Ереван, 08.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Անկանխատեսելիության գործոնն ու անցյալի դասերը․ «Փաստ»

ЭКОНОМИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

Աշխարհը շատ արագ է փոխվում ու կարծես «փոքրացել» է։ Բայց ոչ թե տարածությունն է նվազել, այլ մարդկությունն է ահռելի տեխնոլոգիական առաջընթաց արձանագրել։ Եթե դարեր շարունակ տնտեսությունը հիմնվում էր միայն ձեռքով կատարվող աշխատանքի վրա, ապա 18-րդ դարի կեսերից սկսած արդյունաբերական հեղափոխության արդյունքում տեղի ունեցավ ձեռքի աշխատանքից անցումը դեպի մեքենայականի, մանուֆակտուրան վերածվեց ֆաբրիկայի։ Փոխվեցին նաև փոխադրման միջոցներն ու տնտեսության կառուցվածքը։ Իսկ արդյունաբերական հեղափոխությունների նոր փուլերը իրենց հետ զարգացման նոր մոդելներ ու տեխնոլոգիաներ բերեցին, ինչի արդյունքում հնարավոր դարձավ տեղեկատվությունը մի մայրցամաքից մյուսը տեղափոխել ընդամենը վայրկյանների ընթացքում։

Այնուամենայնիվ, այժմ ընթացող չորրորդ արդյունաբերական հեղափոխությունը խոստանում է կտրուկ փոխել մարդկության կյանքը։ Եվ այսօր այնպիսի հեղափոխական տեխնոլոգիաների զարգացմանն ենք ականատես լինում, ինչպես արհեստական բանականությունը, գենոմի խմբագրումը, ընդլայնված իրականությունը, ռոբոտաշինությունը և 3D տպագրությունը, որոնք արագորեն փոխում են մարդկանց՝ արժեքներ ստեղծելու, փոխանակելու և բաշխելու ձևը: Տեխնոլոգիական զարգացումը մի կողմից ավելի է մեծացնում պետությունների ու տնտեսությունների փոխկապակցվածությունը ու բարելավում քաղաքացիների կյանքը, իսկ մյուս կողմից էլ իր հետ բազմաթիվ ռիսկեր է բերում, այդ թվում՝ այն, որ աշխարհի որևէ կետում տեղի ունեցող ցնցումը ռեզոնանս է առաջ բերում նաև այլ տարածաշրջաններում։

Ու ռիսկերն ու առաջ եկող խնդիրները համատեղվում են անսպասելի ու կտրուկ զարգացումներով։ Միջազգային հարաբերություններում նույնիսկ այնպիսի արագ փոփոխություններ են տեղի ունենում, որ դրանից առաջ նույնիսկ գրեթե անկարելի էր կանխատեսել։ Օրինակ՝ Չինաստանում բռնկված կորոնավիրուսի համավարակը 2020 թվականի ընթացքում մի քանի ամսվա մեջ տարածվեց գլոբալ մակարդակով ու մեկընդմիշտ փոխեց աշխարհը։ Որևէ պետության այդպես էլ չհաջողվեց խուսափել պանդեմիայի ալիքից։ Դրանից առաջ ոչ ոք չէր կարող պատկերացնել, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ համավարակը, այդ թվում՝ նաև այն, որ երկրների ղեկավարները կարող են հեռավար հանդիպումներ ունենալ ու առցանց բանակցություններ վարել։ Անցած տարի էլ Ուկրաինայում պատերազմի սկիզբն իր հետ նոր անսպասելի փոփոխություններ բերեց՝ պատճառ դառնալով էներգակիրների գների բարձրացման, պարենային ճգնաժամի, թանկ փողերի քաղաքականության, ինֆլ յացիայի ու միջազգային հարաբերություններում նոր բլոկների ձևավորման։

Թվում էր, թե Ռուսաստանի նկատմամբ տնտեսական ճնշումների ու սահմանված պատժամիջոցների արդյունքում Հայաստանի տնտեսական վիճակը ևս կբարդանա, բայց մինչ այդ չկանխատեսվող գործոնների ազդեցության արդյունքում ՀՀ տնտեսությունը վերելք արձանագրեց։ Նույն ձևով էլ նախօրոք ոչ մեկը չէր կարող կանխատեսել, թե Արցախյան պատերազմը կարող է վերսկսվել ու այսքան ծանր հետևանքներ ունենալ հայկական կողմի համար։ Այնպես որ, անկանխատեսելիության գործոնը պահանջում է պատրաստ լինել յուրաքանչյուր զարգացման։ Իսկ դա նշանակում է, որ պետք չէ իրադարձությունների ընթացքը թողնել բախտի քմահաճույքին ու ակնկալել, թե միջազգային հարաբերություններում ընթացող փոփոխությունները միգուցե դրական ազդեցություն ունենան Հայաստանի վրա, ինչպես եղավ Ուկրաինական պատերազմի դեպքում։

Հայաստանի պարագայում հատկապես առանցքային նշանակություն ունի վատթարագույն իրադարձությանը պատրաստ լինելու ու արձագանքելու հանգամանքը։ Օրինակ՝ շատ է քննարկվում այն թեման, թե Հայաստանը տարիներ շարունակ անհրաժեշտ քայլեր չի ձեռնարկել իր պաշտպանական հնարավորությունները մեծացնելու ուղղությամբ՝ ակնկալելով, թե միջազգային հանրությունը թույլ չի տա Ադրբեջանին ագրեսիվ պատերազմ սկսել։ Բայց նույնիսկ հիմա անցյալի դասերը նորից հաշվի չեն առնվում։ Ու ՀՀ իշխանությունները այժմ էլ հանրությանը պատրաստում են իրադարձությունների զարգացման լավագույն տարբերակին, այն է՝ խաղաղության դարաշրջանի բացմանը։ Ու այդպես մինչ մենք պատրաստվում ենք իրավիճակի լավագույն տարբերակին, իրադարձությունների ընթացքն անակնկալ է մատուցում, որի արդյունքում ամեն անգամ կանգնում ենք կոտրած տաշտակի առաջ։ Այնինչ հասարակությունը պետք է պատրաստ լինի ամենավատ տարբերակին՝ նոր պատերազմի բռնկմանը, որպեսզի ժամանակի ընթացքում իրադարձությունների բնույթից կախված Հայաստանի համար անակնկալներ չլինեն։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества