Երևան, 17.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Սարգիս Գրիգորյան. «Բանակում ծառայությունը 180 աստիճանով փոխել է ինձ»

ԼԱՅՖ
Blognews.am-ը գրում է.
 
«Շանթ» հեռուստաընկերության «Սահմանին» ֆիլմի մասին BlogNews-ն արդեն պատմել է իր ընթերցողներին։ Դերասան Սարգիս Գրիգորյանը ֆիլմում մարմնավորում է հետախուզական ջոկի հրամանատարի։ Դերասանի հետ հետաքրքիր զրույց ենք ունեցել նկարահանումների, բանակում իր ծառայության տարիների մասին։
 
 
 
-Սարգիս, մեր հարցազրույցներից մեկում ասացիք, որ ծառայությունը բանակում Ձեզ շատ է փոխել, տղամարդ դարձրել։ Ֆիլմի նկարահանումների ժամանակ Ձեզ օգնե՞ց այն փորձը, որ կուտակել եք բանակում։
-Իհարկե։ Շատերը չեն դիմանում ցրտին, նվնվում են, իսկ ես հիմա չեմ հիվանդանում։ Շատ լավ երևում է՝ ովքեր դեռ չեն ծառայել։ Ծառայությունը 180 աստճանով փոխում է տղային, տղամարդ դարձնում, դառնում ես ինքնուրույն, կարողանում ես ճիշտ որոշուներ կայացնել։ Համենայն դեպս, իմ դեպքում այդպես է եղել։
Ֆիլմում զբաղվում ենք Հայոց բանակին անհրաժեշտ տեղեկություններ հաղորդելով։ Սա հետախուզության և այն տղաների մասին է, ովքեր իրենց աշխատանքով հեշտացնում են Հայոց բանակի պաշտպանությունն ու հզորացնում այն։ Նկարահանումները բավականին դժվար են, ցուրտ, վատ պայմաններում ենք աշխատում, սակայն իմ փորձն ու կոփվածությունն օգնում են ինձ։
 
-Կերպարը պահանջո՞ւմ է ֆիզիկական պատրաստվածություն։ Ֆիլմի համար հատուկ պատրաստվածություն անցե՞լ եք։
 
-Իհարկե, այդքան սարեր-ձորեր հաղթահարել, վազել, պպզել, կրակել... Հատուկ պատրաստվածություն չեմ անցել, ուղղակի հասկացել եմ՝ ինչ պետք է անեմ։ Ինձ շատ օգնեց այն փորձը, որ արդեն ունեի։
 
   
-Ի՞նչն էր ամենաբարդը։
-Ցուրտը, նաև՝ «ստոպերն» էին շատ։ Կինոն և սերիալը դրանով են տարբերվում։ Սերիալն ավելի արագ է նկարահանվում, կինոյում հաշվի է առնվում յուրաքանչուր մանրուք։ Ավելի շատ դա է հոգնացնում, բայց հենց մտնում ենք աշխատանքի մեջ, մոռանում ենք այդ ամենը։
 
-Դուք ծանոթ եք բանակի իրավիճակին ներսից։ Այն, ինչ ներկայացնում է «Սահմանին» ֆիլմը, որքանո՞վ է արտացոլում իրական պատկերը։
 
-Իմ ծառայության տարիներից մինչև հիմա բավականին շատ բան է փոխվել, ձևավորվել է սպաների ինստիտուտ համակարգ, ռազմական ոստիկանություն, որն այն ժամանակ չկար։ Ես չեմ կարող համեմատել այն ժամանակվա հետ, սակայն հիմա շատ ընկերներ ունեմ, ովքեր այդ գործի մեջ են. ծանոթ եմ իրավիճակին ու հասկանում եմ, որ այն, ինչ մենք ներկայացնում ենք, համապատասխանում է իրականությանը։
 
 
-Բանակի թեման շատ նուրբ է հասարակության համար, հատկապես, որ հաճախ զոհեր ու վիրավորներ ենք ունենում սահմանին։ Պատասխանատվությունը շատ մեծ է։ Սա որքանո՞վ է բարդացնում Ձեր աշխատանքը։
 
-Ես կարծում եմ՝ մենք  բավականին լուրջ աշխատանք ենք կատարում։ Յուրաքանչյուր մասնագիտություն ինչ-որ չափով պետք է նպաստի իր երկրին։ Ինձ բախտ է վիճակվել այնպիսի դեր խաղալ, որ այս դժվարին իրավիճակում զինվորին հավասար ներկայացնեմ և պրոպագանդեմ մեր բանակը, ինչու ոչ, ոգեշնչեմ երիտասարդին, որ հայրենիքի պաշտպանությունը կարևոր է, փախչելով հարց չես լուծի։ Մեկը գրիչով է պաշտպանում իր հայրենիքը, մյուսը՝ երգելով, երրորդն իր խաղով։ Ես շատ պարտավորված եմ ստանձնել այս գործն ու հպարտանում եմ այս նախագծով։ Շատ լուրջ աշխատանք ենք տարել, ոչինչ հենց այնպես չի արվում։
 
-Նմանատիպ ֆիլմերում հաճախ կերպարներն իդեալականացնելու փորձ է արվում, ինչը խանգարում է իրականության ընկալմանը։ Ձեր կերպարն իդեալականացվա՞ծ է։
 
- Բոլոր մարդիկ ունեն իրենց առավելություններն ու թերությունները, բայց ֆիլմը պետք է մի քիչ չափազանցություն ունենա, այն չի կարող իրականության մակարդակի լինել։ Այսպես ասեմ՝ բեմը բարձր է հանդիսատեսից, դու ինչ-որ մի բան պետք է ավելին անես, որ քեզանից սովորեն, եթե դու հավասար անես, սովորելու բան չի լինի։ Չասեմ՝ չափազանցված է, ասեմ՝ մի փոքր ավելացված է, որ ձգտենք ավելիին, բայց դա հաստատ գրոտեսկ, ծայրահեղություն, ծիծաղի առարկա չէ, դա շատ մոտ է իրականության։
Ես չգիտեմ՝ դա կընդունվի՞, թե՞ ոչ, տեսեք՝ ես ինչ եմ արել. իմ մազերը հարդարված են, ժելե է քսված. ինձ շատ էին ասում՝ մեր զինվորներն այսպիսին չեն, ասում էի՝ իսկ ինչո՞ւ ոչ, չի՞ կարող մեր սպան սիրուն լինել։ Ես նպատակային եմ ստեղծել այսպիսի կերպար։ Ես ուզում եմ տեսնել, որ մեր սպաները ոչ միայն խիզախ ու հպարտ են, այլև գեղեցիկ տեսք ունեն, չէ՞ որ սովետական ժամանակներում կանայք ու աղջիկները թուլություն են ունեցել սպայի հանդեպ։
 
Փորձել եմ գտնել իրական կերպար, ինչ-որ չափով նմանակել եմ իմ գումարտակի հրամանատարին։ Այս ֆիլմում մարդիկ կտեսնեն ուրիշ Սարգսի՝ թե՛ արտաքինով, թե՛ խոսելաձևով։
 
 
Զրույցը՝ Ամալյա Հովհաննիսյանի
Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի
Թրամփը պատմել է, թե ինչպես է Google-ը մերժել օվկիանոսն իր անունով կոչելու առաջարկը Հայաստանում 1 միլիոն 300 հազար մարդ կանգնած է ցավալի ընտրության առաջ՝ դեղորայք գնել, թե՞ հաց. «Ուժեղ Հայաստան»Այսօր հարթակ դուրս կգա Հայաստանի 4 ծանրորդ․ երիտասարդների և Մ23 ԵԱ-ի օրվա ժամանակացույցը Ճշմարտությունը Ամուլսարի մասին այլևս հնարավոր չէ կոծկել կամ լռության մատնել. Հրայր ԿամենդատյանՈւկրաինական պшտերազմը պետք է ավարտվի․ Թրամփ Էլի ձախողում. ինչպե՞ս դիմակայել լրջագույն վտանգներին. «Փաստ»Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ պաշտոնական այցի շրջանակում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումը Հանքարդյունաբերությունը ՀՀ տնտեսության կարևոր ոլորտներից է և զգալի ներդրում ունի երկրի զարգացման և արտահանման ներուժի ձևավորման գործում. ՏԿԵ փոխնախարար Դավիթաշենում հայտնի ռեստորանային համալիրում ծննդյան խնջույքն ավարտվել է ծեծկռտուքով․ ոստիկանությունը կանխել է հնարավոր հաշվեհարդարը Գործող ռեժիմի կառավարման թիվ մեկ գործիքը՝ բռնաճնշnւմն է, որի դառը հետևանքներն արտահայտված են քաղաքական իրողություններում․ Տիգրան Աբրահամյան Հայաստանում հոկտեմբերի 17-ին սպասվում է անձրև և ամպրոպ Պետություն պետության ներսում. ի՞նչ կշահի Հայաստանը և ի՞նչ կկորցնի. «Փաստ»Նիկոլ Փաշինյան, Ալեն Սիմոնյան, բերեք այդ փաստաթուղթը ցույց տվեք. Չալաբյանը՝ Տիգրանաշենի մասին Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան Հայաստանի և Ղրղզստանի միջև փաստաթղթերի ստորագրման արարողությունը Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել էԵվրամիությանը միանալու ճանապարհը բախվել է անսպասելի խոչընդոտի. «Փաստ»Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին Ծաղկաձորում անցկացվող Mining Armenia Forum 2026-ն այս անգամ առանձնացավ նաև նորարարական լուծմամբ. Արտյոմ ՊետրոսյանՀորմուզի նեղուցում նավթատարը ականի է բախվել Գյումրին եղել և մնում է պետականության ու ազգային ոգու ամենաամուր հենարաններից մեկը «Ուժեղ Հայաստան»-ը՝ Գյումրու տոնի առթիվ Հայտնի երգչուհուն Ռուսաստանում «օտարերկրյա գործակալ» են ճանաչել «Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին. «Փաստ»Ավտովթար՝ Վանաձորի «Իմպերիա» հարսանյաց սրահի դիմաց․ կան վիրավորներ Թրամփը կասեցնում է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներն ու մաքսատուրքերը Տարադրամի փոխարժեքն այսօր. դոլարի գինը փոխվե՞լ էԿներդրվի դրոշմավորման փորձնական համակարգ. ո՞ր ապրանքատեսակներին այն կվերաբերի. «Փաստ»Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ»Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. ուղիղ«Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ»Ինչպիսի՞ եղանակ է սպասվում այսօր Գազ չի լինելու․ հասցեներ ԱՄՆ-ն Մոսկվային է փոխանցել ռուսական դիզելի հնարավոր գնորդների ցանկը Ֆրանսիայում սպասում են 500 բողոքի ակցիաների և զանգվածային անկարգությունների մտավախություն ունեն Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Իրանը հայտարարել է Պարսից ծոցից ԱՄՆ նավերին էլ ավելի հեռու հետ մղելու ծրագրերի մասին Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ»Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ»Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Ես շատ ուրախ կլինեմ տեսնել Պուտինին G20 գագաթնաժողովում․ ԹրամփՊԵԿ-ը ներկայացրել է սեպտեմբերին իրականացված հսկողական միջոցառումների արդյունքներըԾանրորդ Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում 3 մեդալ է նվաճելՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀՀ-ն ու ԱՄԷ-ն քննարկել են կենսաբազմազանության պահպանության ոլորտում համագործակցության ընդլայնումը«Չեմ ների». Սիրուշոն նորություն ունիՀանրային տարածքներում տեղադրվող արձաններն ու հուշարձանները միայն «քար կամ բրոնզ» չեն. դրանք ձևավորում են քաղաքի դիմագիծը. Հրայր ԿամենդատյանՏիգրան Կարապետյանը Եվրոպայի փոխչեմպիոն էԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային է