Անչափ զգույշ եղեք․ Ամանորյա տոնածառը այրվում է 10 վայրկյանի ընթացքում (տեսանյութ)
ВИДЕОԱմանորը տոներից թերեւս ամենագեղեցիկն ու սպասվածն է։ Սակայն միեւնույն ժամանակ այն կարող է բազմաթիվ դժբախտ պատահարների՝ հրդեհների պատճառ դառնալ,-գրում է Past.am-ը։ Եւ դրանց մեծ մասը տեղի է ունենում մարդկանց անզգուշության հետեւանով։ Դրա համար անչափ կարեւոր է զգոն լինել։
Այս տեսահոլովակը նկարահանվել է՝ մարդկանց զգոնության կոչ անելու համար։ Այստեղ երեւում է, թե որքան վտանգավոր կարող է լինել ամանորյա տոնածառը։ Ոչ մի բաց կրակ՝ մոմեր, լուցկի, կրակայրիչ եւ այլն, մի թողեք տոնածառի մոտ, մի օգտագործեք խափանված ամանորյա լույսեր։ Տեսանյութում երեւում է, որ չոր տոնածառը այրվում է 10 վայրկյանի ընթացքում, ավելի արագ, քան թուղթը։ 20 վայրկյանից հրդեհը կարող է տարածվել արդեն ողջ տնով մեկ։
1
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
2
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
3
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
4
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
5
В мобильном приложении Юнибанка теперь можно зарегистрироваться также с помощью imID



