Ереван, 17.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Սարգիս Գրիգորյան. «Բանակում ծառայությունը 180 աստիճանով փոխել է ինձ»

ЛАЙФ
Blognews.am-ը գրում է.
 
«Շանթ» հեռուստաընկերության «Սահմանին» ֆիլմի մասին BlogNews-ն արդեն պատմել է իր ընթերցողներին։ Դերասան Սարգիս Գրիգորյանը ֆիլմում մարմնավորում է հետախուզական ջոկի հրամանատարի։ Դերասանի հետ հետաքրքիր զրույց ենք ունեցել նկարահանումների, բանակում իր ծառայության տարիների մասին։
 
 
 
-Սարգիս, մեր հարցազրույցներից մեկում ասացիք, որ ծառայությունը բանակում Ձեզ շատ է փոխել, տղամարդ դարձրել։ Ֆիլմի նկարահանումների ժամանակ Ձեզ օգնե՞ց այն փորձը, որ կուտակել եք բանակում։
-Իհարկե։ Շատերը չեն դիմանում ցրտին, նվնվում են, իսկ ես հիմա չեմ հիվանդանում։ Շատ լավ երևում է՝ ովքեր դեռ չեն ծառայել։ Ծառայությունը 180 աստճանով փոխում է տղային, տղամարդ դարձնում, դառնում ես ինքնուրույն, կարողանում ես ճիշտ որոշուներ կայացնել։ Համենայն դեպս, իմ դեպքում այդպես է եղել։
Ֆիլմում զբաղվում ենք Հայոց բանակին անհրաժեշտ տեղեկություններ հաղորդելով։ Սա հետախուզության և այն տղաների մասին է, ովքեր իրենց աշխատանքով հեշտացնում են Հայոց բանակի պաշտպանությունն ու հզորացնում այն։ Նկարահանումները բավականին դժվար են, ցուրտ, վատ պայմաններում ենք աշխատում, սակայն իմ փորձն ու կոփվածությունն օգնում են ինձ։
 
-Կերպարը պահանջո՞ւմ է ֆիզիկական պատրաստվածություն։ Ֆիլմի համար հատուկ պատրաստվածություն անցե՞լ եք։
 
-Իհարկե, այդքան սարեր-ձորեր հաղթահարել, վազել, պպզել, կրակել... Հատուկ պատրաստվածություն չեմ անցել, ուղղակի հասկացել եմ՝ ինչ պետք է անեմ։ Ինձ շատ օգնեց այն փորձը, որ արդեն ունեի։
 
   
-Ի՞նչն էր ամենաբարդը։
-Ցուրտը, նաև՝ «ստոպերն» էին շատ։ Կինոն և սերիալը դրանով են տարբերվում։ Սերիալն ավելի արագ է նկարահանվում, կինոյում հաշվի է առնվում յուրաքանչուր մանրուք։ Ավելի շատ դա է հոգնացնում, բայց հենց մտնում ենք աշխատանքի մեջ, մոռանում ենք այդ ամենը։
 
-Դուք ծանոթ եք բանակի իրավիճակին ներսից։ Այն, ինչ ներկայացնում է «Սահմանին» ֆիլմը, որքանո՞վ է արտացոլում իրական պատկերը։
 
-Իմ ծառայության տարիներից մինչև հիմա բավականին շատ բան է փոխվել, ձևավորվել է սպաների ինստիտուտ համակարգ, ռազմական ոստիկանություն, որն այն ժամանակ չկար։ Ես չեմ կարող համեմատել այն ժամանակվա հետ, սակայն հիմա շատ ընկերներ ունեմ, ովքեր այդ գործի մեջ են. ծանոթ եմ իրավիճակին ու հասկանում եմ, որ այն, ինչ մենք ներկայացնում ենք, համապատասխանում է իրականությանը։
 
 
-Բանակի թեման շատ նուրբ է հասարակության համար, հատկապես, որ հաճախ զոհեր ու վիրավորներ ենք ունենում սահմանին։ Պատասխանատվությունը շատ մեծ է։ Սա որքանո՞վ է բարդացնում Ձեր աշխատանքը։
 
-Ես կարծում եմ՝ մենք  բավականին լուրջ աշխատանք ենք կատարում։ Յուրաքանչյուր մասնագիտություն ինչ-որ չափով պետք է նպաստի իր երկրին։ Ինձ բախտ է վիճակվել այնպիսի դեր խաղալ, որ այս դժվարին իրավիճակում զինվորին հավասար ներկայացնեմ և պրոպագանդեմ մեր բանակը, ինչու ոչ, ոգեշնչեմ երիտասարդին, որ հայրենիքի պաշտպանությունը կարևոր է, փախչելով հարց չես լուծի։ Մեկը գրիչով է պաշտպանում իր հայրենիքը, մյուսը՝ երգելով, երրորդն իր խաղով։ Ես շատ պարտավորված եմ ստանձնել այս գործն ու հպարտանում եմ այս նախագծով։ Շատ լուրջ աշխատանք ենք տարել, ոչինչ հենց այնպես չի արվում։
 
-Նմանատիպ ֆիլմերում հաճախ կերպարներն իդեալականացնելու փորձ է արվում, ինչը խանգարում է իրականության ընկալմանը։ Ձեր կերպարն իդեալականացվա՞ծ է։
 
- Բոլոր մարդիկ ունեն իրենց առավելություններն ու թերությունները, բայց ֆիլմը պետք է մի քիչ չափազանցություն ունենա, այն չի կարող իրականության մակարդակի լինել։ Այսպես ասեմ՝ բեմը բարձր է հանդիսատեսից, դու ինչ-որ մի բան պետք է ավելին անես, որ քեզանից սովորեն, եթե դու հավասար անես, սովորելու բան չի լինի։ Չասեմ՝ չափազանցված է, ասեմ՝ մի փոքր ավելացված է, որ ձգտենք ավելիին, բայց դա հաստատ գրոտեսկ, ծայրահեղություն, ծիծաղի առարկա չէ, դա շատ մոտ է իրականության։
Ես չգիտեմ՝ դա կընդունվի՞, թե՞ ոչ, տեսեք՝ ես ինչ եմ արել. իմ մազերը հարդարված են, ժելե է քսված. ինձ շատ էին ասում՝ մեր զինվորներն այսպիսին չեն, ասում էի՝ իսկ ինչո՞ւ ոչ, չի՞ կարող մեր սպան սիրուն լինել։ Ես նպատակային եմ ստեղծել այսպիսի կերպար։ Ես ուզում եմ տեսնել, որ մեր սպաները ոչ միայն խիզախ ու հպարտ են, այլև գեղեցիկ տեսք ունեն, չէ՞ որ սովետական ժամանակներում կանայք ու աղջիկները թուլություն են ունեցել սպայի հանդեպ։
 
Փորձել եմ գտնել իրական կերպար, ինչ-որ չափով նմանակել եմ իմ գումարտակի հրամանատարին։ Այս ֆիլմում մարդիկ կտեսնեն ուրիշ Սարգսի՝ թե՛ արտաքինով, թե՛ խոսելաձևով։
 
 
Զրույցը՝ Ամալյա Հովհաննիսյանի
Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի
Два медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика