Ереван, 09.Август.2026,
00
:
00
ВАЖНО


Աշխարհի 10 ամենադաժան բանտերը

ФОТО

Այսօր մեզ շրջապատող աշխարհն ավելի վտանգավոր է, քան բանտերը, որտեղ հավաքված են աշխարհի հանցագործները: Ամեն օր բազմաթիվ սարսափելի լուրեր ենք կարդում:

Past.am-ը ներկայացնում է ամենադաժան բանտերի տասնյակը: Այս բանտերում հիմնականում գտնվում են ամենավտանգավոր հանցագործները և հենց այդ փաստն է, հավանաբար, դրանք դարձնում սոսկալի դաժան: Երբեմն դաժան պայմաններ են ստեղծվում բանտային անձնակազմի կողմից: Աշխարհի ամենակատաղի բանտերը այն վայրերն են, որտեղ հանցագործները ամեն օր կռվում են իրենց սանիտարական պայմանների կամ ուղղակի կենդանի մնալու համար: Ահա և ամենադաժան բանտերի տասնյակը:

10. Սան Քվենտինի բանտ Հիմնադրվել է 1852թ. Կալիֆոռնիա նահանգի ամենահին բանտն է: Չնայած բանտն ունի սենյակ, որը կարող են գազով լցնել, բայց հիմնականում մահապատիժները կատարվում են մահացու ներարկումների միջոցով: Բռնությունը մշտական երևույթ է նույնիսկ հսկիչների կողմից: 2006թ. այդպիսի մի պատահար է տեղի ունեցել: Ռասսայական հարձակումները պատճառ են դարձել, որ 100 բանտարկյալներ վիրավորվեն, իսկ 2-ը սպանվել է: Բանտը հայտնի է իր խղճուկ պայմաններով:

san quentin

9. Բենգ Քվանգի բանտ Գտնվում է Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում: Ոչ ոք չի ցանկանում այնտեղ մնալ: Բանտը հայտնի է բանտարկյալներին սահմանված կարգով տառապանքների ենթարկելով: Բանտարկյալներին լցնում են փոքր բանտախցերում և նրանց մահացած լինելու փաստը նկատում են միայն մահապատժի տանելու ժամանակ:

Bang Kwang Prison

8. Ռայքերս կղզու բանտ Նյու Յորքի այս բանտում բանտային բռնությունը ժառանգական է: Ջոն Ռեյես անունով մի մարդ, ով 1991թ. այս բանտի հսկիչներից է եղել, նշել է, որ ամեն օր սարսափել է՝ տեսնելով ծեծ ու սպանություններ: Բռնություն իրականացնողի համբավ ունեցող այս բանտն այժմ աշխարհի ամենախիստ բանտերից մեկն է: Մի շարք բարեփոխումներ օգնել են տարեկան դանակահարությունների թիվը 1000-ից իջեցնել 70-ի:

Rikers Island Prison

7. Ալկատրաս կղզու բանտ Սան Ֆրանցիսկոյի ծովափնյա Ալկատրաս կղզու վրա գտնվող այս բանտը փակվել է, բայց այնտեղ է ժամանակին բանտարկվել պատմության մեջ ամենավտանգավոր հանցագործների մի մասը: Նրանց թվում է եղել Ալ Կապոնեն: Բանտը հայտնի է եղել իր փախուստի փորձերով: Ամենահռչակավորը 1946թ. մայիսին կատարված փախուստի փորձն է, որը հայտնի է որպես «Ալկատրասի ճակատամարտ»: Այն ստիպված է եղել փակել իր դռները 1963-ի մարտին վատ հեղինակության և շատ ծախսերի պատճառով:

Alcatraz

 

6. ADX- Ֆլորենցիա բանտ Գտնվում է Կոլորադոյում: Կառուցվել է ամենադաժան բանտարկյալներին պահելու համար: 2002թ. հունիսին դատական հայց է ներկայացվել բանտարկյալների կողմից: Հայցում պնդել են, որ բանտի պայմանները բանտարկյալների չարաշահման ու տանջանքների միջավայր են ստեղծում:

