Հրապարակվել են արքայադուստր Շառլոտայի նոր լուսանկարները
ФОТОՔեմբրիջի դուքսն ու դքսուհին հրապարակել են իրենց դստեր՝ արքայադուստր Շառլոտայի նոր լուսանկարները, ով այս ամիս դարձել է 6 ամսական, ասվում է Քենսինգթոնի պալատի հաղորդագրության մեջ,-տեղեկացնում է Past.am-ը:
«Քեմբրիջի դուքսն ու դքսուհին ուրախ են, որ կարող են ներկայացնել արքայադուստր Շառլոտայի նոր լուսանկարները: Դրանք արվել են դքսուհու կողմից նոյեմբերի սկզբին Նորֆոլկի իրենց տանը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Լուսանկարում արքայադուստրը կրում է ծաղկավոր զգեստ ու նուրբ վարդագույն բլուզ: Լուսանկարներից մեկում Շառլոտան խաղում է խաղալիք արջուկի հետ, մյուսում ժպտում է՝ նայելով օբյեկտիվի կողմը: Արքայադուստր Շառլոտան ծնվել է մայիսի 2-ին:
1
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
2
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...
3
IDBank представит экологические и инновационные инициативы на COP17
4
Устроили клоунаду чтобы удержаться у власти
5
Риторика Баку не приведет к миру․ Аршак Карапетян



