Ամեն ինչ նոր էջից. պլաններ ու երազանքներ 2016-ի համար
ЛАЙФWnews.am-ը գրում է.
Նոր տարին, ինչպես երկուշաբթին, շատերիս համար լավ առիթ է՝ խոստանալ ինքդ քեզ, որ ամեն ինչ սկսելու ես նոր էջից: Միայն թե այստեղ ոչ ոք չի պարտադրում, չի հետևում ՝ խոստումդ կատարեցիր , թե ոչ…Որոշումն ընդունելն ու այն իրագործելը բացառապես քեզանից է կախված: 
Ամանոր, լույսեր, եղևնի և հեքիաթի զգացողություն…այս պայմաններում ավելի հեշտ է ասել ինքդ քեզ. Արթնանալու եմ մեկ ժամ ավելի շուտ, անպայման նախաճաշելու եմ, ավելի շատ եմ կարդալու, ինքս իմ վրա շատ եմ ժամանակ ծախսելու, և այլն…և այլն… Որպեսզի անիմաստ խոստումներ չտաս, իսկ հետո մեղադրես ինքդ քեզ դրանք չիրագործելու մեջ, Wnews.am-ն առաջարկում է այդ գործին ավելի լուրջ վերաբերել և հենց հիմա, թողնելով ամանորյա նախապատրաստական աշխատանքները, լրջորեն մտածել, թե ինչի կուզենայիր հասնել 2016-ին:
Օրագիր
Օրագրում գրառումներ անելը չափազանց արդյունավետ է: Երբ նպատակներդ գրում ես թղթին, տպավորություն է ստեղծվում, թե նրանց իրագործումը սարերի ետևում չէ: Այնպես որ առաջին բանը, որ պետք է անել, նպատակներ ու դրանց հավատալն է։
Սպորտ

Հնարավոր է , որ դուք արդեն գրանված եք մարզասրահում և շաբաթվա մեջ երեք անգամ պարտադիր մարզվում եք, այդ դեպքում, բաց թողեք այս կետը, իսկ եթե ոչ, հիշեք, որ սպորտն ու արտաքին տեսքը շատ կարևոր են: Իհարկե չարժե հենց նախագահի խոսքից հետո վազել ֆիտնես ակումբ, բայց նոր կյանք սկսելու համար սպորտով զբաղվելը չափազանց կարևոր պայման է: Չեք սիրում մարզասրահ հաճախել՝ վազեք, պարեք, դահուկներ քշեք, արեք այն, ինչ ձեզ դուր է գալիս:
Անցյալը՝ անցյալում
Այս կետն ամենաշատն է խանգարում պլաններն իրագործելու ճանապարհին: Իմաստ չկա ամեն օր ուսումնասիրել նախկինիդ facebook-յան էջը, կամ նախանձով հետևել, ինչպես է դասընկերուհիդ հանգստանում Նիցցայում: Նրանք այլևս չկան քո կյանքում, ընդհանրապես այն ամենը, ինչ եղել է 2015-ին և քեզ ցավեցրել է այլևս գոյություն չունեն, հակառակ դեպքում, ինչ իմաստ կա սկսել նոր կյանք, եթե կրկին տխրելու ես ձեր բաժանման համար կամ խղճալու ես ինքդ քեզ:
Հանգստանալ ինչպես հարկն է
Ամանորյա տոներին հանգստացեք: Արեք այն, ինչ ուզում էիք անել ողջ տարին: Եթե կա հեղինակ, ում գիրքն ուզում էիք կարդալ, բայց չէիք հասցնում, եթե կան ֆիլմեր , որոնք ուզում էիք նայել, կան ընկերներ, ում ուզում էիք այցելել, վայրեր, որոնք ուզում էիք տեսնել, արեք դրանք: Վայելեք ձեր հանգիստը: Սկսեք հենց տարվա սկզբից իրականացնել սեփական թեկուզ փոքրիկ երազանքները:
Բարի եղեք

Ոչինչ այնքան չի ոգեշնչում, որքան բարի գործը: Եվ խոսքը բոլորովին էլ տատիկին փողոցն անցկացնելը չէ, թեպետ, հարկ եղած դեպքում դա էլ արեք, խոսքն ամեն օր մեզ հետ հանդիպող երևույթների մասին է, խմորեղեն թխեք և հյուրասիրեք ձեր գործընկերներին, զիջեք ձեր տեղը երկար հերթում փոքրիկ գնում արած նյարդայնացող մարդուն, այցելեք ձեր դպրոցական ուսուցչուհուն….
Ինչպես պահել խոստումը
Գիտնականները պարզել են, որ Նոր տարվա իրենց պլաններն իրագործում են մարդկանց միայն 8%-ը: Եվ այսպես, ինչպես պահել ինքդ քեզ տված խոստումը և ինչպես հայտնվել այդ 8%-ի մեջ: Նախ, կարիք չկա չափազանց պահանջկոտ լինել սեփական անձի հանդեպ, հանգիստ եղեք: Գրեք ձեր պլաններն ու վայելեք ձեր օրվա յուրաքանչյուր պահը: Հետո ձեր ցանկում ներառեք ձեզ համար իսկապես կարևոր կետեր, ոչ այն, ինչ ձեզանից սպասում են, այլ այն, ինչ ինքներդ եք ուզում ունենալ: Վստահեք ձեզ: Միանգամից մի հանձնվեք, ոչինչ միանգամից չի լինելու: Յուրաքանչյուր հաջողություն ժամանակ և կամքի ուժ է պահանջում: Մի հանձնվեք և նպատակասլաց եղեք: Դրական մտածեք, ցանկություննրը կազմեք, ոչ թե ես չեմ ուտելու 18.00 -ից հետո, այլ ` ես հետևելում եմ իմ սննդակարգին ՝ առողջ և գեղեցիկ լինելու համար: Դե ինչ մենք մաղթում ենք, որ կարողանաք պահել ինքներդ ձեզ տված խոստումը:




