Ереван, 03.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Հայաստանի իշխանություններն իրենց քայլերով փորձում են Արցախը բռնակցել Ադրբեջանին». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի ստորագրումից հետո Ադրբեջանի բոլոր գործողությունները միտված են Արցախը հայաթափելուն: Եթե Արցախում բնակվող հայեր չլինեն, չլինի արցախահայություն, չի լինի և ԼՂ հիմնախնդիր:

Ադրբեջանը հենց այս ճանապարհային քարտեզով է առաջ շարժվում: Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանն այսպես է արձագանքում Ադրբեջանի վերջին օրերի սադրանքներին, նաև նոր դիրքային առաջխաղացմանն Արցախում:

«Երբ Ադրբեջանը տեսավ, որ արցախահայությունը կառչած է հայրենի հողին, ինչ-որ տեղ հասկացավ, որ չենք պատրաստվում լքել հայրենիքը, անցավ իր մարտավարությանը, որի հետևանքով տեսանք մարտի 5-ի դեպքը, վերջին օրերի սադրանքները, Փառուխի, Քարագլխի, Խծաբերդի բռնազավթումը, ինչպես նաև Բերձորի ճանապարհի արգելափակումը, պարբերաբար էներգետիկ խնդիրներ առաջացնելը: Ադրբեջանը շարունակում է իր ահաբեկչական գործողություններն արցախահայության նկատմամբ: Մենք բոլորս հասկանում ենք, որ թշնամի պետություն է, որն ունի իր ծրագիրը, ինչն ամեն գնով առաջ է տանում՝ անտեսելով միջազգային հանրությանը, ոտնահարելով մադու իրավունքները: Այս ամենի ֆոնին, սակայն, շատ ավելի ցավալի է ՀՀ իշխանության որդեգրած քաղաքականությունը»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Դ. Գալստյանը:

Նրա խոսքով, Հայաստանի իշխանություններն իրենց դիվանագիտական խողովակները լիարժեք չեն օգտագործում, օրինակ՝ միջազգային հանրությանը հասցնելու այն փաստը, որ Ադրբեջանն անտեսում է Հաագայի դատարանի՝ անհապաղ կատարման ենթակա որոշումը. «Հայաստանի իշխանություններն այս ամենին կրավորական կեցվածքով են արձագանքում, ընդամենը հայտարարությունների մակարդակով է ամեն ինչ, գործնական որևէ քայլ չեն ձեռնարկում: Ադրբեջանի ահաբեկչությունների նպատակը մեր հայրենակիցների մեջ հուսալքություն և հուսահատություն առաջացնելն է, բայց զուգահեռ նաև Հայաստանի իշխանության կեցվածքն է միտված այդ ամենին»:

Դավիթ Գալստյանը շեշտեց՝ անկախ ամեն ինչից, արցախահայությունն ունի իր հայրենիքում ապրելու իրավունք, նաև ինքնորոշման իրավունք: Հղում անելով 1992 թ. ՀՀ Գերագույն խորհրդի որոշմանը, պաշտոնական այլ փաստաթղթերի՝ նա հավելեց. «2018-ից առաջ բոլոր իշխանությունները տեր են կանգնել արցախահայության ինքնորոշման իրավունքին: Այժմ, տեսնելով, որ Ադրբեջանի հոխորտանքներին ի պատասխան ՀՀ իշխանությունը հրաժարվում է արցախահայության ինքնորոշումից, սա նույնպես ոգևորում է Ադրբեջանի ռազմաքաղաքական իշխանությանը: Օգտվելով նշվածից՝ նրանք էլ ավելի են փորձում խորացնել Արցախում բնակվող մեր հայրենակիցների խնդիրները, որպեսզի հասնեն իրենց գերնպատակին: Մեզ համար վերջին մի քանի օրերին Հայաստանի իշխանությունների կեցվածքը շատ ավելի ցավալի է, քան Ադրբեջանի որևէ սադրանք»,-շեշտեց մեր զրուցակիցը:

Անդրադառնալով հաջորդ հանդիպումը Բաքվում անցկացնելու մասին Ադրբեջանի կողմից ԼՂ-ին ուղղված հերթական առաջարկին, որտեղ, ադրբեջանական կողմի ձևակերպմամբ, «Ղարաբաղի հայ հանրության ներկայացուցիչների հետ քննարկվելու են վերաինտեգրման հարցեր», Դավիթ Գալստյանը նշեց. «Ադրբեջանը ԼՂ հիմնախնդիրը փակված է համարում՝ փորձելով աշխարհին ցույց տալ, որ այդպիսի խնդիր չկա: Փորձում է ցույց տալ, թե «համայնքի» հետ կապված խնդիր կա, ինչն անընդունելի է արցախահայության համար, բայց, ցավոք սրտի, ընդունելի է ՀՀ իշխանությունների համար: Իրենց այս գործելաոճի ու հայտարարությունների հասցեատերը ՀՀ իշխանություններն են, որոնք պետք է անհապաղ արձագանքեն ու ասեն, որ թե՛ Արցախը, թե՛ Հայաստանը դեմ չեն որևէ բանացությունների, եթե դրանք անցկացվելու են միջազգայնորեն ճանաչված հարթակներում: Խոսքը մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի մասին է: Բայց տեսնում ենք, որ ադրբեջանական կողմի հայտարարություններն անպատասխան են մնում, մինչդեռ Արցախի իշխանությունների, և, ընդհանրապես, մեր ձայնը միջազգային հանրությանը պետք է հասցվի ՀՀ դիվանագիտական խողովակներով»:

Դավիթ Գալստյանը հիշեցրեց, որ Արցախում երկու անգամ բազմահազարանոց հանրահավաք է եղել: «Արցախահայությունը այդ հանրահավաքներում ևս մեկ անգամ փաստեց, որ տեր ենք կանգնելու մեր ինքնորոշմանը, բայց ՀՀ իշխանությունների կողմից որևէ արձագանք չեղավ, որևէ ձևով նրանք չփորձեցին բարձրաձայնել այն փաստը, որ Արցախում ավելի քան 50 հազար մարդ էր հավաքվել և ինքնորոշման իրավունքի տեր կանգնելու հայտ ներկայացրել: Մինչդեռ երբ Արցախում 20-30 հոգով հակառուսական, խաղաղապահներին փնովող որևէ ակցիա է կազմակերպվում, Նիկոլ Փաշինյանն անդրադառնում է նման փոքր և, ինչու չէ, իր կողմից կազմակերպված այդ ակցիաներին:

ՀՀ իշխանությունը և անձամբ Նիկոլ Փաշինյանը, իրականում պատասխանատվությունից խուսափելով, փորձում է 120 հազար հայի իրավունքները ոտնահարելով՝ արցախցիներին ստիպել Ադրբեջանի հետ ուղղակի երկխոսության գնալ, որը մեզ համար անընդունելի է, որովհետև այդպիսով Արցախը չի ներկայացվում, չի պաշտպանվում որպես լիիրավ կողմ, որպես սուբյեկտ: Այս ամենը միայն Արցախի Հանրապետության ուսերին թողնելով՝ Փաշինյանը փորձում է պառակտել ազգը: Այն կեղծ թեզերը, թե Հայաստանն առանց Արցախի իբր կարող է դիմակայել թշնամուն, իսկ Արցախն առանց Հայաստանի պետք է փորձի իր համար բարենպաստ պայմաններ ստեղծել, վկայում է, որ Հայաստանի իշխանություններն իրենց քայլերով փորձում են Արցախը բռնակցել Ադրբեջանին: Թե՛ թշնամի պետությունը, թե ՀՀ իշխանությունները նույն օրակարգով են շարժվում»,-եզրափակեց Դ. Գալստյանը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Как были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%