Ոտքերի այս մերսումը կազատի քեզ մեջքի ցավերից
ЛАЙФBlognews.am-ը գրում է.
Քչերը գիտեն, սակայն ողնաշարը կապված է ոտնաթաթի հետ։ Պարզվում է, որ մեջքի ողջ լարվածությունն արտացոլվում է ոտնաթաթի վրա։ Դրանք կարելի է հայտնաբերել ցավոտ կետերի տեսքով ու մերսման միջոցով հանել ողնաշարի լարվածությունն ու հանգստացնել մեջքի ցավը։

Սկզբի համար անհրաժեշտ է ոտնաթաթին «գտնել» ողնաշարը։
♦ Նստեք հատակին խաչաձև ծալած ոտքերով։ Ձեռքերի մեջ առեք ոտնաթաթերից մեկը, ուշադրություն դարձրեք դրա ներսի կողմի կողային հատվածին։ Կրունկից մինչև ոտնաթաթի բթամատի գիծը ողնաշարի հատվածն է։
♦ Այս հատվածը վիզուալ բաժանեք մի քանի մասի. սրբոսկր, գոտկային, կրծքային ու պարանոցային հատվածներ։ Այժմ բթամատով ուժգին մերսեք կրունկից մինչև ոտնաթաթի ծայրը։ Եթե ողնաշարի խնդիրներ ունեք, ապա հեշտությամբ կգտնեք դրա արտացոլանքն այստեղ։ Այս կետերը շոշափելիս ցավ կամ երբեմն էլ կոշտություն կզգաք։ Այս կետերը մերսելով՝ Դուք ողնաշարի վրա ուղղակի ազդեցություն չեք թողնի։
♦ Դուք ավելի լավ բան կանեք. Դուք թուլացնում եք այն նույն նյարդային վերջավորությունները, որոնք օգնում են պահպանել մեջքի լարվածությունը։ Մերսումից հետո ընդհանուր հանգստացնող ազդեցությունը նկատելի կլինի արդեն առաջին անգամից։
Ոչ մի առեղծվածային բան չկա այստեղ։ Պարզապես մարդու ոտքերի ներբաններն ու ձեռքերի ափերը հիմնական շոշափող օրգաներն են, այդ իսկ պատճառով այս հատվածներում 72 հազար նյարդային վերջավորություններ կան։
1
Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек Карапетян
2
«Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»
3
Вопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»
4
Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»
5
Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»



