Ереван, 05.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Վատիկանը կօգնի՞ Ստեփանակերտին և Երևանին՝ տրամադրելով նախկինում անհասանելի փաստաթղթեր իր արխիվներից. «Փաստ»

МЕЖДУНАРОДНОЕ

«Փաստ» օրաթերթը գրում է

regnum.ru-ն «Բաքվին վախեցրել է Վատիկանը կորցնելու հեռանկարը» վերնագրով հոդվածում գրում է, որ Ադրբեջանը ծրագրում է իր դեսպանատունը բացել Սուրբ աթոռում՝ Վատիկանում։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանի միջազգային հարաբերությունների և միջխորհրդարանական հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սամեդ Սեիդովը։ Նրա խոսքով, համապատասխան օրինագիծն արդեն իսկ քննարկվել է հանձնաժողովի կողմից։ Խոսքը Ադրբեջանի ֆիզիկական ներկայությունը ցուցադրելու մասին է։

Ներկայումս Բաքուն դիվանագիտական հարաբերություններ է պահպանում Սուրբ աթոռի հետ Փարիզից։ Եթե դեսպանատուն ստեղծվի, ապա դժվար թե այն կարողանա տեղակայման թույլտվություն ստանալ հենց Վատիկանում, այնտեղ մարդաշատ է, իսկ քաղաք-պետությունում ապրող օտարերկրյա առաքելությունները Վատիկանի պալատներում իրար հետ կիսվում են հարկերով։ Ամենայն հավանականությամբ, Ադրբեջանը տարածք կփնտրի Հռոմում, բայց ամեն դեպքում այն շատ ավելի մոտ է Սուրբ աթոռին, քան Փարիզը։ Ինտրիգն այն է, որ Բաքուն հանկարծակի է մտահոգվել նման հարցով, չնայած նրան, որ դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Վատիկանի հետ դեռ 1992 թվականի մայիսին։

Թերևս ինչ-որ տեղ դեր են խաղացել իմիջային նկատառումները։ Ժամանակին Թբիլիսիում եղել է նունցիա, որը ներկայացրել է Սուրբ աթոռի շահերը Անդրկովկասի երեք հանրապետություններում։ Սակայն առաքելական նունցիատուրա է բացվել նաև Երևանում։ Ստացվում է, որ Ադրբեջանը դառնում է միակը Անդրկովկասում, որի մայրաքաղաքում Վատիկանի դեսպանատուն չկա։ Այս դեպքում Վատիկանին մոտ տարածքում Ադրբեջանի ներկայացուցչության հիմնումը կարող է ակնարկ դառնալ Սուրբ աթոռին, որ նա էլ նման ներկայացուցչություն ունենա Բաքվում։

Միևնույն ժամանակ, Ադրբեջանն ավելի խոր պատճառներ ունի Վատիկանի հետ հարաբերություններն ակտիվացնելու, համակարգված աշխատելու և Վատիկանի պաշտոնյաների հետ անձնական ծանոթությունները և ֆիզիկական շփումները օգտագործելու համար։ 2020 թվականի սեպտեմբերին սանձազերծված Ղարաբաղյան երկրորդ պատերազմը շատ բան է փոխել Անդրկովկասում. Բաքուն հաղթել է մարտադաշտում, սակայն անհրաժեշտ է պահպանել այդ նվաճումները քաղաքական և դիվանագիտական միջոցներով։ Բայց այնքան էլ պարզ չէ, թե ինչպես։ Եթե խոսենք Սուրբ աթոռի մասին, ապա նա ուղղակիորեն չի աջակցել Հայաստանին, բայց մատը զարկերակի վրա է պահել, ու դա եղել է Երևանի զարկերակը։ Պատերազմի սկսվելու օրը Վատիկանում է եղել Հայ առաքելական եկեղեցու առաջնորդ Գարեգին Բ կաթողիկոսը, որը կարողացել է արագ զրուցել Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ։ Նույն թվականի դեկտեմբերին Հայաստանի և Վրաստանի առաքելական նունցիան՝ արքեպիսկոպոս Խոսե Ավելինա Բետանկուրը, այցելել է Հայաստանի մայրաքաղաք։

Այս տարվա հոկտեմբերին Կաթողիկոսը կրկին այցելել է Վատիկան և ավելի մանրամասն բանակցություններ վարել։ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը ևս հանդիպել է Պապի և Սուրբ աթոռի պետքարտուղար, կարդինալ Պիետրո Պարոլինի հետ։ Սարգսյանի այցը մեծ հետաքրքրություն էր առաջացրել։ Ինչպես այդ օրերին հաղորդում էր նախագահական կայքը, Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ հանդիպմանը «Հայաստանի նախագահը նշել է, որ Արցախի հարցը մարդու իրավունքների խնդիր է, դա հայ ժողովրդի պահանջն է՝ իրականացնել ինքնորոշում, նաև անքակտելի իրավունքն է ապրել և արարել իրենց հին քրիստոնեական բնօրրանում»:

Հետո Մշակույթի հայրապետական խորհրդի ղեկավար, կարդինալ Ջանֆրանկո Ռավազիի հետ հանդիպման ժամանակ, խոսելով մշակույթի ոլորտում համագործակցության հուշագրի մասին, Հայաստանի պետության ղեկավարը վստահություն է հայտնել, որ դա «հնարավորություն կտա իրականացնել պատմամշակութային կարևոր հարցերի շուրջ համատեղ հետազոտություններ»։ Վերջինս հատկապես հետաքրքիր է, քանի որ Ադրբեջանի և Հայաստանի միջև մղվող «պատմության պատերազմները» ուղղակիորեն առնչվում են Լեռնային Ղարաբաղի ճակատագրին և կարգավիճակին։ Ինչպես այդ կապակցությամբ նշել է ամերիկյան Catholic News Agency պորտալը, «Լեռնային Ղարաբաղը հայ մեծամասնությամբ անկլավ է Ադրբեջանի կազմում, որն իր անկախությունը հաստատել է Խորհրդային Միության փլուզմամբ… Ադրբեջանը, մինչդեռ, պնդում է, որ տարածաշրջանը պատկանել է Կովկասյան Ալբանիայի հնագույն պետությանը մինչ հայացումը»: Սակայն իրենք՝ ղարաբաղցիները, այլ կերպ են մտածում։ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ով երկար տարիներ ղեկավարել է Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմը, IA REGNUM-ին տված իր հարցազրույցում մի առիթով ասել է հետևյալը. «Արցախի պետականությունը հաշվում ենք 5-րդ դարի առաջին կեսից՝ Հայոց թագավորության անկումից հետո, երբ արևել յան Հայաստանում՝ Արցախում, Ուտիքում, Փայտակարանում և Կուրի ձախ ափին, ստեղծվել է հայոց թագավորություն իր թագավորով, և դա այն է, ինչը ժամանակին կոչվել է Կովկասյան Ալբանական թագավորություն և Ալբանական կաթողիկոսություն»:

Եթե Վատիկանը օգնի Ստեփանակերտին և Երևանին հաստատել այդ տարբերակը՝ տրամադրելով նախկինում անհասանելի փաստաթղթեր իր արխիվներից, ապա դա ծանրակշիռ փաստարկ կդառնա անկախ Լեռնային Ղարաբաղի պահպանման օգտին։ Եվ դա կարող է վերաբերել ոչ միայն հայերին, այլ նաև հարևան Իրանին, որը վերջին շրջանում բարդություններ է ապրում Ադրբեջանի հետ հարաբերություններում։ Ինչպե՞ս կարձագանքի Բաքուն։ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո նա Սուրբ աթոռի հետ այնպիսի շփումներ չի ունեցել, որքան Հայաստանը։

Չի լսվել նաև, որ Թուրքիայում, Թուրքմենստանում և Ադրբեջանում առաքելական նունցիա արքեպիսկոպոս Փոլ Ռասելը այցելի Ադրբեջանի մայրաքաղաք։ Այս իրավիճակում Վատիկանի մոտ դեսպանության բացումը Բաքվի համար չափազանց անհրաժեշտ է դառնում, որպեսզի խաղաղ բանակցություններում չկորցնի Սուրբ աթոռը՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման ապագա բարդ և անկանխատեսելի գործընթացի նախօրեին։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2%