Երևան, 29.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Հայրենիքում դարձյալ Հայաստանն էի կարոտում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սա դեպի հայրենիք իմ առաջին այցելությունը չէր. Հայաստանում շատ եմ եղել, բայց այսպիսի  զգացումներ ու հուշեր չեմ ունեցել։ Չգիտեմ ինչու, այս անգամ ինձ համար մի տեսակ շաղախվածություն էի զգում հայոց պատմության հետ։

Կպարզենք… 2022 թ. մայիս...

Նախաձեռնությամբ Համահայկական Գրողների Միության՝ Ջավախքում իրականացվելու էր ծրագիր։ Այդտեղ մրցանակ էր սպասվում երիտասարդ գրող Սարգիս Հայենցին, ու Համահայկական ԳՄ-ի կողմից «Վահան Տերյան» շքանշան  էր հանձնվելու Բուղաշենի դպրոցի տնօրեն, գրող Թադևոս Պալյանին, դպրոցում  ներկայացվելու էր «Դեպի Երկիր» ծրագիրը։

Որոշել էի միանալ խմբի երթին։

Վերջին մի քանի տարիների ընթացքում Համահայկական ԳՄ-ն մեծապես գնահատելի, բեղուն գործունեություն է իրականացրել Հայաստանի տարբեր մարզերում։ Ու անտեսելով բոլոր դժվարությունները՝ շարունակում է իր վրա ստանձնած մշակութային առաքելությունը ։

Երիտասարդ բանաստեղծների ընկերակցությամբ ու գրականագետ, ԵՊՀ դասախոս, Համահայկական Գրողների Միության նախագահ պրն. Աբգար Ափինյանի առաջնորդությամբ  մեր խումբը ուղևորվեց դեպի Ջավախք (Վրաստան)։

Գյումրիում կարճ դադարից հետո շարունակեցինք մեր ճանապարհը  ու  հասանք Մարմաշեն գյուղ։

 Արագ պետք է սնվեինք։ Այստեղ հյուրերին դիմավորեցին երաժիշտ ամուսիններ՝ կլարնետով, ակորդեոնով ու... «Ամպեց կորավ լուսնկայով»…

Մթնոլորտը շատ հաճելի էր, հոտնկայս «Չարենց» կոնյակ էինք վայելում, երբ նախապես պլանավորված, մոտեցա Տարոն Գլակին ու պարզեցի իր իսկ «Երկիր իմ» նորատիպ գիրքը, որ մակագրեր ինձ համար։ Ինքն անտեղյակ էր իր գրքի տպագրությունից` անակնկալը ստացվել  էր, ու Տարոնի դեմքի ուրախ ճառագայթումը մեր բոլորի սրտերը ուրախացրեց։

Այս փոքր տարածքի մեջ, յուրաքանչյուր քայլափոխին, նոր պատմություն ու տեսնելու բան կար։ Մեր կողքին պատմական «Հեղնար աղբյուր»-ն էր, հիշեցինք պատմությունն ու ֆիլմը, ու երազանք պահելով՝  մեր ծարավը հագեցրեցինք:

Հետո մոտեցանք 10-րդ դարի պատմական  Մարմաշենի հրաշակերտ վանքին:  Եկեղեցում մեր բարի ցանկության աղոթքը շշնջացինք առ Աստված...

Մոտակա կիրճում հոսում էր Ախուրյան գետը` «Արփա Չայը»: Այստեղ Շիրազն էր մեր մտքերում թևածում ու իր ներկայությունը տիրական էր: Բանաստեղծներ՝ Սուսաննա Ղազարյանը, Տարոն Գլակն ու Սարգիս Հայենցը, թեև կիսատ, բայց անմահացրին Շիրազի «Հին Մանկություն» բանաստեղծությունը.

Մեկից մի սոխ, մեկից մի հաց գողանում,

Գնում էինք Արփաչայը լողանում…

 Ու ես՝  հենց այստեղ էլ համոզվեցի, որ այս բանաստեղծությամբ Հովհաննես Շիրազը իր մանկությունն  է պատմում։

Շարունակելով մեր ուղևորությունը՝ հասել  էինք սահման, ու Վրաստանի տարածք մտնելով՝ ես ինձ տակավին զգում էի Հայաստանում, ինչքան էլ որ ճանապարհին ցուցանակները վրացերեն էին գրված՝ մեկ է, ինձ համար Ջավախքը Հայկական էր։

Գիշերեցինք Ախալքալաքի կենտրոնի մոտ գտնվող «Վեգաս» հյուրանոցում։ Հաջորդ առավոտյան  գնացինք շուկա, մեզ հարկավոր էին մարդիկ, որոնք կկարողանային օգնել իմ վերադարձի վիզայի հարցում։ «Հայաստան» շուկան քովիդի պատճառով չէր գործում` ներսի շուկան տեղափոխել էին փողոց։ Այստեղ կարելի էր անել  ցանկացած գնում՝ մրգեղեն, կանաչեղեն, հագուստ ու անգամ խաչմերուկի կեսին լումայափոխը կանգնած՝ դրամ  էր փոխանակում։ Մնացածը կթողնեմ ձեր երևակայությանը։ Իմ վերադարձի վիզայի դժվարությունները լուծելուց հետո ուղղվեցինք դեպի Բուղաշեն։ Որոշ փնտրտուքից հետո՝ մի կերպ հասանք Բուղաշեն գյուղի միակ դպրոցը։ Ճանապարհը անհանգստացնում էր հոգնած վարորդին։

Գյուղի շրջակա միջավայրը հետաքրքիր էր, իսկ մինչև մեր տեղ հասնելը՝ դաշտեր ու ամայություն էր։ Պրն. Պալյանը մեզ դիմավորեց դպրոցի մուտքի մոտ, ապա ուսուցիչների հետ միասին հավաքվեցինք մեզ համար հատկացված սրահում ու պրն. Պալյանը ներկաներին ծանոթացրեց մեզ։

Այնուհետև նախաբանով պրն. Ափինյանը ներկայացրեց «Դեպի Երկիր» ծրագրի գործունեությունը ու կոկիկ հայտագրով հնչեցին բանաստեղծություններ ու սրտի խոսքեր, ինձ համար շատ հետաքրքիր էր, որ մեր կողմից անգամ  չլսված Բուղաշենում կար մի հայկական դպրոց՝ իր ավելի քան 200 աշակերտներով։ Այնպես որ, մեծ գնահատանքով պետք է խոսվի այս դպրոցի հայապահպանման առաքելության մասին։

Հետաքրքիր անձնավորություն էր պրն. Պալյանը։ Նա մոտիկից ծանոթացել էր շատ հայտնի մարդկանց հետ ու կարող էր իր հուշագրությունը գրի առնել։ Քաջալերեցի նրան, որ անպայման գրի իր հուշերը։ Խոստացավ՝ գրել...

Այնուհետև պրն. Պալյանը մեզ հյուրընկալեց իր օջախում։ Փոքր արահետով տան մուտքը ինձ հիշեցրեց իմ մանկության պապենական տունը՝ մտերմիկ ու հարազատ։ Ես ինձ օտար չէի զգում, ոնց որ այս տանը  ծանոթ լինեի։ Իսկ դրսում Ջեկոն հսկում էր մեր ապահովությունը։ Ես իմ բաժակով հարգեցի պրն. Թադևոսի տանը գտնվելուս ուրախ առիթը։ Տիկին Պալյանի ճաշատեսակները համտեսելու կարիք չունեին, այդ  կարելի էր համտեսել սեղանի ներկայացված պատկերից։ Ուշ երեկոյան վերադարձանք քաղաք։

Երեկոյան մեր ընթրիքի համար ընտրել էինք կինտոների տունը կամ Կարոյի,  թե  Սաքոյի ռեստորանը` այնքան հետաքրքիր ու հաճելի վայր... Մուտքին մեզ դիմավորում են  կինտոների արձան-կերպարները՝  Ֆրունզիկ, Կիկաբիձե… և այլն... Մի քիչ սպասեցինք, որ տեղ ազատվի, մինչ Տարոնն ու Սարգիսը լրջորեն հետամուտ իրենց նարդիի խաղին՝ զվարճանում էին։

Մեզ համար հատուկ սենյակը պատրաստ էր։ Ներսի բուրմունքը Հայկական էր, իսկ օղին՝ պատվական։ Վայելեցինք հաճելի հայկական երաժշտություն, հատկապես՝ Ջիվանու երգերից։

Առավոտյան աքլորականչ չկար, պատրաստվեցինք՝ օրը  իզուր չկորցնելու համար։ Վերջապես ես ծանոթացա Աբուլ ու Մթին սարերին, նրանք մշուշի միջից խորհրդավորությամբ էին ցոլացնում ու խոսում ինձ հետ։ Հարազատ միջավայր, Հայրենիքի մասերից... Ինչպես Սիսն ու Մասիսը, այս սարերն էլ այնքան մոտ ու մեզանից հեռու…

Մեր ազատ ժամերից օգտվելով՝ գնացինք պատմական Փարվանան։ Ցնցիչ տեսարան էր, լիճը գրկած էին ձյունածածկ Աբուլն ու Մթին սարերը։ Անգերազանցելի գեղեցկություն, ու ես կարող էի ժամերով նայել ու զմայլվել։

Ոչ մի արտասովոր տեսք՝ բացի վճիտ ջրից, ձգողականությունից, թռչունների դայլայլ ու  լիարժեք հանդարտություն, չնայած ամպամած, ցուրտ ու մռայլ եղանակին՝ ինչ-որ բան ինձ ստիպում էր վերհիշել Թումանյանի ստեղծագործությունը: Ես միայն վերջերս էի ծանոթացել Փարվանա լճի հեքիաթին, ու ինձ այնքան դուր էր եկել, որ ես լճափին իմ ռեինկարնացիան էի ապրում.

 Բարձրագահ Աբուլն ու Մըթին սարեր,

 Մեջք մեջքի տըված կանգնել վեհափառ…

Այս տողերով էր Թումանյանը  սկսել ու հզորացրել  Փարվանա լճի պատմությունը։ Ու իր բանաստեղծությամբ հավիտենական կյանք էր տվել Փարվանային։ Պահը այնպիսին էր, որ սպասում էի՝ հանկարծ կողքից լսվեր այդ բանաստեղծությունը։ Ու ստացվեց։ Մինչ Տարոնը ընթերցում էր Թումանյանի «Փարվանա»-ն, ես ընկել էի պատմության գիրկը...

Փարվանա Լիճը մեզ հետ զրույցի մեջ էր, ու  ջրերի խշշոցից լսվում էր Փարվանա թագավորի հրամանը, ուր նա ձեռնոց էր նետում կտրիճներին, թե ո’վ կարող էր կատարել իր պայմանը, ապա նրան հասնում էր իր գեղեցկուհի դուստրը…

Սթափվեցի... մենք Ջավախքում ենք, ու ես դուրս եկա այդ հաճելի թմբիրից։

Ասում են, թե էն Փարվանա
Ջահիլներն են սիրավառ:
Ըշտապելուց թև են առել,
Դարձել թեթև թիթեռներ,
Ու տակավին հուր տեսնելիս՝

Մեջն են ընկնում անհամբեր.
Ջանք է անում ամեն մինը,
Շուտով տանի, տիրանա…
Ու այրվում են, այրվո՜ւմ անվերջ
Կըտրիճները Փարվանա:

 Արևը դողում էր, ու ես՝ ժամանակը կանգնեցնելով, կուզեի ավելի երկար վայելել  բնության այս հրաշք անկյունը, բայց օրվա թելադրանքն էր՝ բավարարվել մեկ ժամով...

Վրաստանում գտնվելով, մեր այցելությունը ամբողջական չէր կարող լինել, եթե մենք չհամտեսեինք վրացական խաչապուրին` լավագույնը հայերի պատրաստածն էր։ Ուրախ ավտոբուսի մեջ «տնավարի» համտես արեցինք, ախր համն ու բույրը՝ անմրցելի էին։

«Դեպի երկիր» նախագիծը հասավ իր տրամաբանական ավարտին։ Հաջորդ օրերին տեղի մամուլը անդրադարձավ մեր Ջավախք այցելությանը։ Մեր կյանքում ուրախ օրեր ենք արձանագրել։ Համահայկական ԳՄ-ն իր գործով  հայի հոգում նվազեցրեց բացասականը ու ավելացրեց Հայրենիքի հանդեպ սերը...

Իսկ ես Հայրենիքում` դարձյալ Հայաստանն էի կարոտում...

ՎԱՀԵ ԹՂԼՅԱՆ                                 

 Տորոնտո, 2022

Փաշինյանի ասած խաղաղությունը չկա, պայմանագիրը չկա, կա Ալիևին արվող զիջումների մեծ շղթան. Արամ ՎարդևանյանԱլիևը չի մասնակցի Անկարայում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին․ Report Իրանն ԱՄՆ-ից պահանջել է ապացուցել Հորմուզի նեղուցը ականներից մաքրելու մասին հայտարարությունը Արեգակնային համակարգում նոր գաճաճ մոլորակի թեկնածու է հայտնաբերվել Երկրներ, որոնք այս տարի գազ չեն ունենաԵգիպտոսը Կարմիր ծովի ռազմականացումը անընդունելի է համարում Կանանց իրավունքների դրոշակակիր Ծովինար Վարդանյանը ջրով լի շիշը փոխանցում է Ազգայի «ախոռի» «իրանցական» ռմբարկուին. Ա. Կոստանյան«Սարսափելի լուրեր զորքերից․ ի՞նչ հրաման են տվել»․ պահեստազորի փոխգնդապետ Իշխանությունը տենց պեն ա. բայց չպետք է մոռանալ, որ մի օր էդ «իշխանությունն» իրենց էլ չի փրկելու. Աննա Կոստանյան76 տարեկանում կյանքից հեռացել է ռեժիսոր Հրանտ Հակոբյանը Ալիևն այլևս չի կարող Հայաստանից որևէ զիջում պահանջել. մենք չենք փոխելու մեր Սահմանադրությունը. Նարեկ ԿարապետյանՍոցփաթեթի ամբողջական վերացման նախագիծն անընդունելի է. Հրայր ԿամենդատյանՍուրեն Պապիկյանի գլխավորությամբ քննարկվել են միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջիկա անելիքները Ժողովրդին սպառնալով և ահաբեկման միջոցով պահում են իրենց իշխանությունը. Արմեն ՄանվելյանԱմիօ բանկի Վարչության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը Forbes-ի հատուկ հրապարակման շրջանակում անդրադարձել է կայուն ֆինանսավորման դերինԻՀՊԿ-ն հայտնել է, որ Հորմուզի նեղուցում երեք նավթատար լցանավ է պայթել ԶՊՄԿ-ի նախաձեռնությամբ ազդակիր Սյունիք բնակավայրի միջնակարգ դպրոցի աշակերտները և ուսուցիչները հյուրընկալվեցին ընկերությունումՆոր Գեղի-Աշտարակ ճանապարհին «Nissan»-ը բшխվել է հողաթմբերին ու քարերին և հայտնվել դաշտում. կա վիրավnր ՀՀ-ում նոյեմբերի 1-30-ը որոշ բժշկական արտադրատեսակներ, դեղորայք, կոշկեղեն, տան և ինտերիերի պարագաներ, անվադողեր և այլն կդրոշմավորվեն Տավուշի մարզի Մովսես բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ Rate.Trading․ Արտարժույթի փոխանակման նոր թվային մշակույթ Վահագն Ալեքսանյանին պետք է շտապ մանդատից զրկել. Աննա ԿոստանյանԵրևանից Միներալնիե Վոդի ուղևորվող «Ազիմուտ» ավիաընկերության ինքնաթիռը թռիչքից կարճ ժամանակ անց վերադարձել է «Զվարթնոց» օդանավակայան Իսկ դուք նկատեցի՞ք, որ ԱԺ նիստերի դահլիճի դուռը դրսից փակել էին. Աննա Կոստանյան72-ամյա թոշակառուն թունավոր հեղուկ է խմել և մահացել Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները չեն ներառում ԵՄ մասնակցությունը Եվրոպական կենտրոնական բանկի տնօրենը հայտարարել է հրաժարական տալու մասին Ռուսաստանը ենթարկվել է անօդաչուների ամենազանգվածային հարձակումներից մեկին. խոցվել է 1200 ԱԹՍ Կոնվերս Բանկը միացել է «ՔոՔո» և «Դինգո Թիմ» ՀԿ-ների նախաձեռնությանը Կադրեր՝ այսօրվա ԱԺ միջադեպիցՍերբիայում նոյեմբերի 1-ին կրկնակի քվեարկություն տեղի կունենա Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում․ իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները Փաշինյանը ստել է հանրությանը, իսկ Ալիևը՝ Փաշինյանին. Նարեկ ԿարապետյանԴուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Մարդիկ, ովքեր մեր ներվերը սղոցում էին, բերնին կերան ու վատ կերան. Նարեկ Կարապետյան Երևանում փլուզում է տեղի ունեցել. քաղաքացիներ են մնացել փլատակներում Հորմուզի նեղուցում՝ Օմանի ափերի մոտ, նավ է բռնկվել The Atlantic-ը հաղորդել է Մասկի՝ Ուկրաինայի հարցում փոփոխվող դիրքորոշման մասին Հոկտեմբերի 29-ը Կաթվածի համաշխարհային օրն է Թվով մի քանի հոգով շատ եք, կարծում եք՝ կարաք մեզ սպառնա՞ք. ոչ մեկ մեզ չի կարա ճնշի. Հարությունյան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվեի» աջակցությամբ նկարահանված «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը կցուցադրվի նոյեմբերի 11-ին Ալեքսանյանն իրան Տարզանի տեղն էր դրել, ամեն ինչ արեցին, որ սադրեն, գլխավորը՝ ֆեյքերի ղեկավարն էր Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա ԿոստանյանԵթե Ռուբինյանը ընդմիջում հայտարարեր, միջադեպը նման շարունակություն չէր ստանա. Աբրահամյան Ուշակով. Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունները տեղի կունենան նոյեմբերի 4-ից հետո Նիկոլ Փաշինյանի իշխանության սադրիչ գործելաոճը հասավ Ազգային ժողովի դահլիճԱՄՆ-ն ընդլայնում է իր ներկայությունը Կովկասի և Կենտրոնական Ասիայի միջուկային էներգետիկայի ոլորտում