Ереван, 31.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Մերօրյա Ռուսաստանի ծածուկ անկյունները

АНАЛИТИКА

Հսկայական ռեսուրսների տեր Ռուսաստանի իշխանություններն անզոր են կասեցնել երկրի բնակչության թվաքանակի արագ անկումը: Ըստ վիճակագրական տվյալների՝ յուրաքանչյուր րոպե «սպիտակ արջերի երկրում» մահանում է 5, ծնվում` 3 մարդ: Մահացությունը գերազանցում է ծնելիությանը 1,7, իսկ առանձին շրջաններում` 2-3 անգամ: Հիմնականում լքվելով՝ «մահանում են» գյուղերը, ուրբանիզացիայի մակարդակն այստեղ շատ բարձր է: 132 միլիոնից ավելի բնակչության 81 տոկոսն ապրում է քաղաքներում եւ քաղաքատիպ ավաններում, իսկ տեղափոխությունը գյուղերից քաղաք աննախադեպ թափ է հավաքել: Դատարկված գյուղերի եւ ավանների մեծ մասը երկրի Հյուսիսարեւմտյան, Սիբիրյան եւ Հեռավորարեւելյան մասերում է: Գյուղերի լքման պատճառը մարզերում ենթակառուցվածքների գրեթե իսպառ բացակայությունն է, գյուղական կյանքի գորշությունը, մարզկենտրոններից մեծ հեռավորության վրա գտնվելը եւ մեկուսացված լինելու փաստը:

Այս ամենը մանրամասն պատկերացնելու եւ մոտիկից տեսնելու համար բավական է թեկուզ Նովգորոդի գյուղեր այցելելը: Սոլեցկի շրջանի գյուղերը մեկը մյուսի հետեւից մահանում են: Վշելին ժամանակին եղել է մարզի ամենազարգացած գյուղերից մեկը, ունեցել է դպրոց` մոտ 200 աշակերտով, ինչպես նաեւ ամբուլատորիա, եկեղեցի, որը հիմա կիսավեր վիճակում է եւ ծառայում է որպես ավտոտնակ: Այսօր այստեղ 100-ից էլ պակաս բնակչություն է մնացել, ամբուլատորիա գոյություն չունի, դպրոցն էլ փակվել է 4-5 տարի առաջ, երբ աշակերտների թիվը նվազելով հասել էր տասնյոթի: Հիմա Վշելիի դպրոցականները ստիպված են ուսումը շարունակել կա՛մ շրջկենտրոն Սոլցիում, կա՛մ հարեւան Դուբրովոյում, որոնք գյուղից համապատասխանաբար 38 եւ 20 կիլոմետր հեռավորության վրա են գտնվում: Դեպի Սոլցի տանող ճանապարհի 14 կմ-ը գարնան, աշնան եւ ձմռան ամիսներին անձրեւների եւ ձյան պատճառով դառնում են ոչ երթեւեկելի, այդ պատճառով երեխաների մեծ մասը ուսումը չի շարունակելու: Որոշ ծնողներ իրենց երեխաներին ուսման տալու համար ստիպված են տեղափոխվել շրջկենտրոն, տուն վարձել եւ աշխատանք գտնել, որը դյուրին չէ: Նույն վիճակն է նաեւ հարեւան Մալախովո, Բարանովո, Սիտնյա եւ այլ գյուղերում, որոնց ֆոնին Վշելին համարվում է դեռեւս դիմացող գյուղակ: Մինչդեռ հարեւան բնակավայրերը կա՛մ իսպառ դատարկվել են, կա՛մ էլ մնացել ծերերի հույսին: Ի դեպ, որոշ մարզերում շտապօգնության ծառայությունը գտնվում է աղետալի վիճակում, ավտոմեքենաների 70 տոկոսը խարխուլ վիճակում է: Օմսկում բուժաշխատողների` ժամանակին չհասնելու պատճառով ամեն ամիս 50-60 հիվանդ է մահանում:

Ռուսաստանի մոտ 158 հազար բնակավայրերից ավելի քան 30 հազարը զրկված է հեռախոսային կապից: Աստված մի՛ արասցե, որ հատկապես ձմռան ամիսներին որեւէ մեկը մեքենայի անսարքության պատճառով մնա միջգյուղական ճանապարհներին, գազաններին կեր դառնալու հավանականությունը գրեթե 100 տոկոսի է հավասար, քանի-որ հնարավոր չէ բջջային կապի միջոցով օգնություն կանչել: Շրջանային ճանապարհների մեծ մասը վերանորոգման կարիք ունի, իսկ դրանց եզրերին կանգնեցված հուշաքարերի ու ծաղկեպսակների առատությունը հիշեցնում են Երեւան-Սեւան մայրուղին: Բնակիչները, բացի այն, որ պետական աշխատանք չունեն, զլանում են նույնիսկ մշակել հազարավոր հա դաշտերը կամ օգտվել հսկայական անտառների ռեսուրսներից: Մարդիկ նախընտրում են զբաղվել հարբեցողությամբ, նույնիսկ տարեց կանայք ձեռքի տակ եղած գումարով գարեջուր կամ օղի են գնում: Սոլեցկի շրջանում հատուկենտ հայկական ընտանիքներ են ապրում, որոնք հայտնի են աշխատասիրությամբ եւ կարգապահությամբ: Նրանք, ովքեր ապրում են հենց գյուղերում, հաճախ են խտրական վերաբերմունքի արժանանում: Վշելիում ապրող Խաչատրյանների ընտանիքը, տարիներ առաջ այստեղ տեղափոխվելով, հանդիպել է մեծ խոչընդոտների: Երեխաները հայ լինելու պատճառով դպրոցում մշտապես խտրական վերաբերմունքի են արժանացել: Գյուղացիները նրանց համեմատում են ռուսների դեմ կռվող չեչենների հետ, պահանջում, որ հետ գնան Հայաստան:

Այսօրվա Ռուսաստանը նաեւ այսպիսին է:

Գագիկ Աղբալյան

IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствами