Նշաններ, որոնք վկայում են՝ վիտամինների պակաս ունեք
ЛАЙФՎիտամինները միներալներն ու միկրոէլեմենտները անհրաժեշտ են մեր օրգանիզմին, եւ դրանցից որոշների պակասը բերում է հիվանդությունների, վատ տրամադրության եւ այլ խնդիրների: Շատ կարեւոր է իմանալ, թե ինչպես կարելի է վերականգնել վիտամինների պակասը: Սակայն առավել կարեւոր է, թե կոնկրետ որ վիտամինի պակասը դուք ունեք:
Վիտամին А, ճարպերի պակաս կա:
Պետք է ուտել դեղին եւ նարնջագույն մրգեր ու բանջարեղեն, ձիթայուղ, գազար, մաղադանոս, սպանախ: А վիտամինի պակասի նշանները` Ախորժակի անկում, Պզուկներ, Տեսողության վատացում, Հաճախակի հարբուխներ:
Վիտամին В, բջջանյութերի պակաս կա:
Կերեք բանջարեղեն, ընկուզեղեն, գառան միս, խոզի միս, կաթ, ձուկ, ընդեղեն, լյարդ: В վիտամինի պակասի նշանները` Մազերի, եղունգների որակի վատացում, Մազերի թեփ, Բերանի տհաճ հոտ, Գլխապտույտ, գլխացավ, Անքնություն, Փորկապություն, Վատ տրամադրություն:
Վիտամին С, քնի կարիք ունեք:
Կերեք բրոկոլի, ցիտրուսային մրգեր, մասուր, կիվի, սպանախ, ելակ: Վիտամին С-ի պակասի նշանները` Կապտուկների հաճախակի առաջացում, վերքերի ուշ լավացում, Արագ հոգնածություն, Քաշի ավելացում նույն սննդակարգի պարագայում:
Վիտամին D, արեւի պակաս ունեք:
Կերեք լյարդ, դեղնուց, սեւ ձկնկիթ եւ հաճախ զբոսնեք: D վիտամինի պակասի նշանները` Ատամների եւ ոսկորների վիճակի վատթարացում, Հոդացավեր, Նյարդային վիճակ:



