Ереван, 08.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Աղքատության 2 տոկոսով նվազումը եւ աղքատությունը բնորոշելու հակասությունը

ЭКОНОМИКА

2014-ին, նախորդ տարվա համեմատ, Հայաստանում աղքատությունը նվազել է 2 տոկոսով հասնելով 30 տոկոսի: Նախ անդրադառնանք ցուցանիշներին, փորձելով տեսնել, թե որքանով է՞ տրամաբանական աղքատության նվազումը 2 տոկոսով:

Եթե համեմատենք 2009-ից հետո աղքատության ցուցանիշը, ապա կտեսնենք, որ եղավ մի պահ` 2010-ին, երբ աղքատությունը նախորդ տարվա համեմատ աճեց, հասնելով 35,8 տոկոսի: Հաջորդ տարիներին աղքատությունը սկսեց նվազել, իսկ մասնավորապես, 7,2 տոկոս տնտեսական աճի տարում` 2012-ին` 2,6 տոկոսով: 2013-ին` 3,3 տոկոս տնտեսական աճի տարում աղքատությունը նվազեց ընդամենը 0,4 տոկոսով, 2014-ին` 3,5 տոկոս տնտեսական աճի պարագայում` 2 տոկոսով: Բավական է պարզ համեմատություն` տրամաբանական համարելու տնտեսական աճին համապատասխան աղքատության ցուցանիշի փոփոխությունը:

Վերջին երկու տարիներին միասին 6,8 տոկոս տնտեսական աճը բերել էր աղքատության մոտ 2,4 տոկոս նվազման, 2012-ի 7,2 տոկոս տնտեսական աճը` աղքատության 2,6 տոկոս նվազման: Ի դեպ, աղքատության գիծը 2012-ին 37 հազար դրամն էր, 2015-ին` 40 հազար դրամը: Համադրելով այս թվերը, ստացվում է, որ միջինում 7 տոկոս տնտեսական աճը, անկախ նրանից, թե քանի տարում է դա տեղի ունենում, մեր երկրում բերում է մոտ 2,5 տոկոս աղքատության նվազման: Այստեղից հարց է ծագում, թե արդյո՞ք լավ ցուցանիշ է 2 տոկսով աղքատության նվազումը:

Եթե նկատի ունենանք, որ այս պահին Հայաստանում մոտ 900 հազար մարդ դեռեւս աղքատ է համարվում, ապա նման տեմպով աղքատության նվազումը կարող է բավարար համարվել, բայց ոչ` լավ: Սա նշանակում է, որ տարեկան 7 տոկոս տնտեսական աճ ունենալու դեպքում, մեզ մոտ աղքատությունը կվերանա միայն 12 տարի հետո: Հետեւաբար, խնդիրը տնտեսական ավելի բարձր աճ ապահովելն է, այլ ոչ թե 2 տոկոսով աղքատության նվազումը անհավանական կամ սուտ համարելը: Մյուս հարցը, որն առաջանում է, բայց չգիտես ինչու ոչ ոք դրան ուշադրություն չի դարձնում, աղքատության սուբյետիվ ընկալմանն ու ըստ մարզերի աղքատության ցուցանիշներին է վերաբերվում: Աղքատության ամենացածր ցուցանիշներ ունեն Վայոց Ձորի մարզը` 18,2 տոկոս եւ Արագածոտնի մարզը` 18,7 տոկոս: Եթե նկատի ունենաք, որ այս մարզերին հաջորդում է

Երեւանը` 25,2 տոկոս աղքատության ցուցանիշով, իսկ մյուս մարզերում աղքատության ցուցանիշը սկսվում է 29 տոկոսից հասնելով մինչեւ 44 տոկոսի, ապա տպավորություն կստեղծվի, որ Արագածոտում եւ Վայոց Ձորում բոլորովին այլ տնտեսական կացություն է եւ այս մարզերը օազիս են` աղքատության անհամեմատ ցածր ցուցանիշով: Մինդեռ, ի տարբերություն, իրականում ոչ հարուստ եւ բարեկեցիկ Արագածոտնի եւ Վայոց Ձորի, գյուղմթերքների հիմնական շտեմարան Արարատի մարզում աղքատությունը 28,5 տոկոս է, Արմավիրի մարզում` 29 տոկոս: Ինչպե՞ս կարող է Արագածոտնի եւ Վայոց Ձորի մարզերում կենսամակարդակը ավելի բարձր, իսկ աղքատությունը` ավելի ցածր լինել, քան Արարատի եւ Արմավիրի մարզերում:

Ակնհայտ է, որ այստեղ գործ ունենք հարցվողների պատասխանների անկեղծության հետ: Ավելի ցածր աղքատության ցուցանիշ արձանագրած մարզերում ավելի անկեղծ են պատասխանել իրենց սպառման մասին հարցերին, քան ավելի բարձր աղքատություն արձանագրված այնպիսի մարզերում, ինչպիսիք Արարատն ու Արմավիրը, մասամբ նաեւ մայրաքաղաք Երեւանը: Հակառակը լինել չի կարող, քանի որ մեր հոգեբանության մեջ տարածված է ոչ թե աղքատությունը, այլ բարեկեցությունը թաքցնելը եւ վատ ապրողի կերպարով ներկայանալը: Այս տրամաբանության հետ համընկնում է սուբյեկտիվ աղքատության վերաբերյալ ստացված պատասխանների հետ:

Հետազոտության ընթացքում տնային տնտեսությունների 16 եւ բարձր տարիքի անդամներին` իրենք իրենց աղքատ համարո՞ւմ են հարցին միայն 17 տոկոսն են դրական պատասխանել, այսինքն` իրենց համարել աղքատ: Փաստորեն, աղքատությունն ըստ սպառման ցուցանիշների 30 տոկոս է, բայց բնակչության միայն 17 տոկոսն է իրեն համարում աղքատ: Պատճառը դարձյալ նույնն `է անկեղծությունը մի դեպքում եւ դրա բացակայությունը` մյուս: Այսպես` երբ հարցումը վերաբերվում է սպառմանը, պատասխանողները սպառման ավելի ցածր ցուցանիշներ են ասում` համաձայն վերեւում նշված սովորության: Սակայն, երբ հարցն ուղղակիորեն վերաբերվում է նրան, թե իրենց աղքա՞տ են համարում, պատասխանը լինում է անկեղծ, քանի որ ոչ ոք չի ցանկանում որ իրեն աղքատ անվանեն: Հետեւաբար, դեռ պետք է մեզ համար հստակեցնենք, թե որ? ցուցանիշն է ավելի հստակ բնորոշում աղքատության մակարդակը: Ինչն, իհարկե, չի նշանակի, որ անգամ 17 տոկոս (մոտ 500 հազար մարդ) աղքատությունը լուրջ խնդիր չէ, չխոսելով արդեն 900 հազար մասին:

Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества