Հրապարակվել են արքայադուստր Շառլոտայի նոր լուսանկարները
PHOTOՔեմբրիջի դուքսն ու դքսուհին հրապարակել են իրենց դստեր՝ արքայադուստր Շառլոտայի նոր լուսանկարները, ով այս ամիս դարձել է 6 ամսական, ասվում է Քենսինգթոնի պալատի հաղորդագրության մեջ,-տեղեկացնում է Past.am-ը:
«Քեմբրիջի դուքսն ու դքսուհին ուրախ են, որ կարող են ներկայացնել արքայադուստր Շառլոտայի նոր լուսանկարները: Դրանք արվել են դքսուհու կողմից նոյեմբերի սկզբին Նորֆոլկի իրենց տանը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Լուսանկարում արքայադուստրը կրում է ծաղկավոր զգեստ ու նուրբ վարդագույն բլուզ: Լուսանկարներից մեկում Շառլոտան խաղում է խաղալիք արջուկի հետ, մյուսում ժպտում է՝ նայելով օբյեկտիվի կողմը: Արքայադուստր Շառլոտան ծնվել է մայիսի 2-ին:
1
35 Years of Trust: IDBank Celebrates with Its Customers
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership
4
Afeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach ...
5
Business and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum



