Ереван, 11.Июль.2026,
00
:
00
ВАЖНО


Հուսամ, նա մեզ դա կների. Էրիկ Անթառանյանը՝ ամանորյա անակնկալների և 2016-ի երազանքի մասին

ЛАЙФ

Aysor.am-ը գրում է.

Ամանորյա թոհ ու բոհն իր տեղն արդեն զիջում է առօրյա հոգսերին: 2016-ն իր գործնական իրավունքների մեջ է: Aysor.am-ը տոնական անցուդարձի և ամանորյա անակնկալների մասին զրուցել է հաղորդավար Էրիկ Անթառանյանի հետ:

-Էրիկ, այս տարի Ամանորը, կարծեք, թե այնքան էլ մեծ ոգևորվածություն չառաջացրեց: Հետաքրքիր է, դուք ինչպե՞ս, ի՞նչ մթնոլորտում եք նշել այն:

-Մեր ընտանիքում արդեն ավանդույթ է դարձել՝ Ամանորը տանը չանցկացնել: Այն տոն է, և պետք է տարբերվի քո սովորական առօրյայից իր տեղով, անցկացման ձևով ու վայրով: Այնպես որ, այս տարի ևս Երևանում չէինք:

-Եվ որտե՞ղ էիք:

-Դեռ հոկտեմբերին մի քանի ընկերներով որոշեցինք հավաքվել Սոչիում՝ Օլիմպիական լեռնադահուկային երթուղիները փորձարկելու: Մեկնել ենք ամբողջ ընտանիքով: Մայրս ևս մեզ հետ էր այնտեղ, դեռ որոշ ժամանակ կմնա, քանի որ վերադարձին անակնկալ ունենք իր համար (ժպտում է):

-Այս տոնը յուրաքանչյուրի համար նախորդ տարվա ձեռքբերումների և բացթողումների ամփոփում է և առաջիկա նպատակների իրագործման պլանավորում: Ինչպիսի՞ն էր Ձեզ համար 2015-ը և ի՞նչ սպասելիքներ ունեք 2016-ից:

-Ընդհանրապես, յուրաքանչյուր ապրած պահի համար հիմա շնորհակալ եմ Աստծուն. երկու հրաշք փոքրիկ ունեմ, լավ, գեղեցիկ ու սիրող կին ու մայր՝ էլ ի՞նչ է պետք: Իսկ 2016-ից ցանկանում եմ միայն այն, որ ունեցածս պահպանեմ և փայփայեմ ու, թե Աստված կամենա, ընտանիքիս անդամների թիվը միայն ավելացնեմ (ժպտում է):

-Հավատո՞ւմ եք, որ Ամանորին պահված նպատակներն ու երազանքները իրականություն դառնալու ուժ ունեն, թե դրանք Ձեզ համար ուղղակի հեքիաթ են:

-Ամանորի հեքիաթին ես չէի դիպչի: Նույնիսկ, երբ հասկանում ես, որ գեղեցիկ լույսերով զարդարված ծառը դա անտառից պոկված, ապրելու իրավունք ունեցող բույսն է, կամ էլ Ձմեռ պապիկն իրականում... Միևնույն է, չես ուզում հավատալ դրան: Գիտեք, արդեն մի քանի տարի է, որ Ձմեռ պապիկն այցելում է ավագ որդուս, ու ինձ բռնել եմ այն մտքի վրա, որ մանկական հրճվանքով մտքումս պատասխանում եմ նրա տված հարցերին, սրտատրոփ սպասում, թե երբ է պարկը բացելու ու ինչ է նվիրելու (ծիծաղում է): Այդ հեքիաթը, կարծում եմ, այդպես էլ կմնա 0-ից 100 տարեկան բոլոր բալիկների սրտերում:

-Փաստորեն, այդ օրերին հաջողվում է կտրվել իրականությունից:

-Իհարկե, ոչ լիովին: Իրականությունից չկտրվելով՝ ուղղակի Ամանորի այն մի քանի օրը, որ աշխատանքային ռիթմի մեջ չեմ լինում, օգտագործում եմ սեփական մտքերս կարգավորելու, ինքս իմ համար նախորդ տարին ամփոփելու ու նոր տարում նոր թափով աշխատանքի անցնելու համար անհրաժեշտ էներգիայի հավաքգրման համար:

-Երեխաները խորհելու նման «արքայական» հնարավորություն ընձեռո՞ւմ են:

-(Ծիծաղում է) այս տարի թեպետ չարաճճի փոքրիկներս հանգիստ չէին տալիս, բայց ստացվեց մի քանի ժամ առանձնանալ ինքս իմ մտքերի հետ և պլաններ կազմել նոր՝ 2016 թվականի համար:

-Եթե չեմ սխալվում, սա Ձեր կրտսեր որդու առաջին Նոր տարին էր: Ինչպե՞ս արձագանքեց փոքրիկը զարդարված եղևնուն:

-Չէ՜, արդեն երկրորդ. արդեն մեկ տարեկան և մեկ ամսական է Դավիթս: Այդ տարիքում ցանկացած խշխշացող ու փայլուն բան գրավում է փոքրիկների ուշադրությունը, բայց պետք է շեշտեմ, որ նրա համար գլխավոր «եղևնին» նրա ծնողներն էին, ովքեր ի զարմանս իրեն՝ առավոտից երեկո իր կողքին էին: Նա երջանիկ էր ամեն վայրկյան մեզ հետ անցկացնելու համար, ու դա երևում էր նրա աչքերում: Այժմ կրկին անցում կատարեցինք ծանր աշխատանքային գրաֆիկի ու, բնականաբար, նորից քիչ ենք տեսնվում նրա հետ: Հուսամ, նա մեզ դա կների:

-Սիրո՞ւմ եք այդ մի քանի օրվա մեջ հյուրընկալվել ու Ձեր տանը հյուր ընդունել բոլոր հարազատներին ու ծանոթներին, թե՞ նախընտրում եք հանգիստ մթնոլորտում վայելել Նոր տարին:

-Սիրում եմ գոնե այդ մի քանի օրը տոն սարքել: Մեր տունը տարվա ընթացքում միշտ է մարդաշատ, իսկ տոն օրը պետք է տարբերվի սովորական օրվանից: Բայց, քանի որ ընտանիքով կրկին երկրից դուրս էինք գտնվում, ապա ամբողջ իրարանցումը կապված էր այստեղ-այնտեղ գնալու, մի նոր բան տեսնելու հետ: Հասցրեցինք նույնիսկ այցելել Աբխազիայում բնակվող իմ հարազատներին, եղանք Գագրայում ու Նովի Աֆոնում... Դե էլ ո՞վ կարող էր ոչ թե «լետոմ Նովի Աֆոն» գնալ, այլ «զիմոյ» Նովի Աֆոն (ծիծաղում է):

-Էրիկ, եթե նորից սկսեիք 2015-ը, ի՞նչ կփոխեիք այդ տարվա մեջ Ձեր կյանքում:

-Ոչ մի բան (մտածում է)... Թերևս, միայն կցանկանայի, որ սահմանին ոչ մի կորուստ չունենայինք: Միայն այդ տղաների կյանքը ետ կբերեի: Իսկ մնացած ամեն մի վայրկյանը հետաքրքիր էր, իրադարձային:

-Այսօրվանից հայկական ընտանիքներում նորից սեղանները «փոքրանում» են: Վերջին, հավանաբար 20 տարիներին հայկական ընտանիքների տոնական սեղանի զարդը դարձել է խոզի ազդրը: Հայաստանում տոնելիս դո՞ւք էլ հետևում եք այդ ավանդույթին, թե՞ սեղանի այլ «զարդ» ունեք:

-Մենք սիրում ենք այդ կերակրատեսակն ու առօրյա սննդակարգում մսի պակասը բավարարելու համար հաճախ ենք դիմում դրա օգնությանը: Հատկապես, որ այն պատրաստվում է քո աչքի առաջ, քո ձեռքով և հիանալի կարող է փոխարինել տարատեսակ երշիկներին: Բայց նոր տարվա պատրաստածն, իսկապես, «ուրիշ» է: Ամեն անգամ վերադառնալուց հետո գոնե ամսի 13-ին՝ հին Նոր տարվա ընթրիքի սեղանին աշխատում ենք դա լինի: Էլ չեմ խոսում մեր սիրելի սացիվիի ու հնդկահավի մասին:

-Օգնո՞ւմ եք Ձեր կնոջը խոհանոցում, կա՞ որևէ բան, որ ինքներդ եք պատրաստում:

-Դե իհարկե, բայց ավելի ճիշտ կլիներ դա հենց իրեն հարցնեիք… Հիմնականում մսային ճաշատեսակներից մի քանի բան եմ պատրաստում: Ամռանն՝ ավելի հաճախ, քանի որ հիմնականում ամառանոցում ենք ապրում ու պարբերաբար դիմում եմ «մանղալի» օգնությանը՝ տարբեր բաներ խորովելով:

-Գովասանքներ լսո՞ւմ եք խոհանոցային Ձեր հմտությունների վերաբերյալ:

-Ասում են, լավ «քաբաբ» եմ պատրաստում, իսկ խորովածի մասին՝ էլ չասեմ (ծիծաղում է): Ձկան խորովածն էլ առանձնահատուկ դեր ունի մեզ համար: Այս ամենից զատ՝ մի դեսերտ էլ գիտեմ պատրաստել, բայց արդեն դրանից հոգնել են մերոնք, էլ չեմ ուզում հոգնացնել բոլորին (ծիծաղում է):

-Եվ ո՞րն է ընտանիքի համար «պատուհաս» դարձած այդ «հոգնեցուցիչ» դեսերտը:

-«Շառլոտա» է կոչվում:

-Քիչ առաջ Ձմեռ պապիկից խոսեցինք: Հետաքրքիր է, ինչո՞վ է այս տարի «զարմացրել» Ձեզ և ընտանիքի անդամներին:

-Նախորդ տարի Սերգեյին նվիրել էր մի կրիա՝ իր ակվարիումով: Հիմա «Ֆրենկլինը» մեծացել է ու իրեն ընկեր էր պետք: Նրա մոտ արդեն բնակվում է Ձուկ «սանիտարը»՝ «Ֆերդինանդը»: Բայց դեռ իրար հետ այնքան էլ լավ չեն (ժպտում է): Կբարիշեն, ժամանակ է պետք: Բայց այ մորս Ձմեռ պապիկը լավ նվեր է մատուցել, բայց ինչպես նշեցի, նա դրա մասին կիմանա, երբ վերադառնա Սոչիից:

-Երկու որդիների հայր եք, չե՞ք մտածում եղբայրներին քույրիկով պարգևատրելու մասին:

-(Ժպտում է) Իհարկե, ամեն օր: Բայց գիտեք, բոլոր այն ընկերներս, ովքեր ունեն աղջիկներ, ասում են, որ աղջիկ ունենալը արվեստի գործ է, ամեն մեկին հասու չի: Ես ու կինս՝ մաթեմատիկոս ու քաղաքագետ, չգիտենք՝ ինչպես կլինի: Բայց այն, որ այս երկու չարաճճիներին մի սանձահարող քույր է պետք, ում մասին երկուսով հոգ կտանեն, փաստ է: Դա հենց այն նվերն է, որ ակնկալում եմ ստանալ 2016-ին՝ «Ձմեռ պապիկից»:

-Ի դեպ, մեր ժամանակներում բարդ բան է որդիների հայր լինելը, քանի որ, կարելի է ասել, պատերազմական իրավիճակում ենք: Արդեն իսկ անհանգստանո՞ւմ եք նրանց խաղաղ ապագայի համար:

-Անհանգստանում եմ յուրաքանչյուր հայորդու ապագայի համար: Ինչպես ես, ինչպես շատերը, այնպես էլ իմ որդիները: Ժամանակը ցույց կտա, դեռ վաղ է այդ մասին մտածել: Ես հույս ու հավատ ունեմ, որ երբ ժամանակը գա,  նրանք կապրեն մեր հզոր խաղաղ երկրում:

-Շնորհակալ եմ Էրիկ, հետաքրքիր զրույցի համար: Խաղաղ երկինք բոլորիս:

-Ես ևս շնորհակալ եմ, անամպ երկինք եմ մեզ մաղթում, իսկ սահմանին կանգնած զինվորին՝ աննկուն կամք: Շնորհակալ եմ ՔԵԶ, Զինվո՛ր, որ պահում ես իմ ու իմ որդիների անդորրը: Թող 2016-ին թշնամու ոչ մի գնդակ իր նենգ նպատակին չհասնի: Թող սա լինի մեր երկրի կայունացման ու առաջընթացի տարի:

Նելլի Մարգարյան

 

IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян В отношении Арегназ Манукян возбуждено публичное уголовное преследование, она задержанаЗачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТОТрехдневный курс по финансовой грамотности в AI Camp фонда FAST: Idram&IDBankКофе, перерыв и до 10% idcoin-ов. Idram&IDBank Газ подорожает, а сельхозпродукция станет дороже золота. «Паст»Летняя жара, Ереван без воды и «священная» ценность рукопожатия с Макроном. Катастрофические провалы «Веолия Джур» и двойные стандарты власти. «Паст»Ucom представляет новый региональный пакет uMix 5000: 3 услуги всего за 5000 драмов в месяц В ответ на правовую борьбу — политическая расправа и арест. «Паст»План Азербайджана, дошедший до ООН. Почему Самвел Карапетян и «Сильная Армения» были правы и как власти скрывают реальную угрозу. «Паст»Административный суд удовлетворил иск ААЦ по делу монастыря ОванаванкГенрих Мхитарян продлит свой контракт с «Интером» до 2027 годаАрмения заняла 70-е место в Глобальном индексе прав детей KidsRights 2026