Օրվա բաղադրատոմս. Տորթ «Նապոլեոն»
ЛАЙФԿարագ-80 գրամ (սենյակային ջերմաստիճանի)
Շաքարավազ-100 գրամ
Ձու-2 հատ
Կաթ 300-350 գրամ
½ թեյի գդալ փխրեցուցիչ (разрыхлитель)
Այլուր 800-900 գրամ
Կրեմի բաղադրամասերը՝
Եփած խտացրած կաթ-400 գրամ
30% յուղայնության սերուցք-600 մլ
Կաթ 500 գրամ
Ձու 2 հատ
Օսլա-4 ճաշի գդալ
0.5 թեյի գդալ շաքարի փոշի
Պատրաստման եղանակը՝
Կարագն ու շաքարավազը լցնել տարրայի մեջ ու հարիչով լավ հարել: Ավելացնել ձվերը ու շարունակել հարել: Ավելացնել կաթը, ոչ էլեկտրական հարիչով հարել, այնուհետ ավելացնել 150 գրամ ալյուր ու սոդա: Խառնել՝ աստիճանաբար լցնելով ալյուրը (կարելի է մաղի օգնությամբ): Երբ խմորն կպնդանա, դրեք սեղանինին, որպեսզի մոտ 30 րոպե «հանգստանա»:
.jpg)
.jpg)
.jpg)
Այդ ընթացքում պատրաստեք կրեմը: Այսպես՝ ձուն ու օսլան լավ խառնել, այնքան մինչև միասեռ զանգված ստացվի: Մի քիչ տաքացնել կաթն ու ստացված զանգվածն ավելացնել վրան: Մարմանդ կրակի վրա անընդհատ խառնել ստացված զանգվածը: Եթե կրեմի մեջ «գնդիկներ» են մնացել, ապա հարեք այն բլենդերով: Այնուհետ թողեք թող սառչի:
.jpg)
.jpg)
.jpg)
Այդ ընթացքում խմորը բաժանեք 4 հավասար մասերի, իսկ յուրաքանչյուր կտորը՝ ևս 5 մասի: Շատ բարակ շերտով բացեք խմորը՝ ջեռոցում դրվող տարրայի չափսով: Պատառաքաղով ծակեք, որպեսզի չբարձրանա: 180-200 աստիճանում 4 րոպե եփեք շերտերը: Այնուհետ հավասարեցրեք դրանք:
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
Եփած կրեմին ավելացնել մեկ տուփ եփած խտացրած կաթ: Սերուցքն ու շաքարի փոշին լավ հարեք ավելացնելով խտացրած կաթը ու եփած կրեմից ստացված զանգվածի վրա և հավասարապես հաստ շերտով կրեմապատեք խմորի շերտերը: Շերտերը հավասարեցնելիս ավելացած փշրանքները մանրացնել և դրանցով պատել տորթի կողքերը:
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)


Բարի ախորժակ:



