Ереван, 26.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Անարդարացիորեն փորձում են բանակցային գործընթացից դուրս թողնել Արցախի Հանրապետությունը»

ПОЛИТИКА

Արցախի Արդարություն կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

Արդեն մեկ տարուց ավել է, ինչ սկսվել է Հայաստան – Ադրբեջան երկխոսությունը, որտեղ շահարկվում է սահմանազատման և սահմանագծման եզրույթը: Հատկանշական է, որ այս գործընթացում, անարդարացիորեն փորձում են բանակցային գործընթացից դուրս թողնել Արցախի Հանրապետությունը: Այո՛, Արցախի Հանրապետությունը ճանաչված չէ, սակայն պետք է հիշել, որ ներկայիս Ադրբեջանի Հանրապետությունը հռչակվել է նույնպես չճանաչված Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության հիմքի վրա: Առնվազն անտրամաբանական է, երբ երկու երկրներ փորձում են ճշգրտել իրենց սահմանները, արդյունքում երրորդ երկիր հայտնվում է այդ երկրներից մեկի կազմում, որը դարերով թշնամի է եղել այդ երկրում ապրող բնակչության հետ: Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը չի կարող տեղի ունենալ Արցախի հաշվին։

Нет описания.

Այս հարաբերությունների մեջ կարմիր թելով պետք է անցնի այն հանգամանքը, որ Արցախի Հանրապետությունը թեև չճանաչված, բայց փաստացի գործող, միջազգային բոլոր չափանիշներին համապատասխանող հանրապետություն է, որտեղ Ադրբեջանի ագրեսիայից պաշտպանելու համար տեղակայված են ՌԴ խաղաղապահ ուժերը: Այն, որ Արցախի Հանրապետությունը ունի բոլոր պատմաիրավական հիմքերը անկախ հանրապետություն ճանաչվելու՝ որևէ կասկած չի հարուցում: Բավական է նշել, որ 1918 թվականի մայիսին Անդրկովկասյան Դեմոկրատական Դաշնային Հանրապետության փլուզումից հետո, իրենց անկախությունը հռչակեցին անդրկովկասյան երեք պետությունները: 1918 թ. հուլիսի 22-26-ին Շուշիում անցկացվեց Ղարաբաղի հայության առաջին համագումարը։ Լեռնային Ղարաբաղը համագումարը հայտարարեց անկախ վարչաքաղաքական միավոր, ընտրեց Ղարաբաղի Հայոց Ազգային խորհուրդ և յոթ հոգուց բաղկացած Ղարաբաղի ժողովրդական կառավարություն: Ընդունվեց կառավարության Հռչակագիրը, որտեղ ներկայացվում էին նոր կազմավորված պետական իշխանության նպատակներն ու խնդիրները:  Հետագայում թե ինչպես Ստալինի օգնությամբ և նրա անմիջական մասնակցությամբ ՌԿ(բ)Կ կովկասյան բյուրոյի պլենումը որոշում կայացրեց Լեռնային Ղարաբաղը թողնել Ադրբեջանական ԽՍՀ կազմում՝ պայմանավորելով նրան տրամադրել տարածաշրջանային լայն ինքնավարություն՝ բազմաթիվ անգամ շատ մանրամասն վերլուծվել է: Այստեղ կարևոր է, թե ի՞նչ սահմաններ ուներ այդ պահին Լեռնային Ղարաբաղը և ինչպես եղավ, որ ԼՂԻՄ-ը դարձավ անկլավ: Խախտելով ՌԿ(բ)Կ Կովբյուրոյի որոշումը` Ադրբեջանի Կենտգործկոմը որոշեց մարզը ստեղծել «Լեռնային Ղարաբաղի հայկական մասից»: Մինչ դեռ որոշման մեջ հստակ նշված է.  «Լեռնային Ղարաբաղը թողնել Ադրբեջանական ԽՍՀ սահմաններում՝ նրան տալով մարզային լայն ինքնավարություն՝ վարչական կենտրոն Շուշի քաղաքով»: Այսինքն՝ լայն ինքնավարությունը պետք է տրվեր ոչ թե նրա մի մասին, այլ ողջ Լեռնային Ղարաբաղին: Արդյունքում՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ 12 հազար քառակուսի կիլոմետր տարածքից ստեղծվեց 4,4 հազար քառակուսի կիլոմետր տարածք ընդգրկող ԼՂԻՄ-ը։ Մարզի կազմավորման գործընթացում ոչ միայն նրա սահմաններից դուրս թողնվեցին մի շարք հայաբնակ ու հայկական տարածքներ, այլև մարզը ստեղծվեց որպես անկլավային կազմավորում, այնպիսի սահմաններով, որ այն անջրպետված էր ՀԽՍՀ-ից ու Ադր. ԽՍՀ սահմաններում թողնված հայկական մյուս տարածքներից, զրկված կենսապահովման ինքնուրույն հնարավորություններից (ճանապարհների, ջրի, կապի, մատակարարման, հումքի մշակման և այլ հարցերում): Հենց այդպիսի նպատակ էր հետապնդում Լեռնային Ղարաբաղի տարածքում ԼՂԻՄ-ին զուգահեռ արհեստականորեն ստեղծված «Կարմիր Քրդստանը», որն իր դերակատարությունն ավարտելով` վերացվեց 1929 թվականին, իսկ այդ տարածքներն ուղղակիորեն մտցվեցին Ադր. ԽՍՀ կազմ:

Այս պատմաիրավական իրողությունը չի կարող իր ազդեցությունը չունենալ ներկայիս Հայաստան – Ադրբեջան երկխոսության վրա: Առկա է բոլոր պատմաիրավական փաստարկները, որ Հայաստան –Ադրբեջան սահմանագծման և սահմանազատման գործընթացում Արցախի Հանրապետությունը ունի մասնակցության լիարժեք իրավունք: Ո՛չ Հայաստանը, և ո՛չ էլ Ադրբեջանը չեն կարող սահմաններ հստակեցնել առանց Արցախյան կողմի, քանզի սահմանների հարցը վիճելի է: Ազգերի լիգան ժամանակին մերժել էր Ադրբեջանի Հանրապետության պաշտոնական ճանաչումը, ինչպես նաև անդամակցությունը հետևյալ պարզաբանմամբ ՝ «...դժվար է ճշտել այն տարածքի ճշգրիտ սահմանները, որոնցում Ադրբեջանի կառավարությունը իրականացնում է իր լիազորությունները: Հարևան պետությունների հետ նրա սահմանների հետ կապված վեճերի պատճառով հնարավոր չէ ճշգրիտ որոշել Ադրբեջանի ներկայիս սահմանները: Դաշնագրի դրույթները թույլ չէին տալիս ներկա պայմաններում Ադրբեջանին ընդունել Ազգերի լիգա»: Այս նույն պատճառով այսօր ՄԱԿ- ը, Ռուսաստանի Դաշնությունը, միջազգային հանրությունը, որը ի դեպ, ըստ Նիկոլ Փաշինյանի, պահանջում է հայկական կողմից իջեցնել Արցախի կարգավիճակի նշաձողը, պարտավոր է նմանատիպ հայտարարությամբ հանդես գալ և թույլ չտալ որպեսզի, թեկուզև չճանաչված Արցախի Հանրապետությունն առանց հիմնավորման հայտնվի մեկ այլ երկրի կազմում: Թերևս միակ հիմնավորումը ուժի կիրառումն է: Ուստի, հաշվի առնելով վերոգրյալը, հաշվի առնելով ՌԴ խաղաղապահ ուժերի առկայությունը Արցախի Հանրապետությունում, հաշվի առնելով Հայաստան – Ադրբեջան սահմանազատման և սահմանագծման պրոցեսի առկայությունը՝ անհրաժեշտ է, որ Արցախի Հանրապետությունը այդ գործընթացում հանդես գա որպես բանակցող կողմ, որտեղ իր սահմանները կճշտի ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ Ադրբեջանի Հանրապետության հետ:

Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей Арцаха