Ереван, 05.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Հայաստան-Իսրայել. Երկու պատմական ժողովուրդ ապագայի խաչմերուկում

БЛОГ

Սմբատ Ղահրամանյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Գաղտնիք չէ, որ Իսրայելն ունի աշխարհի ամենահզոր ու մարտունակ բանակներից մեկը, ինչպես նաև գաղտնիք չէ, որ Իսրայելն ունի բավականին հաջողված պետականաշինության ու տնտեսակարգի լավ պատմություն, որի արդյունքում տասնամյակների շարունակ լինելով պատերազմում ու ունենալով ազգային խնդիրներ, երբևէ ծնկի չի իջել, ճիշտ հակառակը` հզորացրել է տնտեսությունը, զարգացրել գիտությունը, ժամանակակից ու արդիական դարձրել այն բանակը, որը համարվում է աշխարհի լավագույն զինված ուժերից մեկը իր կառուցվածքով, կառավարմամբ ու առհասարակ բոլոր հնարավորություններով։

Հայաստանն էլ բացառություն չէ, կարելի է ասել, քիչ է տարբերվում Իսրայելից, նույն ազգային խնդիրը մեզ մոտ գուցե մի փոքր կարճ ժամանակ, անկախ պետություն, ազատ տնտեսական շուկայական հարաբերություններ, պետականաշինություն և այլն։
Եթե հաշվի առնենք երկու պետությունների մշակութային, ազգային, հոգևոր և այլ բաղադրիչները, կհամոզվենք, որ հայերը շատ են նման հրեաներին, սակայն պետք է խոստովանել, որ մենք ավելի շատ բան ունենք սովորելու նրանցից, քանզի հրեա ժողովուրդը այսօր կառուցել է մի այնպիսի պետություն, որով կարող է հպարտանալ ցանկացած հրեա, հրեա պաշտոնյա, նախկին պաշտպանության նախարարներ, վարչապետներ ու նախագահներ։
Մենք այդ պետությունը կառուցելու ճանապարհին ենք ու թերևս քիչ բան չի, որ արդեն հասցրել ենք անել։ Ազատ ու անկախ պետություն, մարտունակ ու ազգային բանակ, քաղաքական ու պետական ինստիտուտների կայացնում և այլն։
Դժվար է ասել, համենայնդեպս սխալ կլինի ասել, որ հայ-հրեական հարաբերությունը միշտ եղել են բարձր մակարդակի վրա կամ ամեն հնարավոր միջոց օգտագործվել է, որ երկու պետությունները մերձենան ու համագործակցեն ամենատարբեր ոլորտներում, սակայն նորանկախ պետության կայացումից ի վեր պաշտոնական այցելություններ եղել են պատմական սուրբ հող։
1994թ. դեկտեմբեր ԱԳ նախարար Վահան Փափազյան (աշխ.)
1995թ. փետրվար Նախագահ Լեւ ոն Տեր Պետրոսյան (աշխ.)
1998թ. հոկտեմբեր ԱԳ նախարար Վարդան Օսկանյան (աշխ.)
2000թ. հունվար Նախագահ Ռոբերտ Քոչարյան (աշխ.)։

Հայաստանի եւ Իսրայելի միջեւ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. ապրիլին:

1993-2007թթ. Վրաստանում Իսրայելի դեսպանները հավատարմագրվել են նաեւ Հայաստանում:

2007-ից Հայաստանում Իսրայելի դեսպանների նստավայրը Երուսաղեմն է:

2010թ. հոկտեմբերին Հայաստանում Իսրայելի դեսպան է նշանակվել Շմուել Մեիրոմը: 1996թ. Հայաստանը Ցոլակ Մոմջյանին նշանակել է պատվո հյուպատոս Երուսաղեմում:

2011թթ. Իսրայելում ՀՀ դեսպան է նշանակվել Արմեն Մելքոնյանը (նստավայրը՝ Կահիրե)։

Հայ-հրեական հարաբերությունները միանշանակ ունեն որակապես նոր փուլ տեղափոխելու կարիք ու անհրաժեշտություն և դա թերևս բխում է երկու ազգերի շահերից։

Մի քանի օր առաջ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի գլխավորած պատվիրակությունը Իսրայելի Կնեսետի պաշտոնական հրավերով եղել է Երուսաղեմում և Թելավիվում։

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն ՀՀ Ազգային ժողովի անունից գոհունակություն է հայտնել Իսրայելի Կնեսետին` այս տարվա ապրիլին Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներին բարձրաստիճան խորհրդարանական պատվիրակության մասնակցության համար: Կարեւորվել է նաեւ բարեկամական խմբի գործունեության ակտիվացման անհրաժեշտությունը, քննարկվել է խմբին կից հայ-իսրայելական ֆորում ստեղծելու գաղափարը, որտեղ հնարավոր կլինի ներգրավել նաեւ երկու երկրների հարաբերությունների զարգացման գործում շահագրգիռ կազմակերպություններին ու անհատներին: Կողմերն անդրադարձել են նաեւ ցեղասպանությունների դատապարտման եւ կանխարգելման գործում խորհրդարանականների ակտիվ դերակատարման անհրաժեշտությանը: Հայկական պատվիրակությունն ընդգծել է, որ հայ խորհրդարանականներն ակնկալում են, որ Կնեսետն ապագայում իր պաշտոնական դիրքորոշումը կհայտնի Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման հարցում, եւ որպես ցեղասպանություն վերապրած ժողովուրդներ` հայ եւ հրեա ժողովուրդները, միջազգային հանրության հետ միասին կշարունակեն իրենց պայքարը մարդկության դեմ ուղղված հանցագործությունների կանխարգելման գործում:
Կնեսետի փոխնախագահ, Իսրայել-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար տիկին Պլեսկովան, շնորհակալություն հայտնելով այցելության հրավերն ընդունելու համար, կարեւորել է խորհրդարանական համագործակցության անհրաժեշտությունը եւ նշել, որ բարեկամական խումբը Կնեսետում ապագայում ակտիվացնելու է իր գործունեությունը` նպաստելով ՀՀ-Իսրայել կապերի ամրապնդմանը եւ հարաբերությունների զարգացմանը:
Կնեսետի արտաքին հարաբերությունների եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ցախի Անեգբիի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են Մերձավոր Արեւելքում եւ Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակին, անվտանգության խնդիրներին, ինչպես նաեւ հակամարտությունների խաղաղ կարգավորմանն առնչվող հարցեր: Հայկական կողմի խնդրանքով Ցախի Անեգբին ներկայացրել է խորհրդարանական կառավարման համակարգում արտաքին հարաբերությունների, անվտանգության ու պաշտպանության, ռազմավարական նշանակության հարցերի շուրջ խորհրդարան-կառավարություն համագործակցության արդյունավետ կառավարման, վերահսկողության եւ օպերատիվ քաղաքական որոշումների ընդունման իսրայելական փորձը: Քննարկվել են համապատասխան հանձնաժողովների միջեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ համագործակցության հնարավորությունները:
Հայկական կողմն անընդունելի է համարել Ադրբեջանի կողմից հակահայկական քարոզչությունը, տարածաշրջանում իրավիճակի խեղաթյուրումը եւ կեղծ տեղեկատվության տարածումը: Մասնավորապես, ընդգծվել է այն հանգամանքը, որ Ադրբեջանը շարունակաբար խոչընդոտում է խաղաղ կարգավորման գործընթացը, դրսեւորում է վտանգավոր կեցվածք, որին, ցավոք, երբեմն հավատում են նաեւ տարբեր խորհրդարանների պատգամավորներ:
Հանդիպումների ավարտին Արտակ Զաքարյանը գործընկերներին հրավիրել է Հայաստան, ինչը սիրով ընդունվել է:
Իսրայելի ԱԳՆ-ում հանդիպումների ընթացքում ՀՀ ԱԺ պատվիրակությունը քննարկել է Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող իրադարձություններին, հայ-իսրայելական հարաբերություններին, ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը եւ ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթություններին, ԵՏՄ շրջանակում Իսրայել-Հայաստան տնտեսական հնարավոր համագործակցությանը, ինչպես նաեւ տուրիզմին եւ օդային հաղորդակցությանը վերաբերվող հարցեր:
Պատվիրակությունը Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանում հանդիպումներ է ունեցել նաեւ Սեւան արքեպիսկոպոս Ղարիբյանի հետ, որի ընթացքում քննարկվել են հայ համայնքին եւ հոգեւոր-մշակութային կյանքին վերաբերող հարցեր: Նույն օրը պատվիրակությունը մասնակցել է Սուրբ Հարություն տաճարում մատուցված պատարագին:
Այցի ավարտին պատվիրակությունը Թել Ավիվում Հոգեշնորհ Տեր Տիրան Աբեղա Հակոբյանի նախաձեռնությամբ, Սուրբ Նիկողայոս վանքին կից համայնքային կենտրոնում հանդիպել է Իսրայելի պետությունում հայ համայնքի մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Կարծում եմ ժամանակն է թարմացնել հայ-հրեական կապերը, չնայած այդ ամենը պիտի բխի գրագետ ու սառը հաշվարկներից։

Մի կողմից՝ Հայաստանի համար Իսրայելը կարեւոր երկիր է` հաշվի առնելով նրա ներուժն ու անցած ուղին, քաղաքական ազդեցությունը, տնտեսական հնարավորություններն ու տեխնոլոգիական զարգացումը, հզոր հրեական լոբբիի ներկայությունը Վաշինգտոնում եւ այլ մայրաքաղաքներում, ինչպես նաեւ աշխարհագրական ու պատմական ընդհանրությունները, որ կան Հայաստանի եւ Իսրայելի միջեւ: Մյուս կողմից՝ Իսրայելի հետ հարաբերությունների կարեւորությունը պայմանավորված էր Թուրքիայի հետ նրա ունեցած ռազմավարական հարաբերությունների տեսանկյունից: Իսրայելը արդեն փորձել էր ներթափանցել Հարավային Կովկասի տարածաշրջան Վրաստանի եւ Ադրբեջանի միջոցով: Սակայն Հայաստանի կողմից որեւէ քայլ, որ կարող էր ուղղված լինել Իսրայելի հետ հարաբերությունների սերտացմանը, լավ չէր ընկալվի արաբական աշխարհի եւ հատկապես մեր կարեւոր գործընկեր Իրանի կողմից:

Ժամանակին ասում էին, որ Հայաստանն ընտրեց Իրանը ու առկախեց եղած հարաբերությունները Իսրայելի հետ, սակայն դա էդպես չէ ու չի կարող լինել։ Հայաստանը ունի բացառիկ հնարավորություններ ստեղծելու իսկական գործընկերային կապեր Իսրայելի ու դա բխում է մեր պետության ուժեղ դիրքերից։

Համոզված եմ, որ ճիշտ դիվանագիտական աշխատանքի ու նպատակային քաղաքական շնորհիվ մենք կարող ենք ունենալ Իսրայելի հետ բավականին ջերմ հարաբերություններ չնեղացնելով մեր մյուս գործընկերոջը` Իրանին։

Եթե հաշվի առնենք նաև, որ Իսրայելը այսօր հանդիսանում է ամենաժամանակակից ու որակյալ սպառազինության արտադրողը, մենք պիտ կարողանանք օգտվել այս առիթից ու կառուցել իսկական հարաբերություններ, քանզի չի բացառվում, որ վաղը նույն Իսրայելից մենք գնենք այնպիսի զենքեր ու սպառազինություն, որն հիմա չունենք ու որի կարիքը վստահաբար շատ ունենք։

Այսօր Երուսաղեմում բնակվում է շուրջ 3 հզ. հայ՝ հիմնականում արհեստավորներ, բժիշկներ, ձեռնարկատերեր, հոգևորականներ, մտավորականներ։ Այստեղ է գտնվում Երուսաղեմի հայոց պատրիարքությունը՝ Սրբոց Հակոբյանց վանքով ու վանքապատկան կալվածքներով, հայկական տպարանով։

Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри