Ереван, 26.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Միջազգային հարթակում աշխատանքը՝ անտեսված. «Փաստ»

ПОЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

Հրադադարի մասին նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Ադրբեջանը տևական ժամանակ փորձում է ռազմական և դիվանագիտական ճնշման ներքո Հայաստանին պարտադրել իր պայմանները, որոնք կլինեն խաղաղության պայմանագրի ամրագրման տեսքով։ Եվ, որպես ճնշման գործիք, Բաքվի կողմից օգտագործվում են անընդմեջ շարունակվող սահմանային լարվածությունը, պարբերական սադրանքները և սպառնալիքները։ Այդպիսով, Ադրբեջանը խնդիր է դրել պատերազմի արդյունքները վերջնականորեն ամրագրել դիվանագիտական հարթության վրա։ Ըստ այդմ, ռազմի դաշտից պատերազմի հիմնական վեկտորը փաստացի տեղափոխվել է դիվանագիտական դաշտ։ Ուստի, դիվանագիտական հարթակում միջազգային գործընկերների հետ տարվող աշխատանքից է կախված, թե Հայաստանը որքանով է ընդունակ դիմադրել և անհրաժեշտության դեպքում նույնիսկ հակահարված տալ Ադրբեջանին։

Շատ կարևոր է նաև միջազգային հանրությանը հղված ուղերձների բովանդակությունը։ Բոլորը, առավել ևս՝ պետության ղեկավարը, պետք է օգտագործեն միջազգային յուրաքանչյուր հարթակ հայկական տեսակետները ներկայացնելու և գործընկերների համար ավելի ընկալելի դարձնելու համար։ Վերջերս Նիկոլ Փաշինյանը հարցազրույց էր տվել «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությանը՝ անդրադառնալով Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին, ԼՂ հիմնախնդրին, հայ-թուրքական հարաբերություններին և այլ թեմաների: Թվում էր, թե Փաշինյանը չպետք է կորցներ պատեհ առիթը մեծ լսարան ունեցող այդ լրատվամիջոցի խողովակով մեզ համար առանցքային նշանակություն ունեցող խնդիրները բարձրաձայնելու համար։ Օրինակ՝ նա խոսեց Արցախյան հիմնախնդրին առաջիկայում անդրադառնալու անհրաժեշտության մասին, սակայն չհստակեցրեց կարգավիճակի հարցում Հայաստանի մոտեցումները։ Բացի այդ, անդրադառնալով սահմանազատման հանձնաժողովի ստեղծմանը՝ Փաշինյանը որևէ խոսք չասաց այն մասին, որ Հայաստանի տարածքների մի մասը շարունակում է Ադրբեջանի կողմից օկուպացված մնալ։

Միևնույն ժամանակ, Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը որևէ խոսք չարտաբերեց այն մասին, որ Ադրբեջանը մինչև այժմ պահում է գերիներին, նրանց կտտանքների ենթարկում ու հրաժարվում հանձնել հայկական կողմին։ Ցանկալի կլիներ նաև այդ ֆոնի ներքո ներկայացնել, որ Բաքուն ամենաբարձր մակարդակով շարունակում է հայության նկատմամբ էթնիկ ատելության և թշնամանքի սերմանումը։ Հարկ էր նաև միջազգային հանրությանը բացատրել, որ Ալիևն ընդհանրապես թքած ունի միջազգային իրավունքի և ընդունված նորմերի վրա և նույնիսկ այդ մասին հրապարակային հայտարարություն է կատարել՝ նշելով, թե ուժի գործոնն է սկսել միջազգային հարաբերություններում դեր խաղալ։ Հետաքրքրական է, որ հարցազրույցում Փաշինյանը դրական է գնահատում Թուրքիայի հետ տարվող բանակցությունները՝ ոչ մի խոսք չասելով այն մասին, որ Անկարան նախապայմաններ է առաջ քաշում և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը խարսխում է Ադրբեջանի դիրքորոշման հետ։ Այսինքն, բանակցություններում առաջընթացի հարցը կախվածության մեջ է դնում Ադրբեջանի անընդունելի պայմանների բավարարումից։

Արցախյան պատերազմի ժամանակ Փաշինյանը մեկը մյուսի հետևից հարցազրույց էր տալիս, դատապարտում Թուրքիայի գործողությունները՝ ընդգծելով վարձկան ահաբեկիչներին Արցախի դեմ օգտագործելու թեման, իսկ հիմա այդ մասին չի էլ ցանկանում հիշել։ Այս ֆոնին զարմանալի է թվում, որ Փաշինյանը համարձակություն գտավ նշելու հայկական կողմի համար կարմիր գծի մասին, որի համաձայն, այսպես կոչված, Լաչինի միջանցքից բացի, այլ միջանցք գոյություն ունենալ չի կարող՝ նկատի ունենալով Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից բարձրացվող, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» թեման։ Բայց կարևորը ունեցավ այդքան համարձակություն, և դա լավ է: Սակայն, ուշագրավ է, որ դրան զուգահեռ մամուլում տեղեկություններ տարածվեցին, թե որոշակի նախնական պայմանավորվածություններ կան, որ Սյունիքով անցնող ճանապարհներում ադրբեջանական բեռների և ուղևորների տեղափոխումը տեղի է ունենալու ռուս սահմանապահների կամ խաղաղապահների ուղեկցությամբ։

Ստացվում է, որ Ադրբեջանը կարող է երաշխիքներ ունենալ անվտանգ ուղևորափոխադրումների հարցում, իսկ Հայաստանը՝ ոչ, քանի որ այն հաղորդակցության ճանապարհի համար, որը մեր երկիրը Ադրբեջանի տարածքով կապելու է Ռուսաստանի հետ, որևէ երաշխիք չի տրվում։ Իսկ եթե խաղաղապահների կողմից այդ ճանապարհով անցնող հայ ուղևորների և բեռների համար որևէ հսկողություն չի լինելու, ապա դա նշանակում է, որ Ադրբեջանը ցանկացած պահի կարող է խոչընդոտել այդ հաղորդակցության ուղու գործունեությունը։ Եվ այս հարցում առաջընթացի հասնելու համար ևս նախ պետք է ակտիվ աշխատանք տանել ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ։ Այստեղ անկարևոր չէ նշել, որ հարցազրույցում Փաշինյանը խոսում է այն մասին, թե իբր իր իշխանությունը փորձում է հավատարիմ լինել գործընկերներին ու հակասությունների վրա չխաղալ։

Սակայն իրականում ՀՀ իշխանությունները հակառակն են կատարում, միաժամանակ փորձում են բավարարել բոլոր աշխարհաքաղաքական կենտրոնների պահանջները, բոլորին անխտիր խոստումներ տալ, հիմնականում՝ տարաբևեռ, այդպիսով կանգնելով աշխարհաքաղաքական ճողվածք ստանալու վտանգի առաջ։ Նաև դրա արդյունքում է, որ միջազգային արենայում Հայաստանը միայնակ է մնացել, ու գործընկերները մեր երկրի մասին հիշում են միայն այն ժամանակ, երբ խոսքը մեր կողմից կատարվող զիջումների մասին է։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира