Երիտասարդի որովայնից հանել են նրա երկվորյակին(լուսանկարներ)
LIFEՀնդկացի դեռահասը հոսպիտալացվել է, քանի որ անընդհատ որովայնի ցավեր ուներ։ Նա եւ նրա ընտանիքը ապշել են՝ իմանալով այդ ցավերի պատճառը։ Բժիշկները տղայի որովայնից նրա երկվորյակ եղբոր էմբրիոնն են հանել։ 18-ամյա Նարենդրա Կումարը կտրուկ նիհարել էր, անընդհատ սրտխառնոց ուներ ու ցավեր որովայնում։
Բժիշկները վիրահատել են տղային ու որովայնից հանել 2,5 կիլոգրամանոց էմբրիոնը, որը տղայի որովայնում պորտալար էր կազմել։ Էմբրիոնը սնվել է տղայի հաշվին, դրանից էլ տղան հյուծվել է։ «Մենք երեխայի էմբրիոնը հեռացրինք, որը ատամներ, մազեր ուներ, վատ զարգացած գլուխ, ողնաշար»,- ասել է բժիշկը։
Մասնագետները նշում են, որ սա հազվադեպ հանդիպող երեւույթ է, երբ ի սկզբանե երկվորյակներ են բեղմնավորվում, սակայն մեկը մյուսին կուլ է տալիս։ Աշխարհում մոտ 200 նմանատիպ դեպք է եղել։



1
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
2
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
3
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
4
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack
5
Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership



