Ереван, 16.Март.2026,
00
:
00
ВАЖНО


Ողջ ճշմարտությունը Շուշան Պետրոսյանի մասին. լուսանկարներ

ФОТО

Wnews.am-ը գրում է.

Wnews.am-ը շարունակում է ներկայացնել հայտնի կանանց։ Այս անգամ ներկայացնում ենք ՀՀ վաստակավոր արտիստ, ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանին։

10710680_10152408700606977_6345541970168700798_n

Շուշան Պետրոսյանը ծնվել է 1967թ. սեպտեմբերի 23-ին Երեւանում:

1987թ. ավարտել է Երեւանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի գեղանկարի ֆակուլտետը: Գեղանկարի եւ գծագրության ուսուցիչ: 1993թ. ավարտել է Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի գրաֆիկայի ֆակուլտետը: Գեղանկարիչ-գրաֆիկ է :

1606920_10153469190196977_5248169503478329237_n

1989 -1991թթ. աշխատել է «Արձագանք» թատրոն-ստուդիայում (Մետրո թատրոն) աշխատել է հագուստի եւ բեմի նկարիչ: Ձեւավորել է 3 ներկայացում` «Առասպելական հավերժություն», «Անտիգոնե», «Տերն ու ծառան»: 1994 -1997թթ. աշխատել է Երգի պետական թատրոնում: 1996թ-ից Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի մենակատար է, 2002-2003թթ.` Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի դասախոս:

շուշան

2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից: ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:

2005թ. Բնության եւ հասարակության մասին միջազգային ակադեմիայի ակադեմիկոս է:

2006թ. արժանացել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչման:

2008թ. պարգեւատրվել է Երեւանի քաղաքապետի ոսկե մեդալով եւ ՊՆ «Վազգեն Սարգսյան» շքանշանով:

2014թ. ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի կողմից պարգեւատրվել է Երախտագիտության մեդալով։

Արժանացել է մի շարք երաժշտական մրցանակների` 1993թ.` գլխավոր մրցանակ («Շարմ Շոու» միջազգային փառատոն), 1996թ.` «Տարվա լավագույն երգչուհի» («Ասուպ» մրցանակաբաշխություն), 2000թ.` «20-րդ դարի հայ աստղ» («Աստղ» փառատոն), 2000թ.` «Լավագույն կին կատարող» («Անուշ» մրցանակաբաշխություն, ԱՄՆ), 2004թ. «Անկախ Հայաստանի լավագույն ձայն» («Կռունկ» փառատոն), 2009թ.` «Դիվա» մրցանակ (երգի ամենամյա փառատոն, ԱՄՆ):

Ամուսնացած է, ունի երկու զավակ:

Shushan-Petrosyan1

ՇՈՒՇԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԸ

Շուշան Պետրոսյանի ամուսինը Արման Հարությունյանն է։ Նա այժմ աշխատում է իրավագիտական ոլորտում, իսկ  նախկինում աշխատել  է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի 6-րդ վարչությունում։

Նա 2008թ.-ին պարգեւատրվել է Երեւանի քաղաքապետի ոսկե մեդալով եւ ՊՆ «Վազգեն Սարգսյան» շքանշանով։

maxresdefault

Շուշան Պետրոսյանի ավագ որդին` Գրիգորը, ուսանող է, իսկ կրտսերը` Գագիկը, դպրոցական։

shushan3

«Կարծում եմ որևէ բնագավառում, որևէ ոլորտում ամեն բան կստացվի, ժամանակն էլ կբավարարի, երբ ընտանիքում ամեն բան կարգին է, բոլորը առողջ են, մթնոլորտը առողջ է, կա փոխադարձ ըմբռնում ու իրար օգնել կա, այդ դեպքում, նույնիսկ հոգնությունից սպառված, պատրաստ ես գազօջախի մոտից չհեռանալ»,-Wnews.am-ին տված հարցազրույցում ասել է երգչուհին, ով ամուր ընտանիքի նախապայմանը համարում է փոխադարձ հարգանքը։

11223497_10153399462936977_1999988015049022461_n

1236709_10151994924431977_1578539989_n

Շուշան Պետրոսյանի մայրը հայ օպերային երգչուհի, Արաքս Մանսուրյանն է, հայրը՝ գեղանկարիչ Սամվել Պետրոսյանը։

SHUSH_ZAST

ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

Շուշան Պետրոսյանը հայաստանյան երգարվեստի որտում բավականին հայտնի երգչուհի է։ Նա մասնակցել է ՀՀ-ում և արտասահմանում հայկական սփյուռքի ներկայացուցիչների համար կազմակերպված համերգների, հանդես է եկել մենահամերգներով։ Նրա երգացանկում մեծ թվով երգեր նվիրված են հայրենիքին։ Հատկապես հայտնի է նրա երգած «Երազ իմ երկիր Հայաստան» և «Սպարապետ» երգերը։ Վերջին երգը երգչուհին նվիրել է Վազգեն Սարգսյանին։

Երգչուհին պարբերաբար մենահամերգներ է տալիս Հայաստանի սահմանամերձ համայնքներում, զորամասերում։

994638_10151725733361977_1528506008_n

Իր երաժշտական գործունեության ընթացքում արժանացել է բազմաթիվ մրցանակների, այդ թվում՝

1993 թ. գլխավոր մրցանակ («Շարմ Շոու» միջազգային փառատոն),
1996 թ. «Տարվա լավագույն երգչուհի» («Ասուպ» մրցանակաբաշխություն),
2000 թ. «20-րդ դարի հայ աստղ» («Աստղ» փառատոն),
2000 թ. «Լավագույն կին կատարող» («Անուշ» մրցանակաբաշխություն, ԱՄՆ),
2004 թ. «Անկախ Հայաստանի լավագույն ձայն» («Կռունկ» փառատոն),
2009 թ. «Դիվա» մրցանակ (երգի ամենամյա փառատոն, ԱՄՆ)։

big_1332588771_9109899_ts1332588881

Ի դեպ, տարիներ առաջ երգչուհին հանդիպել է աշխարհահռչակ երաժիշտ Սթիվի Ուանդերին։ Հանդիպումը տեղի է ունեցել վերջինիս նախաձեռնությամբ, քանի որ նա շատ է հավանել երգչուհու ձայնի տեմբրը։

231339281369042372

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

2012թ. մայիսի 6-ին Շուշան Պետրոսյանը Հայաստանի Հանրապետական կուսակցության նախընտրական ցուցակով ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր։

Քաղաքական դաշտ մտնելու նրա որոշումը միանշանակ չընդունվեց. շատերը նրան սկսեցին քննադատել։

 

«Քննադատում են մարդիկ, որոնք այս կյանքում ինչ-որ քայլ իրենց սեփական շահի համար են անում, հանուն սեփական ամբիցիաների: Ինչո՞ւ գնացի Ազգային Ժողով, գնացի, որովհետեւ պրոբլեմներ շատ կան` հատկապես մշակույթի ասպարեզում: Երեւի քննադատում են նրա համար, որ ես շատերին նման չեմ, ես իմ տեսակն ունեմ եւ դրա համար դառնում եմ ոչ ընդունելի եւ ոչ սիրելի: Ցավոք սրտի, մեր երկրում անհատականություններին շատ չեն սիրում, միայն երկիրը սիրող մարդը կարող է այդ ամենին դիմակայել»,- քննադատություններին այսպես է արձագանքում Շուշան Պետրոսյանը։

Ի դեպ, նա սիրում է պատգամավորի աշխատանքը.

«Ես սիրում եմ պատգամավորի իմ աշխատանքը եւ շատ ուրախ եմ, որ ունեմ մեկ այլ ասպարեզում եւս մշակույթին, դրանով իսկ` ժողովրդին ծառայելու հնարավորություն»,- ասում է նա:

RA NA session

 

ՀԱՅՐԵՆԻՔ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ, ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ

«Կարծում եմ՝ պետք է հայրենասիրությունից միայն չխոսել: Հայրենիք սիրելու համար միջոց պետք չէ, պարզապես պետք է հայերենը, հայոց պատմությունը դպրոցներում խորացված դասավանդել, միջավայրից պիտի դեն շպրտել թրքահոտ ռաբիս երաժշտությունը: Թերեւս պետք է երեխային սովորեցնել հայերեն մտածել եւ հայեցի ապրել:

Բանակը պետք է սիրել, ուղղակի սիրել: Բանակը պետություն է պետության մեջ, որտեղ կողք կողքի կանգնում են տարբեր խառնվածքի տեր եւ տարբեր դաստիարակություն ստացած պատանիներ, որոնք ինքնահաստատվելու փորձ են անում, ինչը բնական է այդ տարիքում, երբեմն էլ ուժեղը թույլի հաշվին, տգետը` ուսյալի: Սա նույն աշխարհի մոդելն է: Բայց կա մի պարզ ճշմարտություն` երբ թշնամին գլուխ է բարձրացնում, իրար հետ աքլորակռիվ անող այդ պատանիները մոռանում են իրենց տղայական վեճերը եւ միավորվում հակառակորդի դեմ: Դրական բան ասել բանակի մասին նշանակում է ոչինչ չասել: Արցախյան ազատամարտի հերոսները, փառք եւ պատիվ բոլորին, անկախ հայրենիք կերտած, պատերազմում հաղթած հերոսներն են, եւ չէինք կարծում, թե կգա նոր սերունդ, որը նույն ոգով, նույն նվիրումով ու արիությամբ կգնա նույն ճանապարհով, մարտի դաշտում կռիվ կտա, կզոհվի, կվիրավորվի, բայց կհաղթի… Որեւէ տեղաշարժ չկա, հայոց բանակը կայուն է ու միշտ հզոր»,- ասում է երգչուհին։

10438267_10152367812381977_7094081163025187157_n

ՖԵՅՍԲՈՒՔՅԱՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ, ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Շուշան Պետրոսյանը բավականին ակտիվ է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում։ Նրա կողմից թողնված մեկնաբանությունները բավականին բուռն են ընդունվում հանրության կողմից եւ ակտիվորեն քննարկվում։

Երգչուհուն զայրացնում են հատկապես Հայոց բանակի վերաբերյալ բացասական գրառումները, որոնց էլ նա բուռն է արձագանքում։

«Չի կարելի դատարկամտությամբ սոցցանցերը մրոտեն` հօգուտ թշնամու: Երկրին խնամքով պետք է վերաբերվել: Երկրի ներսում ինչ անում եք` արեք, բայց սոցցանցերում պետք չէ ամեն ինչ գրել, առավել ևս բանակի թեմայով, որովհետև բանակն այս պահին թեժ և չափազանց գերզգայուն վիճակում է գտնվում»,- կարծում է երգչուհին։

8148_10153624959946977_4598946128407663037_n

Движение «Нет “Западному Азербайджану”» усиливает общественную мобилизацию: Сюник в центре внимания (Видео) Было дано указание максимально распространить ложные пропагандистские тезисы: «Паст»Айк Марутян выбрал беспрецедентный формат встреч с гражданами: «Паст» IDBank объявляет о запуске финансового инструмента IDDistributorВласти всё равно не «успокаиваются»: «Паст» Axios: страны G7 призвали США как можно скорее прекратить конфликт с ИраномФилиппо: Францию попытаются втянуть в конфликт на Ближнем ВостокеXinhua: Китай вывел на орбиту два экспериментальных спутника Shiyan-30В Ираке при крушении самолета-заправщика ВВС США погибли четыре человекаЧетыре линии для Армении, а не для Европы: Арман Татоян о выступлении Пашиняна в Европейском парламентеЧалабян: После смены власти в Армении будет необходимо восстановить «поле стратегического союзничества»На съезде партии «Альянс» жестко раскритиковали власть (Видео) FT: нефтяные компании потеряли более $15 млрд с начала ближневосточного кризисаНидерланды присоединились к иску ЮАР против ИзраиляГеноцидоведы: увольнение директора Музея-института Геноцида армян — тревожный сигнал для ученых по всему мируБезопасное рабочее место как гарантия развитияВесенняя акция в Мегамолле от Idram&IDBankКому собираются доверить? «Паст»Пошёл и «за границей» жалуется на Церковь и оппозицию: своеобразный «отчёт»: «Паст» Это, кроме вреда, ничего не дает: «Паст» Борцы Давид Маргарян и Арман Арутюнян – бронзовые медалисты ЧЕ‑U23Президенты РФ и ОАЭ обсудили текущую ситуацию на Ближнем ВостокеBloomberg: Израиль хочет построить базу в СомалилендеБольше 7000 переселенцев из Арцаха в Армении получили гуманитарную помощь при поддержке АНО «Евразия» «Хотим купить ваш товар, укажите данные карты»: IDBank предупреждает о мошенничестве на площадках объявлений.Подведены итоги программы «Ucom Fellowship 2025»: лучшие эко-стартапы получили финансирование Четыре человека пострадали в результате падения дронов вблизи аэропорта ДубаяАрмянский министр в Нью-Йорке: Мы сосредоточены на стимулировании занятости женщин в селахФон дер Ляйен: Европа совершит ошибку, если попытается сгладить рост цен на нефть, вернувшись к энергоносителям РФБританский турист арестован в Дубае за съемку иранских ракетВ сенате США заявили о «движении» к наземной операции против ИранаУкраина ударила беспилотниками по химическому заводу в ТольяттиАрмения на грани: суверенитет или превращение в «Западный Азербайджан». Сурен Суренянц IDBank выходит на международный уровень: интервью Мгера Абраамяна для Los Angeles TimesЧто скрывается за «паузой» антицерковной кампании? «Паст»Сумма, выделенная правительством, покроет только часть расходов, а размер гонорара держится в секрете: «Паст»Растущая экономика за счет потребления и новые инфляционные риски: «Паст»Сюрпризы в избирательном списке «Просвещнной Армении»: «Паст»Предвыборная кампания раньше срока с превышением полномочий: «Паст»Партия Альянс обещает вернуть смертную казнь в АрменииЛариджани считает маловероятным обеспечение безопасности в Ормузском заливе в текущей ситуацииПутин: Переключить поставки ближневосточной нефти без Ормузского пролива нельзяЭкс-форвард сборной Армении Юра Мовсисян выпустил автобиографиюЛегендарная «Великолепная семерка» возвращается на экраны спустя 60 лет с Мэттом Диллоном в главной роли Премьер-министр Армении Никол Пашинян выступит в парламенте в СтрасбургеУдары США и Израиля по Ирану: главные события на Ближнем Востоке к утру 9 мартаСаудовская Аравия предупредила Иран о последствиях нападений на страны Персидского заливаПри поддержке Ucom состоится региональный молодежный форум «ДемАрДем: Диалог поколений» СМИ: Новая партия зерна из РФ прибудет в Армению транзитом через Азербайджан и ГрузиюСердечно поздравляю вас с 8 Марта — Международным женским днём. Зангезурского медно-молибденового комбината