Ереван, 04.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Ազ­գա­յին նե­րու­ժի կենտ­րո­նա­ցում և գի­տե­լիք­նե­րի ամ­բողջ ծա­վա­լի օգ­տա­գոր­ծում՝ թշնա­մուն հա­կա­հար­ված տա­լու հա­մար»․«Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Թշնամու սանձազերծած հերթական պատերազմի արդյունքում Հայաստանում հայտարարվեց ռազմական դրություն, որն ունի նաև տնտեսական և ֆինանսական ոլորտներին առնչվող որոշակի կանոններ: «Փաստի» հետ զրույցում այս մասին նշեց տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Ջուլիետա Թադևոսյանը: «Սա նշանակում է, որ պետությունը հարկադրված է կենտրոնացնել իր տնտեսական ու ֆինանսական ռեսուրսները, որպեսզի դիմակայի թշնամուն, ապահովի երկրի անվտանգությունն ու չեզոքացնի սպառնացող վտանգները: Մենք առանց այդ էլ համաճարակ ունեինք, և կար տնտեսական անկում, կային նաև հոգեբանական խնդիրներ: Այս ամենին ավելացավ նաև ռազմական դրությունը:

Պատերազմը թե՛ Հայաստանի, թե՛ Սփյուռքի ուժերի կենտրոնացում է պահանջում: Խոսքը թե՛ նյութական, թե՛ ֆինանսական, թե՛ հոգեբանական և թե՛ բարոյական ներուժի մասին է: Ազգային ներուժի կենտրոնացում և գիտելիքների ամբողջ ծավալի օգտագործում՝ թշնամուն հակահարված տալու համար»,-ասաց մեր զրուցակիցը: Նա շեշտեց, որ կառավարության առաջին քայլը, իհարկե, բյուջեի վերանայումը պետք է լինի, ինչը և նախատեսվում է: Նշենք, որ ռազմական գործողություններով պայմանավորված՝ սպասվում է ընթացիկ ծախսերի աճ՝ մոտ 40 մլրդ դրամի չափով: «Բյուջեի եկամուտներն արդեն առանց այդ էլ քիչ էին հավաքագրվում: ՊԵԿ-ի նախագահը հայտարարել էր, որ հարկային եկամուտները նախորդ տարվա համեմատ այդ պահի դրությամբ 50 միլիարդ դրամի չափով ավելի պակաս են հավաքագրվել:

Կարծում ենք՝ մոտակա երկու-երեք ամիսներին էլ ավելի պակաս կարող է հավաքագրվել, կապված թեկուզև այն փաստի հետ, որ տնտեսության մեջ որոշակի արտադրություններ կարող են չաշխատել, զբաղվածության կրճատում կարող է լինել: Չի բացառվում նաև որոշ ծառայությունների ծավալների կրճատումը, ինչպես նաև սպառողական պահանջարկի որոշակի կրճատումը: Եվ այս առումով արդեն իսկ նախատեսվում է ծախսերի աճ և, բնականաբար, բյուջեի պակասուրդի ավելացում, ինչը պետք է նոր ու լրացուցիչ ֆինանսական ռեսուրսներ պահանջի. մոտ 500 մլն դոլարի ներգրավման մասին է խոսքը: Բյուջեում պակասուրդի մեծացումը նաև արտաքին պարտքի հետ կապված խնդիրներ կարող է առաջացնել, բայց սա նորմալ է:

Պետք է սթափ նայենք արտաքին պարտքի ծավալների աճին, որովհետև այն կարող է կրկին մեծանալ: ՀՆԱ-ի 60 տոկոս շեմը մենք կգերազանցենք, ինչը նորմալ է պատերազմական իրավիճակում»,-ընդգծեց Ջ. Թադևոսյանը: Խոսելով անհրաժեշտ առաջնային քայլերի մասին՝ նա ընդգծեց. «Սովորաբար, ռազմական դրության պայմաններում տնտեսական ոլորտում կառավարությունը պետք է սահմանի առաջնային նշանակության ապրանքների արտադրության հետ կապված հանձնարարականներ: Օրինակ` սննդամթերքի, դեղորայքի ձեռքբերման, վաճառքի և շրջանառության համար հատուկ կարգ պետք է սահմանել. ռազմական դրության պայմաններում շատ կարևոր է թիկունքը, բանակի համար համապատասխան միջոցների արտադրությունը: Համապատասխան միջոցների ապահովվածությունը պետք է որոշակի ծավալների մեջ պահել»: Տնտեսագետը շեշտեց, որ, անկախ ամեն ինչից, այս ռազմական դրության պայմաններում Կենտրոնական բանկը ֆինանսական դաշտը կայուն է պահում: «Մենք արտաքին պահուստներ ունենք:

Այսինքն, ֆինանսական դաշտում կայունությունը պահպանվում է, անհանգստանալու խնդիրներ առանձնապես չկան: Ես կուզեի անդրադառնալ բնակչության պատրաստակամությանը, այսինքն՝ որքանով ենք մենք այս փուլում մեր աջակցությունը ցուցաբերում: Ես սկզբում նշեցի, որ այսօր Հայաստանի և Սփյուռքի բոլոր ջանքերն ու ռեսուրսները պետք է միավորել, որպեսզի հաղթանակով այս իրավիճակից դուրս գանք: Սա լրացուցիչ ջանքեր է պահանջում: «Համահայկական հիմնադրամին» նվիրաբերած հատկացումները, որոնք րոպե առ րոպե ավելանում են, բավականին լուրջ ցուցանիշներ են: Սա խոսում է նվիրվածության, տնտեսված գումարներն ու խնայողությունները հայրենիքին, ռազմաճակատին ու հաղթանակին ուղղելու պատրաստակամության մասին: Նորմալ է, որ պատերազմական իրավիճակում մարդիկ կարող են ավելի զգույշ լինել, որոշակի ծախսեր նվազեցնել: Բայց, բոլոր դեպքերում, այսօր կենաց- մահու կռիվ է, և այդ կենաց-մահու կռվի մեջ յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է իր ներդրումն ունենալ թե՛ ֆինանսական, թե՛ հոգեբանական, թե՛ բարոյական տեսանկյունից: Պահի լրջությունը բոլորս ենք զգում»,-ասաց նա:

Մատնանշելով 2020 թ. երկրորդ կիսամյակի վիճակագրական մի շարք ցուցանիշներ՝ նա ընդգծեց. «Մանրածախ առևտրի ցուցանիշների անկում արդեն իսկ կար, ինչը վկայում է այն մասին, որ համավարակով պայմանավորված՝ առևտրի ոլորտում արդեն խնդիր ունեինք, ու անկումը շարունակվում էր: Չի բացառվում, որ ցուցանիշները չեն բարելավվի՝ հաշվի առնելով, որ մարդիկ, ամեն դեպքում, ավելի քիչ սննդամթերք, կոշիկ կամ հագուստ կգնեն: Հանրային վայրերից էլ չեն օգտվում: Եվ այստեղ կարևոր է խնայված միջոցները բանակին ուղղելու պատրաստակամությունը: Սա հոգեբանություն է, սա կեցվածք է, սա մտածողություն է, որը մեր ժողովուրդն անկասկած ունի: Այստեղ հարցն այն չէ, որ կառավարությունը պետք է անպայման ցուցում տա բնակչությանը, սա յուրաքանչյուրի մտածողության մեջ է: Մեծ հաշվով, այս փուլում հիմնական ճանապարհը նվիրատվությունն է:

Կասկած չկա, որ մեր ժողովուրդը պատրաստակամ է, միայն թե տեմպերն ավելի պետք է արագացվի, որովհետև գիտենք, թե պատերազմն ինչ մեծ ծախսեր է պահանջում: Հաղթանակի համար կարևոր են նաև ֆինանսական ռեսուրսները»: Տնտեսագետը կարևորեց մինչ այս պաշտպանության ոլորտին ուղղված ծախսերի ավելացման փաստը, ինչը, Ջ. Թադևոսյանի խոսքով, շատ տրամաբանական է, որովհետև աշխարհաքաղաքական վտանգները մշտապես են առկա են եղել: «Այս պատերազմական իրավիճակում մենք տեսնում ենք արված քայլերի արդյունքը: Հստակ է բանակի պատրաստվածության, հագեցվածության արդյունքը: Եթե մենք ունենայինք զարգացումներ, եթե չլինեին համաճարակն ու ճգնաժամային իրավիճակները, շատ ավելի լուրջ միջոցներ կարելի էր հատկացնել այդ ուղղությանը»,-ասաց նա: Ջուլիետա Թադևոսյանը հետագա նախաձեռնությունների մեջ կարևոր է համարում ընդգրկել տեղական արտադրության պաշտպանության հարցը:

«Ճիշտ է, սա այսօրվա խնդիր չէ, բայց մենք այս ամենից հետո ներմուծման փոխարինման քաղաքականության հարցի շուրջ պետք է մտածենք: Սա հույժ կարևոր է և կառավարության հիմնական ու առաջնահերթ քայլը պետք է լինի: Թուրքիայից մոտ 700 անուն ապրանք է ներկրվում: Այդ ապրանքների մի որոշ հատվածի տեղական արտադրությունը պետք է ստեղծել: Իհարկե, ոչ միանգամից, բայց պետք է զարգացնել հատկապես կոշիկի և հագուստի արտադրությունը: Հետագայում կառավարությունը, բացի ներմուծման փոխարինման քաղաքականություն մշակելուց, իր համար գերխնդիր պետք է դարձնի նաև ռազմաարդյունաբերության զարգացումը: Մենք այսօր արդեն ռազմաճակատում ենք տեսնում այն գիտական ներուժը, այն տեխնոլոգիական ունակությունները, որոնք ունենք: Մեր նվաճումները փորձարկվում են ռազմաճակատում»,-ասաց նա՝ հավելելով, որ ռազմաարդյունաբերության զարգացմանը զարկ տալու բոլոր հնարավորություններն ունենք:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию