Ереван, 16.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Պատմության 9 ամենահետաքրքիր ու ինտրիգային հանելուկներն ու գլուխկոտրուկները (լուսանկարներ)

ЛАЙФ

Blog.1in.am-ը գրում է.

Դարեր շարունակ հանելուկները այս կամ այն կառուցվածքով գոյություն են ունեցել պատմության մեջ: Դրանք կարող են հանգավորված տների կառուցվածք ունենալ կամ էլ մի քանի բառից բաղկացած կարճ նախադասություններ լինեն: Այս հոդվածում առանձնացված են պատմության ամենահայտնի սիրված ու դժվար հանելուկները:

 9  Ջեստամբլինդիի հանելուկները, Սկանդինավիա

Odin_hrafnar

Նորվեգական սկանդինավյան առասպելաբանությունը աշխարհին տվել է հզոր Թորին, սակայն դրանից բացի այն մեզ նաև բազմաթիվ հետաքրքիր հանելուկներ է տվել, հատկապես կարելի է նշել Օդին աստծու հանելուկները: Լեգենդների համաձայն Ջեստամբլինդին քիչ էր մնում բանտարկվեր Հեյդրեկ արքայի կողմից, եթե նա չկարողանար այնպիսի հանելուկներ ասել արքային, որոնք նա չէր կարողանա գուշակել: Իր կյանքի համար վախենալով` նա աղոթեց Օդին աստծուն, ով նրա աղոթքները լսելով, Ջեստամբլինդի կերպարով թագավորի մոտ է գնում ու մի շարք հանելուկներ ասում նրան, որոնք թագավորը հեշտությամբ կարողանում է գուշակել: Այդ թվում նաև այս մեկը`

Չորսը կախված են,
Չորսը քայլում են,

Երկուսը ճանապարհ են ցույց տալիս,
Երկուսը շներից են պաշտպանվում,
Մեկ կախված այս ու այն կողմ է գնում ու
Միշտ կեղտոտ է:
Ի՞նչն է դա:

Ի վերջո Օդինին հաջողվում է այնպիսի հանելուկ ասել արքային` մի բան, որ միայն ինքը Օդինը գիտեր, որ արքան չի կարողանում պատասխանել ու Ջեստամբլինդին փրկվում է:

Պատասխանը` կով:

 8  «Տունը», Շումերներ

rsz_gutians_sumer_ziggurat1a

Շումերների անտիկ քաղաքակրթությունն աշխարհին բազմաթիվ արժեքներ է տվել, այդ թվում ոռոգման տեխնոլոգիան, տարբեր գրվածքներ ու օրենքների գաղափարը: Այս քաղաքակրթությունը գոյություն է ունեցել դեռևս մ.թ.ա 4000թ.ից և համարվում է, որ հենց նրանք են պատմության առաջին հանելուկների հեղինակները, որոնք գրվել են գրեթե 4000 տարի առաջ: Առաջին անգամ շումերական հանելուկները թարգմանվել են Գորդոնի կողմից 1960թ.ին: Դրանք արտացոլում են շումերական մշակույթն ու նրանց աշխարհայացքը կյանքի նկատմամբ: Հանելուկի թարգմանության երկու տարբերակներ կան դրանցից կարճը այսպես է հնչում. «Կա մի տուն, ուր մտնում են կույր ու դուրսգալիս այնտեղից տեսնելու կարողությամբ: Ի՞նչն է դա»:

Պատասխանը` դպրոց:

 7  «Երեսուն սպիտակ ձիեր», Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքին

rsz_8283675159_aba65e8b51_z

Շատերի սիրելի հեղինակ Թոլքինի ստեղծագործությունները մեծապես ոգեշնչված են նորվեգական  առասպելաբանությունից ու դրանց մեջ բազմաթիվ անգամներ հանելուկնր են օգտագործվել: Իր «Հոբիթը» գրքում Բիլբոն Գոլումի հետ հանելուկների մրցության է բռնվում, որպեսզի կարողանա փախչել Մառախլապատ Լեռների տակ գտնվող թունելով: Բիլբոն ու Գոլումը միմյանց հանելուկներ են ասում այնքան ժամնանակ, մինչև որ նրանցից մեկը չկարողանա գուշակել հանելուկը: Հանելուկներից մեկը հետևյալն էր. «30սպիտակ ձիեր կան կարմիր բլրի վրա: Սկզբում նրանք չփչփացնում են, հետոծանր հարվածում իսկ հետո հանգիստ կանգնում: Ի՞նչն է դա»:

Պատասխանը` ատամներ:

 6  Բացակայող պատասխաններ, Բրիտանիա

ExeterBook

Այս հանելուկը ներառված է «Էքստեր գիրք» անունով հին անգլիական բանաստեղծությունների հավաքածույի մեջ: Գիրքը գրվել է 10-րդ դարում և հայտնի է որպես անգլոսաքսոնական պոեզիայի ամենածաղկուն օրինակներից մեկը: Գրքի հեղինակն անհայտ է, սակայն հայտնի է, որ այն հավաքվել ու աբողջացվել է Լեոֆրիկի կողմից, ով Էքստերի առաջին եպիսկոպոսն էր: Գրքի ամենավերջում մոտավորապես 100 հանելուկների հավաքածու կա, որոնց պատասխանները գրված չեն: Գիտնականները հիմնականում համաձայնության են եկել հանելուկների պատասխանների գուշակության մեջ` փորձելով հաշվի առնել անգլիացիներ ժամանակի մտածողությունն ու հումորի զգացումը: Ահա այդ հանելուկներից մեկը. «Լսել եմ մի բանի մասին, որն աճում է իրթաքստոցում, կուլ տալով ու բարձրանալով, իր սավանը բարձրացնելով:Անոսկոր այդ բանը, կինը սեղմում է իր ձեռքերի մեջ, իր գոգնոցով տան տիրոջաղջիկը այն ծածկում է:

Պատասխանը` խմոր:

 5  «Այն, ինչ բռնել ենք», Հունաստան

92129226

Այս հանելուկը մեծապես հայտնի է նրանով, որ սրա մեջ հիշատակվում է հույն գրող Հոմերոսը, ում փիլիսոփաները նկարագրում էին, որպես «ամենաիմաստուն հույնը»: Հոմերոսը ճանապարհորդել է Լոս կղզի, որտեղ, ըստ գուշակների, նա պետք է կնքեր իր մահկանացուն: Ճանապարհորդության ընթացքում Հոմերոսը հանդիպում է ձկնորսների: Նա հարցնում է նրանց, թե ինչպես է անցել նրանց օրը, իսկ ձկնորսները նրան պատասխանում են հանելուկով. «Այն ինչ բռնել ենք ջուրն ենք նետել, այն ինչչենք բռնել պահել ենք մեզ: Ի՞նչ ենք մենք պահել»: Հանելուկը գուշակել չկարողանալով` Հոմերոսն ի վերջո մահանում է կղզու վրա, հրաժարվելով մեկնել այդտեղից մինչև որ կգուշակի հանելուկի պատասխանը:

Պատասխանը` ոջիլ:

 4  «Դրախտն ու դժոխքը», անանուն


Եվս մեկ դասական հանելուկ, որը թերևս շատերը կարող են իմանալ: Տարիների ընթացքում այս հանելուկը տարբեր մեկնաբանություններով է ներկայացվել: Դրանցից ամենատարածվածն այսպես է. «Դու մահացել ես, երկու դուռ կա որոնցից մեկըդեպի դրախտ է տանում իսկ մյուսը դժոխք: Յուրաքանչյուր դռան մոտ մեկմարդ կա կանգնած, որոնցից մեկը միշտ ստում է իսկ մյուսը միշտ ճիշտ էխոսում: Միայն մեկ հարց տալու հնարավորություն ունես, ի՞նչ հարց կտասպարզելու համար, թե որ դուռն է տանում դեպի դրախտ»:

Պատասխանը` «Եթե մյուս դռնապանին հարցնեմ, թե որ դուռն է տանում դրախտ, ո՞րը ցույց կտա»: Ինչ պատասխան էլ ստանաս պետք է մտնես հակառակ դռնով:

 3  «Ո՞ւմն է ձուկը», Ալբերտ Էնշտեյն

Ein

Պատմության ամենախելացի մարդկանցից մեկի` Ալբերտ Էնշտեյնի այս հանելուկը շատերը նշում են, թե նա հորինել է, երբ դեռ երեխա էր: Չնայած, որպես այդպիսին, սա այնքան էլ հանելուկի ձև չունի այնուամենայնիվ, հրաշալի միջոց է ինտելեկտն ու կենտրոնացվածությունը ստուգգելու ու մարզելու համար: Էնշտեյնն ասում էր, թե այս հանելուկը երկրագնդի ամբողջ բնակչության միայն 2% -ն է կարող լուծել մտքում, շատերին ավելի հեշտ կլինի թղթի վրա լուծել:

Հանելուկը  հետևյալն է. «5 տներ կան, յուրաքանչյուրում 1 բնակիչ,յուրաքանչյուրը տարբեր գույնի տան մեջ է ապրում, յուրաքանչյուրը տարբերխմիչք է նախընտրում, օգտագործում տարբեր ապրանքանիշի ծխախոտ, ումիմյանցից տարբեր ընտանի կենդանի պահում: Անհրաժեշտ է իմանալ, թե ումէ պատկանում ձուկը, եթե`

1. Անգլիացին ապրում է կարմիր տանը:
2. Շվեդը պահում է շներ:
3. Դանիացին խմում է թեյ:
4. Կանաչ տունը, սպիտակ տան ձախ մասում է:
5. Կանաչ տան տերը սուրճ է սիրում խմել:
6. Pall Mall ծխողը թռչուններ է պահում:
7. Դեղին տան տերը Dunhills է ծխում:
8. Կենտրոնում գտնվող տան ապրողը կաթ է սիրում:
9. Նորվեգացին ապրում է առաջին տանը:
10. Blend ծխողը հարևան ունի, ով կատուներ է պահում:
11. Blue Masters ծխող մարդը գարեջուր է խմում:
12. Ձիեր պահող մարդը Dunhill ծխող մարդու հարևանությամբ է ապրում:
13. Գերմանացին Prince է ծխում:
14. Նորվեգացին ապրում է կապույտ տան կողքին:
15. Blend ծխողը հարևան ունի, ով ջուր է խմում:

Պատասխանը` Գերմանացի:

 2  Սամսոնի հանելուկը, Իսրայել

rembrandt_bruiloft_simson_grt

Աստվածաշնչյան կերպարներից մեկը` Սամսոնը, ով ավելի շատ հայտնի էր իր ուժով, քան մտքի ճկունությամբ, մի անգամ խնջույքի ժամանակ որոշում է գրազ գալ հյուրերի հետ. եթե նրանք գուշակեին Սամսոնի հանելուկը, Սամսոնը նրանց 30 կտոր հագուստ կտար, եթե նա չկարողանար պատասխանել, նրանք պետք է այն տային Սամսոնին: Իսկ հանելուկը հետևյալն էր` «Ուտողից ուտելիք է դուրս գալիս, իսկ ուժից մի քաղցրբան»:

Հյուրերը չկարողացան գուշակել հանելուկը: Ավելի ուշ Սամսոնի կինը նրան հիմարեցնում է ու իմանում պատասխանն և այն հուշում հյուրերին: Բարկացած Սամսոնը 30 մարդ է սպանում ու գողանում նրանց հագուստն ու դրանք տալիս հանելուկը «գուշակողներին»:

Պատասխանը` Մեղուները, որոնք մեղվամոմ էին պատրաստել իր սպանած առյուծի կմախքի մեջ:

 1  Բոլոր ժամանակների ամենաբարդ տրամաբանական խնդիրը, Ջորջ Բուլոս

173298773

5-րդ կետում նշեցինք, որ այդ հանելուկի տարբեր մեկնաբանություններով է ներկայացվել: Այսպես 1996թ.ին Ամերիկացի փիլիսոփա ու տրամաբան Ջորջ Բուլոսը Ռայմոնդ Սմուլյանից (տրամաբանական խնդիրների հեղինակ) ոգեշնչված այս խնդրի իր տարբերակն է հեղինակում:

Երեք աստվածներ կան կղզում: Աստվածներից մեկը միշտ ճշմարտությունն էասում իսկ մյուսը միշտ սուտ խոսում: Երրորդ աստվածը երբեմն ստում է,երբեմն էլ ճիտը ասում: Աստվածներն իենց սեփական լեզվով ենպատասխանում ու դուք չգիտեք պատասխաններից, որն է («դա» և «յա»)նշանակում այո իսկ որը` ոչ: Դուք ունեք երեք հարց տալու հնարավորություն,որպեսզի հասկանաք, թե որ աստվածն է ճշտախոսը, որը ստախոսը և որը`երկու տեսակ պատասխաններն էլ տվողը:

Պատասխանը`

Հարց 1 (յուրաքանչյուրից մեկին)` Եթե ես հարցնեմ այն աստվածը երբեմն ճշտախոս ու երբեմն ստախոս աստվածն է, դու կպատասխանես «յա՞»: (անկախ այս հարցի պատասխնից, այն թույլ կտա հասկանալ, թե որն է ճշմարտախոս կամ էլ ստախոս աստվածներից մեկը, որին էլ արդեն կարելի է ուղղել հաջորդ հարցը:)
Հարց 2 (Ճշմարտախոս կամ ստախոս աստվածներից մեկին (չգիտեք ճշտախոսն է, թե ստախոսը, բայց գիտեք, որ պատահականորեն ճիշտ կամ սուտ խոսողը չէ))` «Եթե հարցնեեմ դու ես ստախոսը, կասես «յա՞»:
Հարց 3 (նույն աստծուն)` Եթե հարցնեմ, արդյոք առաջին աստվածը ում հետ խոսեցի երբեմն ճշտախոս ու երբեմն ստախոս է կպատասխանես «յա՞»:

Երրորդ հարցն էլ է տրվում երկրորդ աստծուն, որպեսզի հասկացվի, թե «յա» բառի իմաստը «այոն» է, թե «ոչը», որի միջոցով էլ հնարավոր կլինի հասկանալ այդ հարցին պատասխանողը ճշտախոսն է, թե ստախոսը, արդյունքում էլ պարզ կլինի, թե որ մի աստվածն է մյուսը` երրորդը:

35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак Карапетян