Ереван, 04.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Թուր­քի­ան և Ադր­բե­ջա­նը վե­րած­վել են ահա­բեկ­չա­կան պե­տու­թյուն­նե­րի

ОБЩЕСТВО

Մեր տարածաշրջանում ակտիվ աշխարհաքաղաքական գործընթացներ են տեղի ունենում, որոնք նոր մարտահրավերներ են ստեղծում ինչպես տարածաշրջանային, այնպես էլ համաշխարհային մակարդակով։ Տարիներ շարունակ մերձավորարևել յան տարածաշրջանում ահաբեկչությունը դիտվել է որպես հիմնական սպառնալիք ընդդեմ գլոբալ անվտանգության և խաղաղության, սակայն այդ սպառնալիքը մեր օրերում նոր չափեր և տեսք է ստանում։ Ահաբեկչության տարբեր բնորոշումներ կան։ Հաճախակի է հնչում այն ձևակերպումը, թե ահաբեկչությունն ամենալայն իմաստով դիտավորյալ բռնության կիրառումն է քաղաքական կամ կրոնական նպատակներով։

Ահաբեկչությանը տրվում է նաև հետևյալ բնորոշումը, թե այն ներառում է քաղաքացիական հաստատության նկատմամբ ցանկացած բռնարարք, որի նպատակը խուճապի, վախի և հասարակության անպաշտպանվածության զգացողություն առաջացնելն է, հասարակական ինստիտուտների բնականոն գործունեությունը խաթարելը: Ըստ բնույթի ահաբեկչությունները կարող են լինել անկազմակերպ կամ անհատական, երբ այն ընդամենը մեկ կամ երկու անհատի գործողությունների արդյունք է, իսկ կազմակերպված կամ խմբային ահաբեկչական գործունեությունը նախատեսվում և իրականացվում է կազմակերպությունների կամ խմբավորումների կողմից։

Այդպիսի ահաբեկչական կազմակերպություններ են Ալ-Քաիդան, Թալիբանը, Բոքո Հարամը, Ալ Շաբաբը և այլն։ Եվ վերջին տարիների ընթացքում մարդկությունն ականատես է եղել, թե ինչպես կարող են ահաբեկչական կազմակերպությունները մեծ տարածքներ գրավել ու վերցնել իրենց վերահսկողության տակ, անգամ ձևավորել պետական կազմավորման ատրիբուտներ։ Հենց այդպիսին էր Իրաքի և Լևանտի իսլամական պետությունը, որին հաջողվեց վերահսկողություն սահմանել Սիրիայի և Իրաքի հյուսիսային հատվածների վրա և դառնալ ահաբեկիչների այնպիսի կենտրոնատեղի, որտեղ էթնիկ և կրոնական լուրջ զտումներ իրականացվեցին, խաղաղ բնակչությունը հայտնվեց սպառնալիքի ներքո։

Միջազգային հանրության համար Իսլամական պետության կազմավորման առկայությունը դարձավ գլոբալ սպառնալիք, և մի շարք երկրների կոալիցիաներ ստեղծվեցին դրա դեմ պայքարելու համար։ Սակայն կային պետություններ, որոնք սերտորեն համագործակցում էին ահաբեկչական այս խմբավորման հետ։ Իսլամական պետության հետ Թուրքիայի համագործակցությունն ապացուցող բազմաթիվ փաստեր կան։ Թուրքիան փորձում է օգտվել Իրաքում և Սիրիայում ահաբեկչական կազմակերպությունների առկայությունից իր շահերը տարածաշրջանում առաջ տանելու համար։ Ադրբեջանը ևս հետ չի մնում Թուրքիայից։ Քիչ չէ, որ մեծ թվով ադրբեջանցիներ ներգրավվում էին Իսլամական պետության զինյալների շարքերում, որոշ ժամանակ անց պարզվեց նաև, որ Ադրբեջանը Իսլամական պետություն խմբավորման ահաբեկիչներին զենք մատակարարելու սկանդալի մեջ է ներքաշված։

Մեծ հաշվով միջազգային հանրությունը տարբեր պատճառներից ելնելով՝ լռությամբ տարավ Թուրքիայի և Ադրբեջանի՝ ահաբեկչական կազմակերպությունների հետ համագործակցության փաստը։ Ճիշտ է՝ դաշնակից երկրների հարվածների արդյունքում Իսլամական պետությունը՝ որպես ահաբեկչական խոշոր խմբավորում, դադարեցրեց իր գոյությունը, սակայն Սիրիայում և Իրաքում ահաբեկչական գրոհայինների մնացուկները դեռևս կան։ Եվ իրենց գործողությունների նկատմամբ միջազգային հանրության լռությունն ու ճնշումների բացակայությունը թևեր տվեցին թուրք-ադրբեջանական տանդեմին, որ Սիրիայում գործող գրոհայիններին վարձկանների տեսքով կարելի է ներդնել Արցախյան հակամարտության գոտում ընթացող ռազմական գործողություններում։

Եվ այդպես թուրքական և ադրբեջանական կողմերն անցան գործի։ Այս դեպքում մենք գործ ունենք Թուրքիայի և Ադրբեջանի կողմից միջազգային ահաբեկչության՝ արդեն պետական մակարդակով հովանավորության, իսկ ավելի կոնկրետ՝ փաստացի կիրառման հետ. այս երկու երկրները ոչ միայն ֆինանսավորում են ահաբեկչությունը, այլև ահաբեկչություն են արտահանում։ Սրանով Թուրքիան և Ադրբեջանը ցույց են տալիս, որ բացահայտորեն վերածվել են ահաբեկչական պետությունների։ Ճիշտ է՝ միջազգային մամուլում բազմաթիվ հրապարակումներ եղան գրոհայիններին Արցախի դեմ ռազմական գործողություններում ներգրավելու մասին, և մի շարք երկրներ ևս անհանգստություն հայտնեցին դրա հետ կապված, սակայն, ըստ էության, տեսանելի միջազգային ճնշում չկա Թուրքիայի և Ադրբեջանի վրա։

Եվ Հայաստանի կարևորագույն խնդիրը ահաբեկչությանը դիմագրավելու հետ մեկտեղ թուրք-ադրբեջանական ահաբեկչական գործողությունների մասին տարբեր միջազգային հարթակներում բարձրաձայնելն է։ Միջազգային հանրությունը պետք է քաջ գիտակցի, որ եթե Թուրքիան և Ադրբեջանը կարողացան անվնաս դուրս գալ այս գործընթացից, ապա մոտ ապագայում նրանց կողմից հովանավորվող գրոհայինները մուտք են գործելու այլ երկրներ ևս և ապակայունացնելու են դրանք։

Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию