Yerevan, 12.May.2026,
00
:
00
BREAKING


Ամեն ինչ նոր էջից. պլաններ ու երազանքներ 2016-ի համար

LIFE

Wnews.am-ը գրում է.

Նոր տարին, ինչպես երկուշաբթին, շատերիս համար լավ առիթ է՝ խոստանալ ինքդ քեզ, որ ամեն ինչ  սկսելու ես նոր էջից: Միայն թե այստեղ ոչ ոք չի պարտադրում, չի հետևում ՝ խոստումդ կատարեցիր , թե ոչ…Որոշումն ընդունելն ու այն իրագործելը բացառապես քեզանից է կախված:   

Ամանոր, լույսեր, եղևնի և հեքիաթի զգացողություն…այս պայմաններում ավելի հեշտ է ասել ինքդ քեզ. Արթնանալու եմ մեկ ժամ ավելի շուտ, անպայման  նախաճաշելու եմ, ավելի շատ եմ կարդալու, ինքս իմ վրա շատ եմ ժամանակ ծախսելու, և այլն…և այլն… Որպեսզի անիմաստ խոստումներ չտաս, իսկ հետո մեղադրես ինքդ քեզ դրանք չիրագործելու մեջ, Wnews.am-ն առաջարկում է այդ գործին ավելի լուրջ վերաբերել և հենց հիմա, թողնելով ամանորյա նախապատրաստական աշխատանքները, լրջորեն մտածել, թե ինչի կուզենայիր հասնել 2016-ին:

Օրագիր

  

Օրագրում գրառումներ անելը չափազանց արդյունավետ է: Երբ նպատակներդ գրում ես թղթին,   տպավորություն է ստեղծվում, թե նրանց իրագործումը սարերի ետևում չէ: Այնպես որ առաջին բանը, որ պետք է անել, նպատակներ ու դրանց հավատալն է։

Սպորտ

 

Հնարավոր է , որ դուք արդեն գրանված եք մարզասրահում և շաբաթվա մեջ երեք անգամ պարտադիր մարզվում եք, այդ դեպքում, բաց թողեք այս կետը, իսկ եթե ոչ, հիշեք, որ սպորտն ու արտաքին տեսքը շատ կարևոր են: Իհարկե չարժե հենց նախագահի խոսքից հետո վազել ֆիտնես ակումբ, բայց նոր կյանք սկսելու համար սպորտով զբաղվելը չափազանց կարևոր պայման է: Չեք սիրում մարզասրահ հաճախել՝ վազեք, պարեք, դահուկներ քշեք, արեք այն, ինչ ձեզ դուր է գալիս:

Անցյալը՝ անցյալում

  

Այս կետն ամենաշատն է խանգարում  պլաններն իրագործելու ճանապարհին: Իմաստ չկա ամեն օր ուսումնասիրել  նախկինիդ facebook-յան էջը, կամ  նախանձով հետևել, ինչպես է դասընկերուհիդ հանգստանում  Նիցցայում: Նրանք այլևս չկան քո կյանքում, ընդհանրապես այն ամենը, ինչ եղել է 2015-ին և քեզ ցավեցրել է  այլևս գոյություն չունեն, հակառակ դեպքում, ինչ իմաստ կա սկսել նոր կյանք, եթե կրկին տխրելու ես ձեր բաժանման համար կամ խղճալու ես ինքդ քեզ:

Հանգստանալ ինչպես հարկն է

  

Ամանորյա տոներին հանգստացեք: Արեք այն, ինչ ուզում էիք անել ողջ տարին: Եթե կա հեղինակ, ում գիրքն ուզում էիք կարդալ, բայց չէիք հասցնում, եթե կան ֆիլմեր , որոնք ուզում էիք նայել, կան ընկերներ, ում ուզում էիք այցելել, վայրեր, որոնք ուզում էիք տեսնել, արեք դրանք: Վայելեք ձեր հանգիստը: Սկսեք հենց տարվա սկզբից իրականացնել սեփական թեկուզ փոքրիկ  երազանքները:

Բարի եղեք

Ոչինչ այնքան չի ոգեշնչում, որքան բարի գործը: Եվ խոսքը բոլորովին էլ տատիկին փողոցն անցկացնելը չէ, թեպետ, հարկ եղած դեպքում դա էլ արեք, խոսքն ամեն օր մեզ հետ հանդիպող երևույթների մասին է, խմորեղեն թխեք և հյուրասիրեք ձեր գործընկերներին, զիջեք ձեր տեղը երկար հերթում փոքրիկ գնում արած  նյարդայնացող մարդուն, այցելեք ձեր դպրոցական ուսուցչուհուն….

Ինչպես պահել խոստումը

 

Գիտնականները պարզել են, որ  Նոր տարվա իրենց պլաններն իրագործում են մարդկանց միայն  8%-ը: Եվ այսպես, ինչպես պահել ինքդ քեզ տված խոստումը և ինչպես հայտնվել այդ 8%-ի մեջ: Նախ, կարիք չկա չափազանց պահանջկոտ լինել սեփական անձի հանդեպ, հանգիստ եղեք: Գրեք ձեր պլաններն ու վայելեք ձեր օրվա յուրաքանչյուր պահը: Հետո ձեր ցանկում ներառեք ձեզ համար իսկապես կարևոր կետեր, ոչ այն, ինչ ձեզանից սպասում են, այլ այն, ինչ ինքներդ եք ուզում ունենալ: Վստահեք ձեզ:  Միանգամից մի հանձնվեք, ոչինչ միանգամից չի լինելու: Յուրաքանչյուր հաջողություն ժամանակ և կամքի ուժ է պահանջում: Մի հանձնվեք և նպատակասլաց եղեք: Դրական մտածեք, ցանկություննրը կազմեք, ոչ թե ես չեմ ուտելու 18.00 -ից հետո, այլ ` ես հետևելում եմ իմ սննդակարգին ՝ առողջ և գեղեցիկ լինելու համար:  Դե ինչ մենք մաղթում ենք, որ կարողանաք պահել ինքներդ ձեզ տված խոստումը:

 

Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunities