Անչափ զգույշ եղեք․ Ամանորյա տոնածառը այրվում է 10 վայրկյանի ընթացքում (տեսանյութ)
VIDEOԱմանորը տոներից թերեւս ամենագեղեցիկն ու սպասվածն է։ Սակայն միեւնույն ժամանակ այն կարող է բազմաթիվ դժբախտ պատահարների՝ հրդեհների պատճառ դառնալ,-գրում է Past.am-ը։ Եւ դրանց մեծ մասը տեղի է ունենում մարդկանց անզգուշության հետեւանով։ Դրա համար անչափ կարեւոր է զգոն լինել։
Այս տեսահոլովակը նկարահանվել է՝ մարդկանց զգոնության կոչ անելու համար։ Այստեղ երեւում է, թե որքան վտանգավոր կարող է լինել ամանորյա տոնածառը։ Ոչ մի բաց կրակ՝ մոմեր, լուցկի, կրակայրիչ եւ այլն, մի թողեք տոնածառի մոտ, մի օգտագործեք խափանված ամանորյա լույսեր։ Տեսանյութում երեւում է, որ չոր տոնածառը այրվում է 10 վայրկյանի ընթացքում, ավելի արագ, քան թուղթը։ 20 վայրկյանից հրդեհը կարող է տարածվել արդեն ողջ տնով մեկ։
1
35 Years of Trust: IDBank Celebrates with Its Customers
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership
4
Afeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach ...
5
Business and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum



