Նիհարելու ճանապարհին գլխավոր խոչընդոտն ուղեղն է
ЛАЙФNews.am-ը գրում է .
Շատ մարդիկ կարծում են, որ արդյունավետ նիհարելու համար բավական է միայն սպորտով զբաղվել եւ դիետա պահել, սակայն քչերը գիտեն, որ դրանում պակաս կարեւոր դեր չի խաղում նաեւ մարդկային ուղեղեը, որը ուտելիքի նկատմամբ վերաբերմունք է ձեւավորում: Ինչպես ցույց են տվել վերջին հետազոտությունները, 3 մարդուց 2-ը, որոնք կորցնում են իրենց քաշի 5 տոկոսը, վերջին հաշվով նորից վերականգնում են այն: Եվ որքան շատ է մարդ նիհարում, այնքան քիչ է հավանականությունը, որ նա կարող է պահպանել այդ քաշը:
Orlando Health հիվանդանոցների ցանցի ամերիկացի գիտնականները 1000 մարդու շրջանում հարցում են անցկացրել եւ պարզել, որ նրանց 90 տոկոսը պատկերացնում չունի այն մասին, որ ուղեղը կարեւոր դեր է խաղում նիհարելու գործընթացում:
Որպես կանոն՝ մարդիկ հույզերով կապվում են ուտելիքի հետ մանկությունից, երբ երեխաներին քաղցրավենիք են տալիս՝ մխիթարելու կամ խրախուսելու համար: Բացի այդ, որոշ տոներ, ինչպես օրինակ Նոր տարին, նույնպես կապ ունեն ուտելիքի նկատմամբ դրական վերաբերմունքի հետ: Անգամ տատիկի թխած խմորեղենի հաճելի բույրը կարող է ուժեղ հուզական կապ առաջացնել այդ ուտելիքի նկատմամբ, որը պահպանվում է ողջ կյանքի ընթացքում: Դրա պատճառով էլ շատ մարդիկ ուտում են ոչ միայն էներգիա ստանալու համար, այլ նաեւ բավարարվածության եւ հարմարավետության զգացողության համար:
Մասնագետները նիհարողներին խորհուրդ են տալիս օրագիր վարել, որտեղ պետք է գրառումներ կատարել հույզերի եւ տրամադրությունների մասին, ինչը թույլ կտա խուսափել «պոռթկումներից»: Անհրաժեշտ է նաեւ նշել այն մթերքները, որոնք մեզ երջանիկ են դարձնում, եւ փորձել պատասխանել հարցին, թե ինչու ենք մենք դրանք ուտում:



