Ереван, 13.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Հայրենիքում դարձյալ Հայաստանն էի կարոտում

ОБЩЕСТВО

Սա դեպի հայրենիք իմ առաջին այցելությունը չէր. Հայաստանում շատ եմ եղել, բայց այսպիսի  զգացումներ ու հուշեր չեմ ունեցել։ Չգիտեմ ինչու, այս անգամ ինձ համար մի տեսակ շաղախվածություն էի զգում հայոց պատմության հետ։

Կպարզենք… 2022 թ. մայիս...

Նախաձեռնությամբ Համահայկական Գրողների Միության՝ Ջավախքում իրականացվելու էր ծրագիր։ Այդտեղ մրցանակ էր սպասվում երիտասարդ գրող Սարգիս Հայենցին, ու Համահայկական ԳՄ-ի կողմից «Վահան Տերյան» շքանշան  էր հանձնվելու Բուղաշենի դպրոցի տնօրեն, գրող Թադևոս Պալյանին, դպրոցում  ներկայացվելու էր «Դեպի Երկիր» ծրագիրը։

Որոշել էի միանալ խմբի երթին։

Վերջին մի քանի տարիների ընթացքում Համահայկական ԳՄ-ն մեծապես գնահատելի, բեղուն գործունեություն է իրականացրել Հայաստանի տարբեր մարզերում։ Ու անտեսելով բոլոր դժվարությունները՝ շարունակում է իր վրա ստանձնած մշակութային առաքելությունը ։

Երիտասարդ բանաստեղծների ընկերակցությամբ ու գրականագետ, ԵՊՀ դասախոս, Համահայկական Գրողների Միության նախագահ պրն. Աբգար Ափինյանի առաջնորդությամբ  մեր խումբը ուղևորվեց դեպի Ջավախք (Վրաստան)։

Գյումրիում կարճ դադարից հետո շարունակեցինք մեր ճանապարհը  ու  հասանք Մարմաշեն գյուղ։

 Արագ պետք է սնվեինք։ Այստեղ հյուրերին դիմավորեցին երաժիշտ ամուսիններ՝ կլարնետով, ակորդեոնով ու... «Ամպեց կորավ լուսնկայով»…

Մթնոլորտը շատ հաճելի էր, հոտնկայս «Չարենց» կոնյակ էինք վայելում, երբ նախապես պլանավորված, մոտեցա Տարոն Գլակին ու պարզեցի իր իսկ «Երկիր իմ» նորատիպ գիրքը, որ մակագրեր ինձ համար։ Ինքն անտեղյակ էր իր գրքի տպագրությունից` անակնկալը ստացվել  էր, ու Տարոնի դեմքի ուրախ ճառագայթումը մեր բոլորի սրտերը ուրախացրեց։

Այս փոքր տարածքի մեջ, յուրաքանչյուր քայլափոխին, նոր պատմություն ու տեսնելու բան կար։ Մեր կողքին պատմական «Հեղնար աղբյուր»-ն էր, հիշեցինք պատմությունն ու ֆիլմը, ու երազանք պահելով՝  մեր ծարավը հագեցրեցինք:

Հետո մոտեցանք 10-րդ դարի պատմական  Մարմաշենի հրաշակերտ վանքին:  Եկեղեցում մեր բարի ցանկության աղոթքը շշնջացինք առ Աստված...

Մոտակա կիրճում հոսում էր Ախուրյան գետը` «Արփա Չայը»: Այստեղ Շիրազն էր մեր մտքերում թևածում ու իր ներկայությունը տիրական էր: Բանաստեղծներ՝ Սուսաննա Ղազարյանը, Տարոն Գլակն ու Սարգիս Հայենցը, թեև կիսատ, բայց անմահացրին Շիրազի «Հին Մանկություն» բանաստեղծությունը.

Մեկից մի սոխ, մեկից մի հաց գողանում,

Գնում էինք Արփաչայը լողանում…

 Ու ես՝  հենց այստեղ էլ համոզվեցի, որ այս բանաստեղծությամբ Հովհաննես Շիրազը իր մանկությունն  է պատմում։

Շարունակելով մեր ուղևորությունը՝ հասել  էինք սահման, ու Վրաստանի տարածք մտնելով՝ ես ինձ տակավին զգում էի Հայաստանում, ինչքան էլ որ ճանապարհին ցուցանակները վրացերեն էին գրված՝ մեկ է, ինձ համար Ջավախքը Հայկական էր։

Գիշերեցինք Ախալքալաքի կենտրոնի մոտ գտնվող «Վեգաս» հյուրանոցում։ Հաջորդ առավոտյան  գնացինք շուկա, մեզ հարկավոր էին մարդիկ, որոնք կկարողանային օգնել իմ վերադարձի վիզայի հարցում։ «Հայաստան» շուկան քովիդի պատճառով չէր գործում` ներսի շուկան տեղափոխել էին փողոց։ Այստեղ կարելի էր անել  ցանկացած գնում՝ մրգեղեն, կանաչեղեն, հագուստ ու անգամ խաչմերուկի կեսին լումայափոխը կանգնած՝ դրամ  էր փոխանակում։ Մնացածը կթողնեմ ձեր երևակայությանը։ Իմ վերադարձի վիզայի դժվարությունները լուծելուց հետո ուղղվեցինք դեպի Բուղաշեն։ Որոշ փնտրտուքից հետո՝ մի կերպ հասանք Բուղաշեն գյուղի միակ դպրոցը։ Ճանապարհը անհանգստացնում էր հոգնած վարորդին։

Գյուղի շրջակա միջավայրը հետաքրքիր էր, իսկ մինչև մեր տեղ հասնելը՝ դաշտեր ու ամայություն էր։ Պրն. Պալյանը մեզ դիմավորեց դպրոցի մուտքի մոտ, ապա ուսուցիչների հետ միասին հավաքվեցինք մեզ համար հատկացված սրահում ու պրն. Պալյանը ներկաներին ծանոթացրեց մեզ։

Այնուհետև նախաբանով պրն. Ափինյանը ներկայացրեց «Դեպի Երկիր» ծրագրի գործունեությունը ու կոկիկ հայտագրով հնչեցին բանաստեղծություններ ու սրտի խոսքեր, ինձ համար շատ հետաքրքիր էր, որ մեր կողմից անգամ  չլսված Բուղաշենում կար մի հայկական դպրոց՝ իր ավելի քան 200 աշակերտներով։ Այնպես որ, մեծ գնահատանքով պետք է խոսվի այս դպրոցի հայապահպանման առաքելության մասին։

Հետաքրքիր անձնավորություն էր պրն. Պալյանը։ Նա մոտիկից ծանոթացել էր շատ հայտնի մարդկանց հետ ու կարող էր իր հուշագրությունը գրի առնել։ Քաջալերեցի նրան, որ անպայման գրի իր հուշերը։ Խոստացավ՝ գրել...

Այնուհետև պրն. Պալյանը մեզ հյուրընկալեց իր օջախում։ Փոքր արահետով տան մուտքը ինձ հիշեցրեց իմ մանկության պապենական տունը՝ մտերմիկ ու հարազատ։ Ես ինձ օտար չէի զգում, ոնց որ այս տանը  ծանոթ լինեի։ Իսկ դրսում Ջեկոն հսկում էր մեր ապահովությունը։ Ես իմ բաժակով հարգեցի պրն. Թադևոսի տանը գտնվելուս ուրախ առիթը։ Տիկին Պալյանի ճաշատեսակները համտեսելու կարիք չունեին, այդ  կարելի էր համտեսել սեղանի ներկայացված պատկերից։ Ուշ երեկոյան վերադարձանք քաղաք։

Երեկոյան մեր ընթրիքի համար ընտրել էինք կինտոների տունը կամ Կարոյի,  թե  Սաքոյի ռեստորանը` այնքան հետաքրքիր ու հաճելի վայր... Մուտքին մեզ դիմավորում են  կինտոների արձան-կերպարները՝  Ֆրունզիկ, Կիկաբիձե… և այլն... Մի քիչ սպասեցինք, որ տեղ ազատվի, մինչ Տարոնն ու Սարգիսը լրջորեն հետամուտ իրենց նարդիի խաղին՝ զվարճանում էին։

Մեզ համար հատուկ սենյակը պատրաստ էր։ Ներսի բուրմունքը Հայկական էր, իսկ օղին՝ պատվական։ Վայելեցինք հաճելի հայկական երաժշտություն, հատկապես՝ Ջիվանու երգերից։

Առավոտյան աքլորականչ չկար, պատրաստվեցինք՝ օրը  իզուր չկորցնելու համար։ Վերջապես ես ծանոթացա Աբուլ ու Մթին սարերին, նրանք մշուշի միջից խորհրդավորությամբ էին ցոլացնում ու խոսում ինձ հետ։ Հարազատ միջավայր, Հայրենիքի մասերից... Ինչպես Սիսն ու Մասիսը, այս սարերն էլ այնքան մոտ ու մեզանից հեռու…

Մեր ազատ ժամերից օգտվելով՝ գնացինք պատմական Փարվանան։ Ցնցիչ տեսարան էր, լիճը գրկած էին ձյունածածկ Աբուլն ու Մթին սարերը։ Անգերազանցելի գեղեցկություն, ու ես կարող էի ժամերով նայել ու զմայլվել։

