը։ Ինչպե՞ս կբնութագրեք հայ-չինական հարաբերությունների ներկա մակարդակը:

 - Հայ-չինական հարաբերությունները բարձր մակարդակի են, քաղաքական առումով որևէ հակասություն չունենք, ամենաբարդ հարցերում անգամ Հայաստանը միշտ մատնանշում է, որ մենք միասնական Չինաստանի կողմնակից ենք: Հայաստանը կիսել է Չինաստանի դիրքորոշումը Տիբեթի, Սինդիանի վերաբերյալ, միևնույն ժամանակ միշտ գնահատել ենք Չինաստանի բալանսավորված դիրքորոշումը Ղարաբաղյան հակամարտության հարցում: Հարաբերությունների զարգացումն ընթանում է բնականոն կերպով: Պետք է անկեղծորեն ասել, որ տնտեսական համագործակցությունը մի փոքր ետ է մնում, բայց, հուսով ենք, որ կկարողանանք հասնել որոշակի հաջողությունների: Որոշ նախագծեր քննարկման փուլում են գտնվում: Չինաստանը մեզ համար դարձել է երկրորդ առևտրային գործընկերը ապրանքների ծավալով և այստեղ էլ բավականին մեծ հնարավորություններ կան թե՜ արտահանման, թե՜ ներմուծման մասով:

Ի՞նչ է նախատեսված դեսպանության օրակարգում 2019-֊20 թվականների համարՀատկապեսո՞ր ուղղությամբ է Հայաստանի դեսպանությունն այժմ ակտիվ աշխատանքներ տանում:

- Դեսպանությունն իրականացնում է իր բնականոն գործունեությունը: Ինչպես արդեն նշեցի, քաղաքական դաշտում որևէ հակասություն չունենք: Մեզ համար այսօր շատ կարևոր է զարգացնել տնտեսական կապերը: Դա լինելու է մեր հիմնական ուղղություններից մեկը՝ ներդրումային ծրագրերի իրականացում, համատեղ ձեռնարկությունների բացում, տեղեկատվական ոլորտում ռեալ համագործակցություն: Ցանկանում եմ, որ  հայ գործարարներն ավելի ակտիվ լինեն Չինաստանի հետ համագործակցության խնդրում: Շատ դեպքերում մենք նկատում ենք, որ Չինաստանը կազմակերպում է բազմաթիվ միջազգային ցուցահանդեսներ, սակայն հայ գործարարները այնքան էլ ակտիվ չեն մասնակցում դրանց: Իհարկե, դա էլ ունի իր բացատրությունը, բայց տնտեսական ոլորտն այն ուղղություններից է, որտեղ, իրոք, պետք է ակտիվ լինել,  որպեսզի կարողանանք հասնել հաջողության: Նույնը հորդորում ենք չինացի գործընկերներին. ավելի ակտիվ մասնակցելու հայկական միջոցառումներին: Բավականին բարձր հաճախականությամբ չինական ընկերության ներկայացուցիչներն այցելում են Հայաստան, փորձում են հասկանալ բիզնես մթնոլորտը մեր երկում, ներդրումային դաշտի յուրահատկությունները: Դա պետք է շարունակվի և, ի վերջո, կտա իր արդյունքը:

-Այժմ Պեկինում ընթանում է «Մեկ գոտիմեկ ճանապարհ» միջազգային երկրորդգագաթնաժողովըՉինաստանի իշխանությունները լուրջ ակնկալիքներ ունեն այդգագաթնաժողովից։  Ի՞նչ եք կարծում,  Հայաստանը ինչ քայլեր է ձեռնարկում և որն էՀայաստանի դերը «Մեկ գոտիմեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակում:

 

Կարծում եմ, այս նախաձեռնության շրջանակում մեզ համար կարևոր է լոգիստիկ հարցերի մեջ մեր մասնակցությունը գտնել կարողանալը: Խոսքը առաջին հերթին «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու մասին է, և այս աշխատանքները կատարվում են: Միևնույն ժամանակ այլ ոլորտներում էլ նույնպես աշխատաքներ են իրականացնում: Այս տարի Հայաստանից մասնակցում է Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը, ով այստեղ համապատասխան փաստաթղթեր է ստորագրելու: Յուրաքանչյուր ակտիվություն, յուրաքանչյուր ձեռքբերում տնտեսական ոլորտում կարելի է որակել նաև որպես քայլ այս նախաձեռնության շրջանակում: Դրանք կարող են լինել լոգիստիկ, էներգետիկ, բնապահպանական ծրագրեր, համագործակցություն անվտանգության, տեղեկատվական տեխնոլոգիաների  ոլորտում։ Այս ամենը կարող ենք իրականացնել այս նախաձեռնության շրջանակում: Նախաձեռնությունը սկսվեց, երբ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը հռչակեց «Մեծ մետաքսի ճանապարհ» ծրագիրը, որն այնուհետև վերաձևավորվեց որպես «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնություն: Գաղափարախոսությունը հետևյալն է՝  գլոբալիզացիայի միջոցով, տնտեսությունների փոխկապակցման և ինտեգրման արդյունքում գալ հասնել սոցիալական մակարդակի բարձրացման ու ավելի բարեկեցիկ կյանքի:

-Հայաստանի եւ Չինաստանի զբոսաշրջության զարգացման տեսանկյունից ի՞նչհնարավորություններ կանԱրդյոք նախանշվա՞ծ են հստակ ուղղություններ:

2-3 տարի առաջ Հայաստան այցելած չինացի զբոսաշրջիկների քանակը կազմում էր շուրջ 3 հազար մարդ տարվա կտրվածքով: 2018 թվականին այն կազմել է մոտ 10 հազար զբոսաշրջիկ: Դա քիչ է, բայց դինամիկան շատ բարձր է: Այս դինամիկան հույս է տալիս, որ զարգացումը շարունակվելու է: Այդ նպատակով զբոսաշրջության ոլորտում մասնագիտացված ընկերությունները պետք է հասկանան, որ կան բաղադրիչներ՝ առանց որոնց հնարավոր չէ զարգացնել զբոսաշրջությունը: Ակնհայտ է, որ պետք է ունենալ համապատասխան ենթակառուցվածքներ, չինարեն խոսող զբոսավարներ, չինական բաղադրիչներով խոհանոցներ հյուրանոցներում և այլն, և դա իրականացվում է: Իհարկե, ամենամեծ խոչընդոտը ուղիղ չվերթի բացակայությունն է, բայց անգամ չվերթի բացակայության պարագայում մենք ունենք դինամիկա, որը ցույց է տալիս, որ Հայաստանը չինացիների համար հետաքրքրությունն է ներկայացնում: Ուղիղ չվերթը կլինի թվերի բարձրացման հետ՝ չի կարող առանց ուղևորների չվերթ լինել, և ուղևորներ ունենալու պարագայում չի կարող չվերթ չբացվել: Պետք է աչալուրջ լինել՝ եթե այդ զբոսաշրջիկների թիվը ավելանա, արդյոք կկարողանա՞նք սպասարկել այդ քանակությամբ զբոսաշրջիկների:

 

Պրն Մանասարյանի՞նչ կասեք Չինաստանում հայ համայնքի կենսագործունեության մասինՈրքա՞ն է հայերի թիվըկոնկրետ ո՞ր ոլորտներում են գործունեություն ծավալում այստեղ ապրող հայ մարդիկ:

-Չինաստանում ժամանակավոր ապրող հայերի թիվը շատ դժվար է գնահատել, որովհետև հիմնական զանգվածը կազմում էին ուսանողները և որոշակի քանակությամբ մարդիկ, որոնք անձնական պայմանագրով էին աշխատում: Վերջերս բավականին մեծ քանակությամբ մարդիկ են ավելացել, ովքեր հիմնականում դասավանդում են անգլերեն: Մեր գնահատականներով՝ մոտ 700-800 հայ կա, սակայն նրանք ցրված են Չինաստանով մեկ: Կան սոցիալական ցանցեր, որոնք մեկ հարթակում միացնում են հայ ուսանողներին: Չինաստանի օրենսդրությամբ ազգային փոքրամասնություններին արգելվում է ինչ-որ կազմակերպություններ ստեղծել, միակ կազմակերպությունը, որը ստեղծվել է Չինաստանում, գրանցված է Հոնկոնգում, «Ժակ և Լուսին Մաքսյան» միությունն է, որի շուրջը նաև տեղի է ունենում հայերի կուտակում հիմնականում առցանց տարբերակով: Ցավոք, Չինաստանում չունենք եկեղեցի։ Պատմականորեն ունեցել ենք եկեղեցիներ Խարբինում և Գուանչժոում, որոնք ներկայումս չկան:

Այս տարի Չինաստանում Հայաստանի դեսպանությունը Հայոց ցեղասպանության զոհերիհիշատակին  միջոցառում կազմակերպեց և ևս մեկ անգամ հիշատակեց հայոց պատմության այդէջը։ Կցանկանայինք իմանալ՝ այժմ ի՞նչ աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ, Հայոց ցեղասպանության մասին հրատարակվե՞լ են, արդյոք, գրքեր չինարեն լեզվով:

Դեսպանությունը միջոցառումը կազմակերպում է ամեն տարի: Միշտ ապրիլի 24-ին մենք հայտարարություն ենք արել, և ցանկացողները եկել են: Նման քայլով հարգում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

Ինչ վերաբերում է գրականությանը, ապա մեր կողմից համապատասխան գիտական հաստատություններին պարբերաբար տրամադրվում է այն, ինչ ստանում ենք Հայաստանից:

Ինչպես գիտեք, Չինաստանը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Չեմ կարող այդ քայլը գնահատել, սակայն կարող եմ իրենց դիրքորոշումը ներկայացնել: Այդ հարցը ցավոտ է իրենց քաղաքականության համար, այդ իսկ պատճառով մենք զուսպ ենք այդ հարցում: Չինաստանում շատ լավ գիտեն մեր պատմությունը և հասկանում են, թե ինչ է տեղի ունեցել, ուղղակի ակտիվ երկխոսություն այս ուղղությամբ չունենք:

-Ամփոփելով 2018 թվականը՝ ի՞նչ ձեռքբերումներ կառանձնացնեք հայ-չինականդիվանագիտական հարաբերությունների գործունեության մեջ:

- Նախորդ տարի արմատական փոփոխություններ չեն եղել և չէին կարող լինել՝ մենք ուղղակի քայլ առ քայլ փորձում ենք բարձրացնել հարաբերությունների մակարդակը: 2018 թվականի հաջողություններից մեկը այն է, որ կարողացանք ամրապնդվել Ցինդաո քաղաքում, որտեղ ստեղծվել է բիզնեսի զարգացման գրասենյակ: Գրասենյակը գործում է բավականին ակտիվ, և դա կնպաստի ապրանքաշրջանառության մակարդակի բարձրացմանը: 2018-ին Հայաստանում բացվեց չինական դպրոց, որը նույնպես մեծ հաջողություն է: Ավելացել է Հայաստանում սովորող չինացի ուսանողների քանակը, և շատացել են բնագավառները մասնագիտական առումով: Դա նույնպես լուրջ նվաճում է և, հուսով եմ, գնալով այն կզարգանա:

-Շնորհակալություն բովանդակալից զրույցի համար։

Հարցազրույցը վարեց Կարեն Խաչատրյանը

Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — КурултайПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак КарапетянПрограмма «Бок о бок» для семей из Арцаха, проживающих в общине Севан: IDBankПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю 75-летия со дня рождения Верховного Патриарха и Католикоса Всех армян, Его Святейшества Гарегина IIИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Стартовал финальный этап турнира JuniusЦеремония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатовНовый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026» Миллениалы, Gen Z или Gen Alpha: как разные поколения готовятся к новому учебному году: Idram&IDBankФинансовая грамотность в палаточном лагере Республиканского центра детей и подростков: Idram и IDBank Секреты мира финансов в лагере «Айорди»: Idram&IDBankВТБ (Армения) продолжает развивать возможности кредитования малого бизнесаПри поддержке Ucom стартовал второй этап образовательной программы ArmDrone по FPV-дронам А сейчас Алиев требует закрыть АЭС.Браво, господа, аплодисментыЛидер Движения «Всеармянский фронт» Аршак Карапетян проведёт пресс-конференцию на тему «События на Южном Кавказе, внутриполитическая ситуация в Армении»