Օծանելիքը՝ միգրենի համար․․․ անսպասելի պատճառներ, որոնք կարող են գլխացավ առաջացնել
ЛАЙФԳլխացավի պատճառ շատ բան կարող է դառնալ։ Սակայն անսպասելի մի քանի բան և կարող է գլխացավ առաջացնել։ Որոնք են դրանք։
Վտանգավոր հեռուստացույց
Սիրելի սերիալը քնելուց առաջ դիտելը շատերի համար է սովորություն դարձել։ Եւ հաճախ շատերս այդպես էլ քնում ենք՝ առանց հեռուստացույցն անջատելու։ Սակայն պետք է իմանալ, որ քնելուց առաջ երկարատեւ հեռուստացույց դիտելը թույլ չի գալիս ուղեղին հանգստանալ։ Նյարդային համակարգը ողջ գիշեր թերթում է «տեսած» նկարները, օրգանիզմը չի հանգստանում, ինչն էլ լուրջ գլխացավեր է առաջացնում։
Ժառանգական գործոն
Ապացուցված է, որ եթե ծնողներից մեկը միգրենից տառապում է, երեխան 40 տոկոս հավանականությամբ ժառանգում է այդ հիվանդությունը։
Նախաճաշից հրաժարվելը
Առավոտյան նախաճաշելը պարտադիր է առողջ լինելու համար։ Եթե դուք անընդհատ բաց եք թողնում նախաճաշը, դա կարող է մի շարք խնդիրներ առաջ քաշել, այդ թվում՝ գլխացավեր եւ անգամ ուշաթափություններ։
Օծանելիքի ամպ
Եթե մարդ սովոր չէ սուր հոտերի եւ հանկարծ հայտնվում է սենյակում, որտեղ օծանելիքի ամպ է նստած, կարող է միանգամից գլխացավ ունենալ։ Օծանելիքի չարաշահումը բերում է գլխապտույտների, սրտխառնոցի, ալերգիկ ռեակցիաների։
Համեղ ուտեստներ
Հնարավոր է գլխացավ ձեռք բերել ընդամենը, օրինակ, պանիր ուտելով։ Խոսքն իհարկե, ոչ թե սովորական, այլ հատուկ տեսակի պանիրների մասին է՝ ռոկֆոր, Գրյուիտեր, Չեդդեր, պարմեզան եւ այլն։
Գլխացավ են առաջացնում նաեւ սպիտակ հացը, խոզապուխտը, նրբերշիկը, բանանը եւ այլն։
Քիչ գրկախառնություններ
Կարող է անհավանական թվալ, բայց գիտնականները պարզել են, որ գլխացավերից ավելի շատ տառապում են այն մարդիկ, ովքեր քիչ են գրկախառնվում իրենց հարազատների ու սիրելիների հետ։ Միգրենով տառապող անձանց այնպիսի հորմոն են ներարկել, որը երբեմն անվանում են «գրկախառնության հորմոն» եւ տեսել են, որ ցավն անցել է։