Ոչ մի արտասովոր տեսք՝ բացի վճիտ ջրից, ձգողականությունից, թռչունների դայլայլ ու  լիարժեք հանդարտություն, չնայած ամպամած, ցուրտ ու մռայլ եղանակին՝ ինչ-որ բան ինձ ստիպում էր վերհիշել Թումանյանի ստեղծագործությունը: Ես միայն վերջերս էի ծանոթացել Փարվանա լճի հեքիաթին, ու ինձ այնքան դուր էր եկել, որ ես լճափին իմ ռեինկարնացիան էի ապրում.

 Բարձրագահ Աբուլն ու Մըթին սարեր,

 Մեջք մեջքի տըված կանգնել վեհափառ…

Այս տողերով էր Թումանյանը  սկսել ու հզորացրել  Փարվանա լճի պատմությունը։ Ու իր բանաստեղծությամբ հավիտենական կյանք էր տվել Փարվանային։ Պահը այնպիսին էր, որ սպասում էի՝ հանկարծ կողքից լսվեր այդ բանաստեղծությունը։ Ու ստացվեց։ Մինչ Տարոնը ընթերցում էր Թումանյանի «Փարվանա»-ն, ես ընկել էի պատմության գիրկը...

Փարվանա Լիճը մեզ հետ զրույցի մեջ էր, ու  ջրերի խշշոցից լսվում էր Փարվանա թագավորի հրամանը, ուր նա ձեռնոց էր նետում կտրիճներին, թե ո’վ կարող էր կատարել իր պայմանը, ապա նրան հասնում էր իր գեղեցկուհի դուստրը…

Սթափվեցի... մենք Ջավախքում ենք, ու ես դուրս եկա այդ հաճելի թմբիրից։

Ասում են, թե էն Փարվանա
Ջահիլներն են սիրավառ:
Ըշտապելուց թև են առել,
Դարձել թեթև թիթեռներ,
Ու տակավին հուր տեսնելիս՝

Մեջն են ընկնում անհամբեր.
Ջանք է անում ամեն մինը,
Շուտով տանի, տիրանա…
Ու այրվում են, այրվո՜ւմ անվերջ
Կըտրիճները Փարվանա:

 Արևը դողում էր, ու ես՝ ժամանակը կանգնեցնելով, կուզեի ավելի երկար վայելել  բնության այս հրաշք անկյունը, բայց օրվա թելադրանքն էր՝ բավարարվել մեկ ժամով...

Վրաստանում գտնվելով, մեր այցելությունը ամբողջական չէր կարող լինել, եթե մենք չհամտեսեինք վրացական խաչապուրին` լավագույնը հայերի պատրաստածն էր։ Ուրախ ավտոբուսի մեջ «տնավարի» համտես արեցինք, ախր համն ու բույրը՝ անմրցելի էին։

«Դեպի երկիր» նախագիծը հասավ իր տրամաբանական ավարտին։ Հաջորդ օրերին տեղի մամուլը անդրադարձավ մեր Ջավախք այցելությանը։ Մեր կյանքում ուրախ օրեր ենք արձանագրել։ Համահայկական ԳՄ-ն իր գործով  հայի հոգում նվազեցրեց բացասականը ու ավելացրեց Հայրենիքի հանդեպ սերը...

Իսկ ես Հայրենիքում` դարձյալ Հայաստանն էի կարոտում...

ՎԱՀԵ ԹՂԼՅԱՆ                                 

 Տորոնտո, 2022

Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — КурултайПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак КарапетянПрограмма «Бок о бок» для семей из Арцаха, проживающих в общине Севан: IDBankПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю 75-летия со дня рождения Верховного Патриарха и Католикоса Всех армян, Его Святейшества Гарегина IIИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Стартовал финальный этап турнира JuniusЦеремония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатовНовый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026» Миллениалы, Gen Z или Gen Alpha: как разные поколения готовятся к новому учебному году: Idram&IDBankФинансовая грамотность в палаточном лагере Республиканского центра детей и подростков: Idram и IDBank Секреты мира финансов в лагере «Айорди»: Idram&IDBankВТБ (Армения) продолжает развивать возможности кредитования малого бизнесаПри поддержке Ucom стартовал второй этап образовательной программы ArmDrone по FPV-дронам А сейчас Алиев требует закрыть АЭС.Браво, господа, аплодисментыЛидер Движения «Всеармянский фронт» Аршак Карапетян проведёт пресс-конференцию на тему «События на Южном Кавказе, внутриполитическая ситуация в Армении»