Երիտասարդի որովայնից հանել են նրա երկվորյակին(լուսանկարներ)
ЛАЙФՀնդկացի դեռահասը հոսպիտալացվել է, քանի որ անընդհատ որովայնի ցավեր ուներ։ Նա եւ նրա ընտանիքը ապշել են՝ իմանալով այդ ցավերի պատճառը։ Բժիշկները տղայի որովայնից նրա երկվորյակ եղբոր էմբրիոնն են հանել։ 18-ամյա Նարենդրա Կումարը կտրուկ նիհարել էր, անընդհատ սրտխառնոց ուներ ու ցավեր որովայնում։
Բժիշկները վիրահատել են տղային ու որովայնից հանել 2,5 կիլոգրամանոց էմբրիոնը, որը տղայի որովայնում պորտալար էր կազմել։ Էմբրիոնը սնվել է տղայի հաշվին, դրանից էլ տղան հյուծվել է։ «Մենք երեխայի էմբրիոնը հեռացրինք, որը ատամներ, մազեր ուներ, վատ զարգացած գլուխ, ողնաշար»,- ասել է բժիշկը։
Մասնագետները նշում են, որ սա հազվադեպ հանդիպող երեւույթ է, երբ ի սկզբանե երկվորյակներ են բեղմնավորվում, սակայն մեկը մյուսին կուլ է տալիս։ Աշխարհում մոտ 200 նմանատիպ դեպք է եղել։



1
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
2
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
3
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...
4
«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенников
5
Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри



