Yerevan, 12.May.2026,
00
:
00
BREAKING


Պատմության 9 ամենահետաքրքիր ու ինտրիգային հանելուկներն ու գլուխկոտրուկները (լուսանկարներ)

LIFE

Blog.1in.am-ը գրում է.

Դարեր շարունակ հանելուկները այս կամ այն կառուցվածքով գոյություն են ունեցել պատմության մեջ: Դրանք կարող են հանգավորված տների կառուցվածք ունենալ կամ էլ մի քանի բառից բաղկացած կարճ նախադասություններ լինեն: Այս հոդվածում առանձնացված են պատմության ամենահայտնի սիրված ու դժվար հանելուկները:

 9  Ջեստամբլինդիի հանելուկներըՍկանդինավիա

Odin_hrafnar

Նորվեգական սկանդինավյան առասպելաբանությունը աշխարհին տվել է հզոր Թորին, սակայն դրանից բացի այն մեզ նաև բազմաթիվ հետաքրքիր հանելուկներ է տվել, հատկապես կարելի է նշել Օդին աստծու հանելուկները: Լեգենդների համաձայն Ջեստամբլինդին քիչ էր մնում բանտարկվեր Հեյդրեկ արքայի կողմից, եթե նա չկարողանար այնպիսի հանելուկներ ասել արքային, որոնք նա չէր կարողանա գուշակել: Իր կյանքի համար վախենալով` նա աղոթեց Օդին աստծուն, ով նրա աղոթքները լսելով, Ջեստամբլինդի կերպարով թագավորի մոտ է գնում ու մի շարք հանելուկներ ասում նրան, որոնք թագավորը հեշտությամբ կարողանում է գուշակել: Այդ թվում նաև այս մեկը`

Չորսը կախված են,
Չորսը քայլում են,

Երկուսը ճանապարհ են ցույց տալիս,
Երկուսը շներից են պաշտպանվում,
Մեկ կախված այս ու այն կողմ է գնում ու
Միշտ կեղտոտ է:
Ի՞նչն է դա:

Ի վերջո Օդինին հաջողվում է այնպիսի հանելուկ ասել արքային` մի բան, որ միայն ինքը Օդինը գիտեր, որ արքան չի կարողանում պատասխանել ու Ջեստամբլինդին փրկվում է:

Պատասխանը` կով:

 8  «Տունը»Շումերներ

rsz_gutians_sumer_ziggurat1a

Շումերների անտիկ քաղաքակրթությունն աշխարհին բազմաթիվ արժեքներ է տվել, այդ թվում ոռոգման տեխնոլոգիան, տարբեր գրվածքներ ու օրենքների գաղափարը: Այս քաղաքակրթությունը գոյություն է ունեցել դեռևս մ.թ.ա 4000թ.ից և համարվում է, որ հենց նրանք են պատմության առաջին հանելուկների հեղինակները, որոնք գրվել են գրեթե 4000 տարի առաջ: Առաջին անգամ շումերական հանելուկները թարգմանվել են Գորդոնի կողմից 1960թ.ին: Դրանք արտացոլում են շումերական մշակույթն ու նրանց աշխարհայացքը կյանքի նկատմամբ: Հանելուկի թարգմանության երկու տարբերակներ կան դրանցից կարճը այսպես է հնչում. «Կա մի տունուր մտնում են կույր ու դուրսգալիս այնտեղից տեսնելու կարողությամբԻ՞նչն է դա»:

Պատասխանը` դպրոց:

 7  «Երեսուն սպիտակ ձիեր»Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքին

rsz_8283675159_aba65e8b51_z

Շատերի սիրելի հեղինակ Թոլքինի ստեղծագործությունները մեծապես ոգեշնչված են նորվեգական  առասպելաբանությունից ու դրանց մեջ բազմաթիվ անգամներ հանելուկնր են օգտագործվել: Իր «Հոբիթը» գրքում Բիլբոն Գոլումի հետ հանելուկների մրցության է բռնվում, որպեսզի կարողանա փախչել Մառախլապատ Լեռների տակ գտնվող թունելով: Բիլբոն ու Գոլումը միմյանց հանելուկներ են ասում այնքան ժամնանակ, մինչև որ նրանցից մեկը չկարողանա գուշակել հանելուկը: Հանելուկներից մեկը հետևյալն էր. «30սպիտակ ձիեր կան կարմիր բլրի վրաՍկզբում նրանք չփչփացնում ենհետոծանր հարվածում իսկ հետո հանգիստ կանգնումԻ՞նչն է դա»:

Պատասխանը` ատամներ:

 6  Բացակայող պատասխաններԲրիտանիա

ExeterBook

Այս հանելուկը ներառված է «Էքստեր գիրք» անունով հին անգլիական բանաստեղծությունների հավաքածույի մեջ: Գիրքը գրվել է 10-րդ դարում և հայտնի է որպես անգլոսաքսոնական պոեզիայի ամենածաղկուն օրինակներից մեկը: Գրքի հեղինակն անհայտ է, սակայն հայտնի է, որ այն հավաքվել ու աբողջացվել է Լեոֆրիկի կողմից, ով Էքստերի առաջին եպիսկոպոսն էր: Գրքի ամենավերջում մոտավորապես 100 հանելուկների հավաքածու կա, որոնց պատասխանները գրված չեն: Գիտնականները հիմնականում համաձայնության են եկել հանելուկների պատասխանների գուշակության մեջ` փորձելով հաշվի առնել անգլիացիներ ժամանակի մտածողությունն ու հումորի զգացումը: Ահա այդ հանելուկներից մեկը. «Լսել եմ մի բանի մասինորն աճում է իրթաքստոցումկուլ տալով ու բարձրանալովիր սավանը բարձրացնելով:Անոսկոր այդ բանըկինը սեղմում է իր ձեռքերի մեջիր գոգնոցով տան տիրոջաղջիկը այն ծածկում է:

Պատասխանը` խմոր:

 5  «Այն, ինչ բռնել ենք»Հունաստան

92129226

Այս հանելուկը մեծապես հայտնի է նրանով, որ սրա մեջ հիշատակվում է հույն գրող Հոմերոսը, ում փիլիսոփաները նկարագրում էին, որպես «ամենաիմաստուն հույնը»: Հոմերոսը ճանապարհորդել է Լոս կղզի, որտեղ, ըստ գուշակների, նա պետք է կնքեր իր մահկանացուն: Ճանապարհորդության ընթացքում Հոմերոսը հանդիպում է ձկնորսների: Նա հարցնում է նրանց, թե ինչպես է անցել նրանց օրը, իսկ ձկնորսները նրան պատասխանում են հանելուկով. «Այն ինչ բռնել ենք ջուրն ենք նետելայն ինչչենք բռնել պահել ենք մեզԻ՞նչ ենք մենք պահել»: Հանելուկը գուշակել չկարողանալով` Հոմերոսն ի վերջո մահանում է կղզու վրա, հրաժարվելով մեկնել այդտեղից մինչև որ կգուշակի հանելուկի պատասխանը:

Պատասխանըոջիլ:

 4  «Դրախտն ու դժոխքը»անանուն


Եվս մեկ դասական հանելուկ, որը թերևս շատերը կարող են իմանալ: Տարիների ընթացքում այս հանելուկը տարբեր մեկնաբանություններով է ներկայացվել: Դրանցից ամենատարածվածն այսպես է. «Դու մահացել եսերկու դուռ կա որոնցից մեկըդեպի դրախտ է տանում իսկ մյուսը դժոխքՅուրաքանչյուր դռան մոտ մեկմարդ կա կանգնածորոնցից մեկը միշտ ստում է իսկ մյուսը միշտ ճիշտ էխոսումՄիայն մեկ հարց տալու հնարավորություն ունեսի՞նչ հարց կտասպարզելու համարթե որ դուռն է տանում դեպի դրախտ»:

Պատասխանը` «Եթե մյուս դռնապանին հարցնեմ, թե որ դուռն է տանում դրախտ, ո՞րը ցույց կտա»: Ինչ պատասխան էլ ստանաս պետք է մտնես հակառակ դռնով:

 3  «Ո՞ւմն է ձուկը», Ալբերտ Էնշտեյն

Ein

Պատմության ամենախելացի մարդկանցից մեկի` Ալբերտ Էնշտեյնի այս հանելուկը շատերը նշում են, թե նա հորինել է, երբ դեռ երեխա էր: Չնայած, որպես այդպիսին, սա այնքան էլ հանելուկի ձև չունի այնուամենայնիվ, հրաշալի միջոց է ինտելեկտն ու կենտրոնացվածությունը ստուգգելու ու մարզելու համար: Էնշտեյնն ասում էր, թե այս հանելուկը երկրագնդի ամբողջ բնակչության միայն 2% -ն է կարող լուծել մտքում, շատերին ավելի հեշտ կլինի թղթի վրա լուծել:

Հանելուկը  հետևյալն է. «5 տներ կանյուրաքանչյուրում 1 բնակիչ,յուրաքանչյուրը տարբեր գույնի տան մեջ է ապրումյուրաքանչյուրը տարբերխմիչք է նախընտրումօգտագործում տարբեր ապրանքանիշի ծխախոտումիմյանցից տարբեր ընտանի կենդանի պահումԱնհրաժեշտ է իմանալ, թե ումէ պատկանում ձուկըեթե`

1. Անգլիացին ապրում է կարմիր տանը:
2. Շվեդը պահում է շներ:
3. Դանիացին խմում է թեյ:
4. Կանաչ տունը, սպիտակ տան ձախ մասում է:
5. Կանաչ տան տերը սուրճ է սիրում խմել:
6. Pall Mall ծխողը թռչուններ է պահում:
7. Դեղին տան տերը Dunhills է ծխում:
8. Կենտրոնում գտնվող տան ապրողը կաթ է սիրում:
9. Նորվեգացին ապրում է առաջին տանը:
10. Blend ծխողը հարևան ունի, ով կատուներ է պահում:
11. Blue Masters ծխող մարդը գարեջուր է խմում:
12. Ձիեր պահող մարդը Dunhill ծխող մարդու հարևանությամբ է ապրում:
13. Գերմանացին Prince է ծխում:
14. Նորվեգացին ապրում է կապույտ տան կողքին:
15. Blend ծխողը հարևան ունի, ով ջուր է խմում:

Պատասխանը` Գերմանացի:

 2  Սամսոնի հանելուկըԻսրայել

rembrandt_bruiloft_simson_grt

Աստվածաշնչյան կերպարներից մեկը` Սամսոնը, ով ավելի շատ հայտնի էր իր ուժով, քան մտքի ճկունությամբ, մի անգամ խնջույքի ժամանակ որոշում է գրազ գալ հյուրերի հետ. եթե նրանք գուշակեին Սամսոնի հանելուկը, Սամսոնը նրանց 30 կտոր հագուստ կտար, եթե նա չկարողանար պատասխանել, նրանք պետք է այն տային Սամսոնին: Իսկ հանելուկը հետևյալն էր` «Ուտողից ուտելիք է դուրս գալիսիսկ ուժից մի քաղցրբան»:

Հյուրերը չկարողացան գուշակել հանելուկը: Ավելի ուշ Սամսոնի կինը նրան հիմարեցնում է ու իմանում պատասխանն և այն հուշում հյուրերին: Բարկացած Սամսոնը 30 մարդ է սպանում ու գողանում նրանց հագուստն ու դրանք տալիս հանելուկը «գուշակողներին»:

Պատասխանը` Մեղուները, որոնք մեղվամոմ էին պատրաստել իր սպանած առյուծի կմախքի մեջ:

 1  Բոլոր ժամանակների ամենաբարդ տրամաբանական խնդիրըՋորջ Բուլոս

173298773

5-րդ կետում նշեցինք, որ այդ հանելուկի տարբեր մեկնաբանություններով է ներկայացվել: Այսպես 1996թ.ին Ամերիկացի փիլիսոփա ու տրամաբան Ջորջ Բուլոսը Ռայմոնդ Սմուլյանից (տրամաբանական խնդիրների հեղինակ) ոգեշնչված այս խնդրի իր տարբերակն է հեղինակում:

Երեք աստվածներ կան կղզումԱստվածներից մեկը միշտ ճշմարտությունն էասում իսկ մյուսը միշտ սուտ խոսումԵրրորդ աստվածը երբեմն ստում է,երբեմն էլ ճիտը ասումԱստվածներն իենց սեփական լեզվով ենպատասխանում ու դուք չգիտեք պատասխաններից, որն է («դա» և «յա»)նշանակում այո իսկ որը` ոչԴուք ունեք երեք հարց տալու հնարավորություն,որպեսզի հասկանաքթե որ աստվածն է ճշտախոսըորը ստախոսը և որը`երկու տեսակ պատասխաններն էլ տվողը:

Պատասխանը`

Հարց 1 (յուրաքանչյուրից մեկին)` Եթե ես հարցնեմ այն աստվածը երբեմն ճշտախոս ու երբեմն ստախոս աստվածն է, դու կպատասխանես «յա՞»: (անկախ այս հարցի պատասխնից, այն թույլ կտա հասկանալ, թե որն է ճշմարտախոս կամ էլ ստախոս աստվածներից մեկը, որին էլ արդեն կարելի է ուղղել հաջորդ հարցը:)
Հարց 2 (Ճշմարտախոս կամ ստախոս աստվածներից մեկին (չգիտեք ճշտախոսն է, թե ստախոսը, բայց գիտեք, որ պատահականորեն ճիշտ կամ սուտ խոսողը չէ))` «Եթե հարցնեեմ դու ես ստախոսը, կասես «յա՞»:
Հարց 3 (նույն աստծուն)` Եթե հարցնեմ, արդյոք առաջին աստվածը ում հետ խոսեցի երբեմն ճշտախոս ու երբեմն ստախոս է կպատասխանես «յա՞»:

Երրորդ հարցն էլ է տրվում երկրորդ աստծուն, որպեսզի հասկացվի, թե «յա» բառի իմաստը «այոն» է, թե «ոչը», որի միջոցով էլ հնարավոր կլինի հասկանալ այդ հարցին պատասխանողը ճշտախոսն է, թե ստախոսը, արդյունքում էլ պարզ կլինի, թե որ մի աստվածն է մյուսը` երրորդը:

Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AG