Ереван, 02.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Տնտեսական ցնցումների ալիքները շարունակվելու են, իսկ կառավարությունը հակաճգնաժամային փաթեթ չունի». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ռուս-ուկրաինական հակամարտությունը մեծ ցնցումներ է առաջացրել ֆինանսատնտեսական շուկայում: Ստեղծված իրավիճակի պայմաններում համաշխարհային տնտեսության աճը դանդաղելու է: Այդ ճգնաժամից Հայաստանը ևս անմասն չի մնալու: Այս մասին «Փաստի» հետ զրույցում նշել է տնտեսագետ Սուրեն Պարսյանը:

Ընդգծելով Հայաստանի և Ռուսաստանի նաև տնտեսական մեծ կապերի մասին՝ նա շեշտեց. «Ռուբլու արժեզրկումը, ՌԴ տնտեսության՝ այս տարի 5-10 տոկոս հնարավոր անկումն ուղղակի ազդեցություն են թողնելու մեր տնտեսության, նաև ազգաբնակչության կենսամակարդակի վրա: Հենց հակամարտության առաջին օրը խուճապային տրամադրություններ ստեղծվեցին հատկապես ՀՀ բանկային ու ֆինանսական շուկաներում:Մտավախություն ունենալով, որ ռուսական բանկերում իրենց հաշիվները պատժամիջոցների պատճառով կարող էին սառեցվել, մի մասը փորձում էր գումարները կանխիկացնել, այլ ճշտումներ անել: Առաջին 5 օրվա ընթացքում ՀՀ ԿԲ-ից, նաև կառավարությունից հանրությանը բավարար չափով իրազեկում չեղավ, ինչը թույլ կտար խուճապային տրամադրությունները կանխել: Տեղի ունեցավ նաև որոշակի սպեկուլ յացիա արտարժույթի շուկայում: ՌԴ քաղաքացիները ռուսական «Мир» քարտերով Հայաստանի բանկոմատներից կարողանում էին մեծ քանակությամբ գումարներ հանել, Ռուսաստանից ռուբլին բերում ու դոլար էին դարձնում»:

Նրա խոսքով, առաջին 5-6 օրերին արտարժույթի շուկան պարզապես բարձիթողի վիճակում էր. «ԿԲ-ի դիմացի այգում ՌԴ-ից եկածները, իրենց հետ բերելով մեծ քանակությամբ ռուբլի, դոլարի առուվաճառք էին անում, ինչի հետևանքով դրամը կտրուկ արժեզրկվեց, դոլարն արժևորվեց: Արտարժույթի շուկան մեզ մոտ փլուզվեց: Հետո ԿԲ-ն որոշում կայացրեց սահմանափակել ռուսական քարտերով կանխիկացումը, Բանկերի միության կողմից ևս քայլեր ձեռնարկվեցին: Արդյունքում շուկան որոշակիորեն կայունացավ, բայց դրամը կտրուկ արժեզրկվել էր: ԿԲ-ն որոշում կայացրեց կտրուկ բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 8-ից դարձնելով 9,25 տոկոս: Արդյունքում արտարժույթի շուկայում դարձյալ փլուզում եղավ. և՛ կտրուկ բարձրացման՝ և՛ կտրուկ իջեցման արդյունքում մարդիկ շատ տուժեցին, որովհետև նրանց մի մասը շտապում էր դոլար գնել, հետո ստացվեց այնպես, որ իրենց կողմից թանկով գնված դոլարն էժանացավ»:

Տնտեսագետը շեշտեց, որ ճգնաժամային իրավիճակ էր նաև ապրանքային շուկայում՝ պայմանավորված խուճապով. «Իրականում մեր հանրությանը ճիշտ չներկայացվեց Ռուսաստանի տնտեսական քաղաքականությունը: ՌԴ-ն որոշ ապրանքների արտահանումը սահմանափակելու որոշում է կայացրել, բայց դա չի վերաբերում Հայաստանին, ԵԱՏՄ մյուս գործընկերներին: ՀՀ-ն կարող է բերել այնքան սննդամթերք, ցորեն, եգիպտացորեն, բուսական յուղ, որքան Հայաստանում սպառվում է: Ռուսական կողմն արգելելու է արտահանել ավելին, որ Հայաստանը տարանցիկ երկիր չդառնա դեպի Եվրոպա պարենի արտահանման համար: Այս վիճակը ճիշտ չներկայացնելու պատճառով խուճապ ստեղծվեց, ինչի հետևանքով խանութներում դեֆիցիտ առաջացավ, գները կտրուկ բարձրացան, տնտեսվարողներն օգտվեցին իրավիճակից ու ապրանքները թանկ գներով վաճառեցին»:

Սուրեն Պարսյանը շեշտեց, որ, ընդհանուր առմամբ, կարող ենք արձանագրել, որ տնտեսական ցնցումների առաջին ալիքին շատ վատ ենք արձագանքել: «Ցավոք, այս ալիքները դեռ շարունակվելու են, իսկ ՀՀ կառավարությունը չունի հակաճգնաժամային փաթեթ, ինչը թույլ կտա ճիշտ ժամանակին արձագանքել հաջորդ ալիքներին: Իրականում հաջորդ խնդիրը, որն ունենալու ենք, գյուղմթերքի արտահանումն է: ՀՀ-ից նախորդ տարի 210 հազար տոննա գյուղմթերք է արտահանվել, մեծ մասը՝ Ռուսաստան: Հիմա արդեն ապրիլ, մայիս, հունիս, հուլիս ամիսներին գյուղմթերք պետք է արտահանվի, բայց ռուբլի-դրամ այս փոխարժեքով արտահանումն ուղղակի կասկածի տակ է: Այս պահին սառեցված են արտահանման հիմնական ուղղությունները՝ պահածո, կոնյակ, ծխախոտ և այլն: Մեր արտահանողները կա՛մ պետք է գինը բարձրացնեն ռուսական շուկայում, կա՛մ նույն գնով վաճառեն ու վնասներ կրեն: 3-րդ տարբերակը արտահանումը դադարեցնելն է մինչև հասկանալը, թե ինչպիսի փոխարժեք կլինի: Ակնհայտ է, տնտեսական պատժամիջոցներով պայմանավորված՝ տնտեսական պատերազմը մեկերկու ամսից չի ավարտվելու. ավելի երկար պետք է պատրաստվել ու ուշադրություն դարձնել նաև պարենային անվտանգությանը»,-ասաց տնտեսագետը՝ նշելով, որ պետք է այլընտրանքային արտահանման շուկաներ գտնել, պետք է աջակցել արտահանողներին՝ նաև սուբսիդիաների տեսքով:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Как были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%