Ереван, 04.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Սա վկա­յում է ոչ թե կա­ռա­վա­րե­լի­ու­թյան, այլ ճիշտ հա­կա­ռա­կի՝ քա­ո­սի ստեղծ­մա­նը մաս­նակ­ցե­լու մա­սին»

ИНТЕРВЬЮ

Այսօր Հայաստանում առկա կառավարումը համակարգային չէ: Այն ավելի իրավիճակային է՝ այսպես ասած, հրդեհ հանգցնելու տարբերակով: «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց կառավարման խորհրդատու Բաբկեն Մկրտչյանը: «Հաճախ սխալ է պլանավորվում, պլանավորվածը սխալ է կազմակերպվում, իսկ սխալ կազմակերպածը սխալ է իրականացվում: Մեծ հաշվով, կառավարման չորս հիմնական գործառույթների՝ պլանավորելու, կազմակերպելու, առաջնորդելու ու հսկելու օղակներում լուրջ թերություններ կարելի է նկատել: Առհասարակ, կառավարումով պետք է կառավարիչները զբաղվեն, ինչը ենթադրում է, որ տվյալ անձը պետք է ունենա և՛ համապատասխան կրթություն, և՛ անհրաժեշտ ներքին բնագծեր:

Կարծում եմ՝ մեր կառավարման համակարգում այս պահին քչերը կարող են համապատասխանել այդ չափանիշներին: Լուրջ խնդիրներ կան այդ առումով: Մակրոմակարդակի կառավարիչները, որոնք պետք է զբաղվեն կառավարմամբ, չեն համապատասխանում իրենց ստանձնած պաշտոնների իրական պահանջներին»,-ասաց նա: Մեր զրուցակիցը շեշտեց՝ քանի դեռ վերոնշյալ պահանջների նկատմամբ լուրջ վերաբերմունք չկա, որևէ բան չի փոխվելու. «Այստեղ տեղին է նշել մերիտոկրատիայի՝ արժանիների իշխանության մասին: Այս առումով հիմա լուրջ վակուում է առաջացել. պետական կառավարման համակարգում մարդիկ իրենց ունեցած փորձին, գիտելիքին և պոտենցիալին անհամապատասխան պաշտոններ են ստանձնել: Սա շատ օբյեկտիվ խնդիր է առաջացնում կառավարման իրենց գործառույթներում»:

Նրա խոսքով, կառավարության ղեկավարն էլ այն պրոֆեսիոնալ կառավարիչը չէ, որն անհրաժեշտ էր, ինչը ևս լուրջ հարց է. «Եթե կառավարիչը չունի հստակ կառավարման փորձ ու ունակություններ, իր համար շատ դժվար է նաև ճիշտ վերալիազորել, ճիշտ հանձնարարություններ տալ և պատշաճ հսկել դրանք: Սրանք հմտություններ են, որոնց պետք է տիրապետել: Ցավում եմ, բայց այս պահին մենք այդ ցանկալի իրավիճակը չունենք»: Անդրադառնալով ճգնաժամային իրավիճակում առկա կառավարման որակին՝ Բ. Մկրտչյանը նախ նկատեց, որ ցանկացած ճգնաժամի ընթացքում կարելի է ինչ-որ բաներ սովորել, հասկանալ, հետո սովորածի վրա ճիշտ որոշումներ կայացնել: «Բայց այս դեպքում մի փոքր այլ տեսանկյունից եմ դիտարկում հարցը: Covid-ի հետ կապված այս գլոբալ անհասկանալի իրավիճակն ամբողջովին այլ հարթությունից է:

Եվ այս պարագայում իրավիճակը կառավարելի պահելը շատ բարդ է, քանի որ տիրում է քաոս, և մենք պետք է մտածենք քաոսի կառավարման մասին: Խոսքը ոչ միայն Հայաստանի, այլ գլոբալ տիրույթում առկա քաոսի մասին է: Իսկ ՀՀ-ում, երբ մարդիկ պատրաստ չէին անգամ ոչ ճգնաժամային իրավիճակներում ճիշտ որոշումներ կայացնել, պլանավորել, առաջնորդել, հսկել, բնականաբար, ճգնաժամային իրավիճակներում այդ կառավարումը մի քանի անգամ ավելի դժվար կլիներ և սխալներն ավելի շատ կլինեին: Իրականում պետք չէ այս պահին ենթարկվել գլոբալ թելադրանքներին ու մասնակցել քաոսի ստեղծմանը»,-ընդգծեց նա: Փողոցում ու դպրոցներում դիմակներ կրելու պարտադրանքը, քաղաքացիներին տուգանելը, ըստ մեր զրուցակցի, ամենևին տեղին չեն. «Սա չի խոսում կառավարելիության մասին, սա վկայում է ճիշտ հակառակի՝ այդ քաոսի ստեղծմանը մասնակցելու մասին:

Պետք է դադարեցնել այդ ամենը: Բացի այդ, գլոբալ կենտրոններից կորոնավիրուսի հետ կապված կառավարելիությունը ապահովելու գրավոր կամ բանավոր որևէ հանձնարարություն պետք է վերլուծել ողջամտության սահմաններում և միանգամից չանել այն, ինչ ասվում է: Պետք է դադարեցնել մասնակցել գլոբալ քաոսի մաս կազմելուն՝ հանուն իշխանության պահպանման: Ես չեմ կարծում, որ այն, ինչ կատարվում է աշխարհում, բնական ընթացք ունի: Հստակ նպատակներ կան, աշխարհում շատ լուրջ ու վտանգավոր գործընթացներ են տեղի ունենում: Մենք, մեծ հաշվով, չպետք է ենթարկվենք այդ քաոսին: Պետք է շարունակել ապրել բնականոն կյանքով, դադարեցնել սարսափ տարածել ՀՀ-ում, թե կորոնավիրուսը կգա ու մեզ կկործանի: Պետք է հրաժարվել նաև երեխաների դիմակ կրելու պարտադրանքից: Այս ամենն անթույլատրելի է, կառավարելիություն չի ապահովելու: Սա ճիշտ հակառակին է հանգեցնելու, վստահ եմ՝ դա տանելու է քաոսի: Թեպետ մեր հասարակության մոտ կառավարելիության աստիճանը դիտարկելու չափանիշներն այլ են, ինչ կասեն՝ կանենք: Մեր հասարակությունը չունի կառավարելիության, կառավարման կամ իրական կառավարիչների գնահատման չափանիշներ, մշտապես հարմարվելուն է հակված:

Հասարակության համար դժվար կլինի հասկանալ, թե ինքն ընդհանրապես հիմա ո՞ր փուլում է: Միգուցե մասնագիտական տիրույթում քննարկենք իրավիճակն ու գնահատականներ տանք, բայց չեմ սպասում, որ հասարակությունը կասի, թե կառավարման համակարգը խայտառակ վիճակում է»: Բաբկեն Մկրտչյանի խոսքով, անկախ վերոնշյալ հանգամանքից, կառավարիչները պատասխանատու են իրենց որոշումների համար: «Կառավարվողները մեղավոր չեն, որ սխալ են կառավարվում, մեղավոր են կառավարողները, որ սխալ են կառավարում: Սա շատ խարսխային աքսիոմ է կառավարման տեսության մեջ:

Կառավարիչներն, այո, ճիշտ կառավարման մասին պետք է մտածեն, բայց նրանց ինչ-որ մեկը պետք է ստիպի ճիշտ մտածել: Հիմա խնդիրն այն է, որ հասարակությունն այդ համապատասխան ազդակները չի ուղարկում, իսկ կառավարիչները կարող են շարունակել իրենց, մեղմ ասած, ոչ արդյունավետ ու ոչ պրոֆեսիոնալ կառավարումը: Իրականում ենթակաների կամ հասարակության վրա մեղքը բարդելը շատ հեշտ, բայց ոչ ճիշտ տարբերակ է: Կառավարիչը պետք է գործողությունների հստակ և համակարգված պատկերացում, քայլերի հաջորդականության ընկալում ունենա, գնահատի ռիսկերը և այլն: Կառավարումը լուրջ հարց է. եթե լուծումներ առաջարկելու, որոշումներ կայացնելու ենթադրող պաշտոններում հայտնվում են մարդիկ, որոնք այդ պաշտոնին չեն համապատասխանում, մշտապես լուրջ խնդիրներ են լինելու:

Մենք հիմա այդ վիճակում ենք»,-ասաց Բ. Մկրտչյանը՝ շեշտելով, որ այս ամենի մեջ նաև բարոյական հարց է: «Անձը, որը մտածում է հայրենիքի, երկրի, պետության զարգացման մասին, ինքն իրեն պետք է հարց տա՝ ունա՞կ է կարգավորել ծանր խնդիրները: Եթե բարոյական մարդ է, պետք է գիտակցի, արկածախնդրության չգնա և չնստի այն ինքնաթիռի ղեկին, որն ընդհանրապես վարել չգիտի: Սա ևս լուրջ հարց է, հասարակության որևէ անդամ, կարծում եմ, չի պատրաստվում նստել այն ինքնաթիռը, որի օդաչուն վարել չգիտի: Այս խնդիրը, ցավոք, չի ընկալվում ոչ միայն հիմա, այլ չի ընկալվել դեռ շատ վաղուց:

Ինչպես պաշտոն ստանձնելը, պաշտոնից հեռանալը ևս պետք է գիտակցվի. եթե անձն արդյունքներ չի ապահովել, ի սկզբանե պետք է գիտակցի, թե ինչ պատիժներ են նախատեսված դրա համար և ոչ թե մտածի՝ լավ, չստացվեց՝ չստացվեց, ես գնամ, թող մեկ ուրիշը գա, շարունակի: Երբեմն էլ մտածում են՝ ինչո՞ւ գնամ, մյուսը, որը գա, ինձանից լա՞վը պետք է լինի: Եվ վստահ է, որ մյուսը եկավ, իրենից լավը չի լինի, որովհետև ընդհանուր մթնոլորտն է այդպիսին: Ավելի արմատական խնդիր կա: Մենք կառավարիչ ընտրելու հարցին պրոֆեսիոնալ չենք մոտենում, իրականում չենք էլ կարող, դժվար խնդիր է: Կարծում եմ՝ պետական համակարգ ձևավորելու առկա ընտրական համակարգը չի բավարարում ստանալ այն արժանավորների իշխանությունը, որը կարող է, ունակ է, պատրաստ է կառավարել մեր պետությունը»,-եզրափակեց Բ. Մկրտչյանը:

Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию