Ереван, 05.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Աս­տի­ճա­նա­բար ի հայտ կգան թի­մեր». իրա­կա­նու­թյանն առե­րես­վե­լու ժա­մա­նա­կը

ИНТЕРВЬЮ

Ներկայիս փուլը, որն ուղեկցվում է նաև իշխանության ներսում առկա որոշակի գործընթացներով, քաղաքագետ Կնյազ Սարոյանի բնորոշմամբ՝ հեղափոխության խոստումներից բխող ակնկալիքների չափման ու մատնանշման փուլ է:

Քաղաքագետը սպասելի էր համարում այն, որ այս ժամանակահատվածում իշխանության ներսում տեղի ունեցող գործընթացներն արդեն ավելի առարկայական են դարձել: «Իշխանության ներսում ներքին վերադասավորումներ են տեղի ունենում, ինչը տրամաբանական գործընթաց է. 

եթե մենք մեկուկես տարի հետ գնանք, կտեսնենք, որ այդ շրջանում թիմի ձևավորման հիմքում հիմնականում վարչապետի բարձր լեգիտիմությունն էր: 

Այսինքն, այդ կարճ ժամանակահատվածում՝ հեղափոխության օրերին ու դրան հաջորդող շրջանում, թիմը, որպես այդպիսին, չէր տարանջատվում վարչապետից, և նույն իրավիճակն էր նաև իշխանության ներսում:

Այդ իներցիայով իշխանությունը առաջ էր շարժվել: Բայց երբ ժամանակի ընթացքում արդեն հեղափոխական էյֆորիան աստիճանաբար նվազում է, բնականաբար, սթափ դատողությունների ժամանակաշրջանն է գալիս:

Գալիս է տարբեր ոլորտներում հստակ պատասխանատուներ մատնանշելու, պատասխանատու քաղաքական որոշումներ կայացնելու, թիմային պատասխանատվությունը կիսելու և մի շարք խնդրահարույց հարցերի շուրջ որոշում կայացնելու պատասխանատվության տակ մտնելու փուլը: 

Մեկուկես տարի հետո արդեն կան մի շարք հարցեր, որոնք փորձաքար են թե՛ իշխանության, թե՛ թիմի համար և, հետևաբար, դրանք թիմի ներսում կոնֆիգուրացիայի փոփոխությունների և ներքին դասավորումների են հանգեցնելու: Աստիճանաբար ի հայտ կգան թիմեր: 

 

Պաշտոնյաներից շատերը, որոնք միգուցե ի սկզբանե չէին մտածել ոլորտի պատասխանատվության դժվարության մասին, ինչպես նաև այն մասին, որ իրենք ևս պատասխանատու են դառնալու հետագա քայլերի համար, չի բացառվում, որ կանգնեն դիրքորոշումների փոփոխության առջև»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Կ. Սարոյանը՝ հիշեցնելով, որ մինչև իշխանության մեջ հայտնվելը պաշտոնյաներից շատերը քաղաքացիական հասարակության ակտիվ ներկայացուցիչներ են եղել, որոնք հանրային հնչեղություն ունեցող մի շարք հարցերի շուրջ հստակ դիրքորոշում են արտահայտել:

«Նրանցից շատերը տարիներ շարունակ կոնկրետ մեկ ուղղությամբ որդեգրված պայքար են տարել կամ ունեցել են գաղափարախոսական այնպիսի մոտեցում, որն այսօր իշխանության դիրքերից հանդես գալու պարագայում այլ մոտեցում է ենթադրում: Մեծ հաշվով, նշված բոլոր գործոնների համադրությունը տրամաբանորեն բերեց թիմի ներսում վերադասավորումների խնդրին: 

Բացի այդ, կա գլոբալ պատասխանատվության՝ հեղափոխության խոստումների մասով հասարակության առջև պատասխանատու լինելու խնդիր: Այսինքն, թե որքանո՞վ են այդ խոստումները կատարվել, որքանով՝ ոչ:

Մեծ հաշվով, ակնկալիքների չափման ու մատնանշման փուլին ենք հասել: Հետևաբար, իշխանությունը պատասխանատվության դաշտ է տեղափոխվել, և թե՛ թիմի ղեկավարը, թե՛ առանձին անդամները, ամեն մեկն իր չափով առերեսվում է իրականությանը, այդ պատասխանատվության կշռին: 

Մեկնարկել է նկարագրված գործընթացը, որը շարունակական է լինելու, ինչն էլ իր հերթին, միգուցե, կբերի կոնկրետ թևերի տարանջատման թե՛ օրենսդիրում, թե՛ գործադիրում»,-ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ գործադիրում մատնանշված են կոնկրետ պատասխանատուները, և արդեն արդյունքներ ցույց տալու ժամանակահատվածն է:

«Իշխանության մանդատը ինքնին նաև պատասխանատվություն է ենթադրում:

Հատկապես հետհեղափոխական իշխանությունը մի շարք խնդրահարույց ոլորտներում առանցքային, կտրուկ ու շրջադարձային լուծումների պետք է գնա: 

Այդ լուծումները թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական, թե՛ դատաիրավական համակարգերում պետք է լինեն: 

Դրանք, ըստ էության, պետք է երկարաժամկետ լինեն, բայց քանի որ այդ լուծումներն ի սկզբանե շրջադարձային մոտեցումներ են պահանջում, այս հանգամանքն իր հետ պատասխանատվության խնդիր է բերում»,ասում է քաղաքագետը՝ ընդգծելով այն հարցադրումը, թե արդյո՞ք այս կամ այն ոլորտի պատասխանատուն իր մասնագիտական կարողություններով և քաղաքական կամքով ունի այդ պատասխանատվությունը կրելու հնարավորությունը:

«Եթե իշխանության մեջ գտնվողների մեծամասնությունը խուսափում է այդ պատասխանատվությունից կամ նոր է հասկացել, որ բախվում է պատասխանատվության, դա մեզ համար խնդիր է: Խնդիր է զուտ այն առումով, որ նման պարագայում ստացվում է, որ առնվազն մեկուկես տարին անիմաստ է անցել, ժամանակի կորուստ ենք ունեցել, մինչդեռ մի շարք խնդիրների հրատապ լուծման կարիք ունեինք»,-հավելեց Կ. Սարոյանը:

Քաղաքագետի հետ զրույցում անդրադարձանք նաև Փաշինյանի՝ ԱՄՆ կատարած այցին, ինչի շուրջ Կ. Սարոյանը մի քանի դիտարկում արեց: 

Նա կարևոր համարեց միջպետական այցերի նշանակությունը՝ միևնույն ժամանակ ընդգծելով նոր ու թարմ օրակարգի անհրաժեշտության մասին:

 

Դիտարկելով այցի շրջանակներում եղած մի շարք հանդիպումները, ելույթները՝ նա շեշտեց. 

«Այդ համայնապատկերում, կարծես, կորսվեց կամ գուցե լավ ձևակերպված չէր հայ-ամերիկյան հարաբերությունների բուն օրակարգի խնդիրը: Այդ այցում ես ավելի շատ հայկականության տարր տեսա:

Իհարկե, հայկականության տարրի գործոնի առկայությունը նորմալ է, բայց, հաշվի առնելով, որ այցը կատարվել էր ԱՄՆ, իսկ ԱՄՆ-ը պատահական երկիր չէ, հետհեղափոխական Հայաստանն առավել ևս նոր ու թարմացված օրակարգ պետք է ունենա ԱՄՆ-ի հետ: 

Այդ մասով մի փոքր անհասկացվածություն մնաց, որովհետև բոլոր այն հարցերին, որոնց վարչապետն անդրադարձավ այնտեղ, բազմիցս անդրադարձ էր կատարվել նաև այստեղ: 

Այդ հարցերին գրեթե նույնաբովանդակ պատասխաններ էր տրվել:

Այսինքն, տան- ԱՄՆ երկկողմ հարաբերությունների առումով մեր կողմից ինչպիսի օրակարգային նոր հարցեր են առաջ քաշվել, կամ Հայաստանն ինչպիսի՞ բանաձևումներ է առաջարկում ԱՄՆ-ին՝ թե՛ երկարաժամկետ, թե՛ կարճաժամկետ համագործակցության առումով: 

Այսինքն, ո՞րն է այն ամբողջ կշիռը, ո՞րն է այն քայլերի հաջորդականությունը, որը մենք պետք է անենք: Կամ՝ ի՞նչ ակնկալիքներ ունի Հայաստանը, ի՞նչ ունենք առաջարկելու, ո՞րն էր մեր տարած օրակարգը, և ո՞րն է դրա տարբերությունը նախորդներից: 

Եթե այս այցը համեմատենք մեր երկրի մնացյալ բոլոր ղեկավարների այցերի հետ, ապա այն տրամաբանությամբ նույնն էր: Այսինքն, եթե խոսում ենք հետհեղափոխական իշխանության, նոր Հայաստանի լեքսիկոնով, ապա այդ տրամաբանությամբ մի փոքր չհասկացված մնաց, թե այդ ամբողջ այցի մեջ որտեղ էր այդ օրակարգը»,-նկատեց մեր զրուցակիցը:

Կնյազ Սարոյանի խոսքով, յուրաքանչյուր երկրի պարագայում միջազգային այցերի ժամանակ կան օրակարգային խնդիրներ, որոնք պարտադիր է ներկայացնել.

«Մեր պարագայում Արցախյան հիմնախնդիրն է, տարածաշրջանում հարևան երկրների հետ փակ սահմաններն են, ինչպես նաև Հայաստանի նկատմամբ վարվող անթույլատրելի քաղաքականությունն է ու մի շարք այլ խնդիրներ: 

Մեծ հաշվով, սրանք մեր արտաքին քաղաքականության գլխավոր թեզերն են, որոնց մասին ցանկացած միջազգային այցի պարագայում մեր պաշտոնյաները խոսում են: 

Բայց մի փոքր նորմալ չէ, երբ ամբողջ այցն ավարտվում է զուտ այդ օրակարգի սահմաններում:

Նոր բանաձևումներ, նոր հայեցակարգ, երկարաժամկետ, կարճաժամկետ նոր առաջարկներ են պետք: Մեզ այդ թարմությունն արդեն անհրաժեշտ է»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2%