ADX-Florence Prison

5. Լա Սանտեի բանտ Գտնվում է Փարիզում: Բանտը հայտնի է իր դաժանությամբ: Բազմաթիվ բանտարկյալներ ինքնասպան են լինում պատիժը կրելու ընթացքում: 1999թ. 124 ինքնասպանություն է գրանցվել: Բռնությունը այնքան համատարած է, որ բանտարկյալները միայն 4 ժամ են բանտախցերից դուրս անցկացնում: Այնտեղ նաև դասակարգային համակարգ է ստեղծվել:

La Sante Prison

 

4. Դիարբեքիրի բանտ Թուրքիայի այս բանտի պայմանները ակնհայտորեն անմարդկային են: Դրա սև անցյալի այն կետը, որով հենց հայտնի է բանտը, եղել է երեխաներին ցմահ բանտարկելը: Բանտի դաժանությունը ավելի շատ բանտապանների աչքին է ակնհայտ, քան բանտարկյալների: 1996թ. պատահարի ժամանակ հսկիչներն ու ոստիկանները դաժանորեն ծեծել են բանտարկյալներին: Դրա հետևանքով 10-ը սպանվել է, իսկ 23-ը՝ վիրավորվել:

Diyarbakir Prison

 

3. Լա Սաբանետայի բանտ Հարավային Ամերիկայում է՝ Վենեսուելայում: Բանտի պայմանները 15.000 բանտարկյալի համար են նախատեսված, բայց այնտեղ կա մոտ 25.000 մարդ: Բանտապանների թիվը շատ քիչ է՝ 150 բանտարկյալին բաժին է ընկնում 1 բանտապահ: 1994-ի հրաձգության հետևանքով 108 բանտարկյալ է սպանվել: Իսկ 1995-ին բանտային բռնության պատճառով 196-ը սպանվել և 624-ը վիրավորվել է:

La Sabaneta Prison

 

2. Թադմորի բանտ Սիրիայում է գտնվում: Ամենադաժան բանտերից մեկն է աշխարհում: Այն բնութագրել են այսպես՝ «յուրաքանչյուր մանրուք կառուցվել է նրա բնակիչներին անմարդկային վերաբերմունքի արժանացնելու համար»: Ամենահայտնի դեպքը 1980-ին է եղել: Նախագահ Հաֆես ալ-Ասադը Մուսուլմանական եղբայրության հարձակումներից մի կերպ փրկվել է և հրամայել զինվորներին՝ որպես վրեժ, բոլորի աչքի առաջ մահապատժի ենթարկել բանտարկյալի: Բանտը 2001-ին փակվել, ապա 2011-ին վերաբացվել է: Այն պակաս դաժան չէ այսօր:

Tadmor Prison

 

1. Քարանդիրու բանտ Բրազիլիայում է, անկասկած, աշխարհի ամենադաժան ու անողոք բանտն է համարվում: 1992թ. սպանվել է 102 բանտարկյալ: Յուրաքանչյուր 5 բանտարկյալից 1-ը հիվանդ է ՄԻԱՎ-ով:

Carandiru

«Срочно подтвердите данные карты»: IDBank предупреждает о мошенничестве с бронированием отелейМгер Ананян вошел в состав Правления Юнибанка Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давление на Армянскую Апостольскую Церковь Мы не хотим, чтобы сатана, пришедший к власти, судил христиан за их поступки При поддержке Ucom представлена образовательная игра «Запоминай животных» Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак КарапетянВыполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акциейUcom и FPWC обеспечат круглосуточный мониторинг дикой природы в Гнишике с помощью солнечной энергииIdram и IDBank - рядом со стартапами на Seaside Startup SummitВ мобильном приложении Юнибанка теперь можно зарегистрироваться также с помощью imID«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьниковЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно Если Израиль использует тему Геноцида армян против Эрдогана, то что для него значит сам Геноцид? ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложенииПлатформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решениеСостоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане «По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Джанфида»В Ереване состоялся форум здоровья и эстетики «Три ключа к красоте»Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankПредставитель Армении стал амбассадором международной премии «Евразия»Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности «Евразия-Армения» отдала дань памяти культурному и общественному деятелю Армену ГригорянуПри поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankСохранение исторической памяти: активисты «Евразия-Армения» посетили монастырский комплекс Хор Вирап Пашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян В отношении Арегназ Манукян возбуждено публичное уголовное преследование, она задержанаЗачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией