Երևան, 15.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հուսամ, նա մեզ դա կների. Էրիկ Անթառանյանը՝ ամանորյա անակնկալների և 2016-ի երազանքի մասին

ԼԱՅՖ

Aysor.am-ը գրում է.

Ամանորյա թոհ ու բոհն իր տեղն արդեն զիջում է առօրյա հոգսերին: 2016-ն իր գործնական իրավունքների մեջ է: Aysor.am-ը տոնական անցուդարձի և ամանորյա անակնկալների մասին զրուցել է հաղորդավար Էրիկ Անթառանյանի հետ:

-Էրիկ, այս տարի Ամանորը, կարծեք, թե այնքան էլ մեծ ոգևորվածություն չառաջացրեց: Հետաքրքիր է, դուք ինչպե՞ս, ի՞նչ մթնոլորտում եք նշել այն:

-Մեր ընտանիքում արդեն ավանդույթ է դարձել՝ Ամանորը տանը չանցկացնել: Այն տոն է, և պետք է տարբերվի քո սովորական առօրյայից իր տեղով, անցկացման ձևով ու վայրով: Այնպես որ, այս տարի ևս Երևանում չէինք:

-Եվ որտե՞ղ էիք:

-Դեռ հոկտեմբերին մի քանի ընկերներով որոշեցինք հավաքվել Սոչիում՝ Օլիմպիական լեռնադահուկային երթուղիները փորձարկելու: Մեկնել ենք ամբողջ ընտանիքով: Մայրս ևս մեզ հետ էր այնտեղ, դեռ որոշ ժամանակ կմնա, քանի որ վերադարձին անակնկալ ունենք իր համար (ժպտում է):

-Այս տոնը յուրաքանչյուրի համար նախորդ տարվա ձեռքբերումների և բացթողումների ամփոփում է և առաջիկա նպատակների իրագործման պլանավորում: Ինչպիսի՞ն էր Ձեզ համար 2015-ը և ի՞նչ սպասելիքներ ունեք 2016-ից:

-Ընդհանրապես, յուրաքանչյուր ապրած պահի համար հիմա շնորհակալ եմ Աստծուն. երկու հրաշք փոքրիկ ունեմ, լավ, գեղեցիկ ու սիրող կին ու մայր՝ էլ ի՞նչ է պետք: Իսկ 2016-ից ցանկանում եմ միայն այն, որ ունեցածս պահպանեմ և փայփայեմ ու, թե Աստված կամենա, ընտանիքիս անդամների թիվը միայն ավելացնեմ (ժպտում է):

-Հավատո՞ւմ եք, որ Ամանորին պահված նպատակներն ու երազանքները իրականություն դառնալու ուժ ունեն, թե դրանք Ձեզ համար ուղղակի հեքիաթ են:

-Ամանորի հեքիաթին ես չէի դիպչի: Նույնիսկ, երբ հասկանում ես, որ գեղեցիկ լույսերով զարդարված ծառը դա անտառից պոկված, ապրելու իրավունք ունեցող բույսն է, կամ էլ Ձմեռ պապիկն իրականում... Միևնույն է, չես ուզում հավատալ դրան: Գիտեք, արդեն մի քանի տարի է, որ Ձմեռ պապիկն այցելում է ավագ որդուս, ու ինձ բռնել եմ այն մտքի վրա, որ մանկական հրճվանքով մտքումս պատասխանում եմ նրա տված հարցերին, սրտատրոփ սպասում, թե երբ է պարկը բացելու ու ինչ է նվիրելու (ծիծաղում է): Այդ հեքիաթը, կարծում եմ, այդպես էլ կմնա 0-ից 100 տարեկան բոլոր բալիկների սրտերում:

-Փաստորեն, այդ օրերին հաջողվում է կտրվել իրականությունից:

-Իհարկե, ոչ լիովին: Իրականությունից չկտրվելով՝ ուղղակի Ամանորի այն մի քանի օրը, որ աշխատանքային ռիթմի մեջ չեմ լինում, օգտագործում եմ սեփական մտքերս կարգավորելու, ինքս իմ համար նախորդ տարին ամփոփելու ու նոր տարում նոր թափով աշխատանքի անցնելու համար անհրաժեշտ էներգիայի հավաքգրման համար:

-Երեխաները խորհելու նման «արքայական» հնարավորություն ընձեռո՞ւմ են:

-(Ծիծաղում է) այս տարի թեպետ չարաճճի փոքրիկներս հանգիստ չէին տալիս, բայց ստացվեց մի քանի ժամ առանձնանալ ինքս իմ մտքերի հետ և պլաններ կազմել նոր՝ 2016 թվականի համար:

-Եթե չեմ սխալվում, սա Ձեր կրտսեր որդու առաջին Նոր տարին էր: Ինչպե՞ս արձագանքեց փոքրիկը զարդարված եղևնուն:

-Չէ՜, արդեն երկրորդ. արդեն մեկ տարեկան և մեկ ամսական է Դավիթս: Այդ տարիքում ցանկացած խշխշացող ու փայլուն բան գրավում է փոքրիկների ուշադրությունը, բայց պետք է շեշտեմ, որ նրա համար գլխավոր «եղևնին» նրա ծնողներն էին, ովքեր ի զարմանս իրեն՝ առավոտից երեկո իր կողքին էին: Նա երջանիկ էր ամեն վայրկյան մեզ հետ անցկացնելու համար, ու դա երևում էր նրա աչքերում: Այժմ կրկին անցում կատարեցինք ծանր աշխատանքային գրաֆիկի ու, բնականաբար, նորից քիչ ենք տեսնվում նրա հետ: Հուսամ, նա մեզ դա կների:

-Սիրո՞ւմ եք այդ մի քանի օրվա մեջ հյուրընկալվել ու Ձեր տանը հյուր ընդունել բոլոր հարազատներին ու ծանոթներին, թե՞ նախընտրում եք հանգիստ մթնոլորտում վայելել Նոր տարին:

-Սիրում եմ գոնե այդ մի քանի օրը տոն սարքել: Մեր տունը տարվա ընթացքում միշտ է մարդաշատ, իսկ տոն օրը պետք է տարբերվի սովորական օրվանից: Բայց, քանի որ ընտանիքով կրկին երկրից դուրս էինք գտնվում, ապա ամբողջ իրարանցումը կապված էր այստեղ-այնտեղ գնալու, մի նոր բան տեսնելու հետ: Հասցրեցինք նույնիսկ այցելել Աբխազիայում բնակվող իմ հարազատներին, եղանք Գագրայում ու Նովի Աֆոնում... Դե էլ ո՞վ կարող էր ոչ թե «լետոմ Նովի Աֆոն» գնալ, այլ «զիմոյ» Նովի Աֆոն (ծիծաղում է):

-Էրիկ, եթե նորից սկսեիք 2015-ը, ի՞նչ կփոխեիք այդ տարվա մեջ Ձեր կյանքում:

-Ոչ մի բան (մտածում է)... Թերևս, միայն կցանկանայի, որ սահմանին ոչ մի կորուստ չունենայինք: Միայն այդ տղաների կյանքը ետ կբերեի: Իսկ մնացած ամեն մի վայրկյանը հետաքրքիր էր, իրադարձային:

-Այսօրվանից հայկական ընտանիքներում նորից սեղանները «փոքրանում» են: Վերջին, հավանաբար 20 տարիներին հայկական ընտանիքների տոնական սեղանի զարդը դարձել է խոզի ազդրը: Հայաստանում տոնելիս դո՞ւք էլ հետևում եք այդ ավանդույթին, թե՞ սեղանի այլ «զարդ» ունեք:

-Մենք սիրում ենք այդ կերակրատեսակն ու առօրյա սննդակարգում մսի պակասը բավարարելու համար հաճախ ենք դիմում դրա օգնությանը: Հատկապես, որ այն պատրաստվում է քո աչքի առաջ, քո ձեռքով և հիանալի կարող է փոխարինել տարատեսակ երշիկներին: Բայց նոր տարվա պատրաստածն, իսկապես, «ուրիշ» է: Ամեն անգամ վերադառնալուց հետո գոնե ամսի 13-ին՝ հին Նոր տարվա ընթրիքի սեղանին աշխատում ենք դա լինի: Էլ չեմ խոսում մեր սիրելի սացիվիի ու հնդկահավի մասին:

-Օգնո՞ւմ եք Ձեր կնոջը խոհանոցում, կա՞ որևէ բան, որ ինքներդ եք պատրաստում:

-Դե իհարկե, բայց ավելի ճիշտ կլիներ դա հենց իրեն հարցնեիք… Հիմնականում մսային ճաշատեսակներից մի քանի բան եմ պատրաստում: Ամռանն՝ ավելի հաճախ, քանի որ հիմնականում ամառանոցում ենք ապրում ու պարբերաբար դիմում եմ «մանղալի» օգնությանը՝ տարբեր բաներ խորովելով:

-Գովասանքներ լսո՞ւմ եք խոհանոցային Ձեր հմտությունների վերաբերյալ:

-Ասում են, լավ «քաբաբ» եմ պատրաստում, իսկ խորովածի մասին՝ էլ չասեմ (ծիծաղում է): Ձկան խորովածն էլ առանձնահատուկ դեր ունի մեզ համար: Այս ամենից զատ՝ մի դեսերտ էլ գիտեմ պատրաստել, բայց արդեն դրանից հոգնել են մերոնք, էլ չեմ ուզում հոգնացնել բոլորին (ծիծաղում է):

-Եվ ո՞րն է ընտանիքի համար «պատուհաս» դարձած այդ «հոգնեցուցիչ» դեսերտը:

-«Շառլոտա» է կոչվում:

-Քիչ առաջ Ձմեռ պապիկից խոսեցինք: Հետաքրքիր է, ինչո՞վ է այս տարի «զարմացրել» Ձեզ և ընտանիքի անդամներին:

-Նախորդ տարի Սերգեյին նվիրել էր մի կրիա՝ իր ակվարիումով: Հիմա «Ֆրենկլինը» մեծացել է ու իրեն ընկեր էր պետք: Նրա մոտ արդեն բնակվում է Ձուկ «սանիտարը»՝ «Ֆերդինանդը»: Բայց դեռ իրար հետ այնքան էլ լավ չեն (ժպտում է): Կբարիշեն, ժամանակ է պետք: Բայց այ մորս Ձմեռ պապիկը լավ նվեր է մատուցել, բայց ինչպես նշեցի, նա դրա մասին կիմանա, երբ վերադառնա Սոչիից:

-Երկու որդիների հայր եք, չե՞ք մտածում եղբայրներին քույրիկով պարգևատրելու մասին:

-(Ժպտում է) Իհարկե, ամեն օր: Բայց գիտեք, բոլոր այն ընկերներս, ովքեր ունեն աղջիկներ, ասում են, որ աղջիկ ունենալը արվեստի գործ է, ամեն մեկին հասու չի: Ես ու կինս՝ մաթեմատիկոս ու քաղաքագետ, չգիտենք՝ ինչպես կլինի: Բայց այն, որ այս երկու չարաճճիներին մի սանձահարող քույր է պետք, ում մասին երկուսով հոգ կտանեն, փաստ է: Դա հենց այն նվերն է, որ ակնկալում եմ ստանալ 2016-ին՝ «Ձմեռ պապիկից»:

-Ի դեպ, մեր ժամանակներում բարդ բան է որդիների հայր լինելը, քանի որ, կարելի է ասել, պատերազմական իրավիճակում ենք: Արդեն իսկ անհանգստանո՞ւմ եք նրանց խաղաղ ապագայի համար:

-Անհանգստանում եմ յուրաքանչյուր հայորդու ապագայի համար: Ինչպես ես, ինչպես շատերը, այնպես էլ իմ որդիները: Ժամանակը ցույց կտա, դեռ վաղ է այդ մասին մտածել: Ես հույս ու հավատ ունեմ, որ երբ ժամանակը գա,  նրանք կապրեն մեր հզոր խաղաղ երկրում:

-Շնորհակալ եմ Էրիկ, հետաքրքիր զրույցի համար: Խաղաղ երկինք բոլորիս:

-Ես ևս շնորհակալ եմ, անամպ երկինք եմ մեզ մաղթում, իսկ սահմանին կանգնած զինվորին՝ աննկուն կամք: Շնորհակալ եմ ՔԵԶ, Զինվո՛ր, որ պահում ես իմ ու իմ որդիների անդորրը: Թող 2016-ին թշնամու ոչ մի գնդակ իր նենգ նպատակին չհասնի: Թող սա լինի մեր երկրի կայունացման ու առաջընթացի տարի:

Նելլի Մարգարյան

 

Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամըԿաթողիկոսի եղբոր համար մեղադրողը պահանջում է 3 տարի 6 ամիս, եղբորորդու համար՝ 7 տարի 6 ամիս ազատազրկում «Չայնիի» ոլորանների սկզբնամասում «Chevrolet»-ն դուրս է եկել ճանապարհից, մայր ու դուստր տեղափոխվել են հիվանդանոցԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը Փաշինյանի խոստացած խաղաղության կեղծ լինելու վառ ապացույցն է. տեսանյութՓաշինյանը վերջապես խոստովանեց, որ Ալիևն ամենևին էլ խաղաղության չի ձգտում Ալիեւն ընդունել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարին Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան կարիերայում առաջին անգամ ընդգրկվել է WTA -ի լավագույն 100-յակում Եկեղեցու վրա հարձակվելով՝ իշխանությունները փորձում են Սփյուռքն անջատել Հայաստանից․ Արմեն ՄանվելյանԿառավարությունը երկարաձգել է պտուղ–բանջարեղեն արտահանողների սուբսիդավորումը Մենք ոչ մի դիմում չենք ստացել «Դոնալդ Թրամփի անվան տրանսպորտային երթուղի» նախագծին մասնակցելու վերաբերյալ. Լավրով Տղամարդը ընկել է ատրակցիոնից և մահացելԿենսաբազմազանությունը պաշտպանելուն զուգահեռ պաշտպանեք մարդուն, նրա հայրենիքը, ազատությունն ու արժանապատիվ կյանքի իրավունքը. Աննա ԿոստանյանԼսե'ք՝ իրականում ինչ է ուզում հայ ժողովուրդը. գերիները պիտի ազատ արձակվեն, արցախցիները՝ վերադառնան. Մենուա Սողոմանյան Կառավարությունը լրացուցիչ 2,35 մլրդ դրամ է հատկացրել գիտության ոլորտին Թրամփը կարող է թուլացնել Ռուսաստանի «ստվերային նավատորմի» դեմ պատժամիջոցները Երևանը նոր ատոմային էլեկտրակայանի կառուցման հարցում լավագույն լուծումն է փնտրում․ Փաշինյան Ալիևը հիշեցրել է՝ ինչ է առաջարկել հայերին․ ուշագրավ հայտարարություն Ստամբուլում հեղեղումների հետևանքով երկու մարդ է զոհվել Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութՄԻՊ հաստատությունը հոկտեմբերի 16-ին, 27-ին և 28-ին կաշխատի հեռավար ԱՄՆ-ն առնվազն 6 անգամ կոչ է արել Ուկրաինային չհարձակվել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա. WSJ Արտաշատում ավտոմեքենայի գազի բալոն է պայթել․ կա երկու տուժածՀաջողություն եմ ցանկանում Հրայրին և մեր բոլոր ընկերներին, և ամենայն բարիք՝ Գավառի մեր ժողովրդին. Ավետիք ՉալաբյանCOP17 շրջանակներում կառավարության շենքի մոտ իրականացվեց ակցիա Հայաստանում կենսաբազմազանության մասին համաժողովին ընդառաջ. Աննա ԿոստանյանՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ ԱննաԿոստանյանԽաղաղության մասին Փաշինյանի ելույթները չեն արժանանում բարձր գնահատականի․ Մենուա Սողոմոնյան Գորիս համայնքի ապագան սկսվում է քո ընտրությունից. Քվեարկի՛ր «Ապրելու քվե» դաշինքի օգտինԻնչպես դեղաթուրմը ժամանակի հետ դարձավ ալկոհոլային խմիչք. «Փաստ»Իշխանությունները ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում են երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան Որսորդը պատահաբար կրակել և սպանել է իր ազգականինՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 հոկտեմբերի). Միջուկային պատերազմի շեմին. «Փաստ»Ասել եմ՝ բարև չեմ տալո՞ւ, թե՞ ասել եմ՝ տեսնեմ, ճամփես փոխելու եմ. ասել եմ՝ Բելառուս չենք գնալու, չենք գնացել. Փաշինյան Ալբանայում ցուցարարները պահանջում են վարչապետի հրաժարականը Երևանյան դպրոցում 12-ամյա երեխան պարբերաբար ծեծի է ենթարկվում․ փաստաբան ԻՀՊԿ-ն Պարսից ծոցում հարձակվել է առևտրային նավի վրա ՌԴ-ի հետ մաքսիմալ բարեկամական ենք, բայց հարցերը պետք է լուծել․ Փաշինյան ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Որտեղ էդպիսի խնդիր կա, քանդելու ենք, մարդիկ էն գլխից թող մտածեն հետագա գործունեության մասին․ Փաշինյանը՝ ապամոնտաժումների մասին Գողն առաջինն է գոռում՝ բռնեք գողին. ի՞նչ է թաքնված Ադրբեջանի «կանաչ» կարգախոսների հետևում. «Փաստ»44-ամյա տղամարդը իր դստերը պարբերաբար ծեծել ու սեռական բռնության է ենթարկել․ ՆԳՆՋենիֆեր Լոպեսի համերգի 500 միլիոն դրամի պարտքը չի վերադարձվել ԿԳՄՍՆ-ին․ նոր պայմանագիր է կնքվել Սահմանային վերահսկողությունը կփոխվի․ Հայաստանը միանում է միջազգային համակարգինԲիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր խոսնակն էԻ՞նչ կլինի, երբ Մակրոնը լքի Ելիսեյան պալատը. «Փաստ»Գազ չի լինի մինչև հոկտեմբերի 16-ի 22:00-ն Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ»Արտյոմ Պետրոսյան․ միջազգային կրթություն և ավելի քան 15 տարվա փորձ հանքարդյունաբերության ու կորպորատիվ կառավարման ոլորտներումԱդրբեջանի հետ անկլավ–էքսկլավների փոխանակում կարող է լինել. Արարատ Միրզոյան Եվրոպայի հայկական Միությունների ֆորումի նախագահության և «Հայ Առաքելական եկեղեցու պաշտպանության» կոմիտեի նախագահության հայտարարությունըՆոր մեկնարկ, հզոր համայնք. Գավառում ընտրի´ր «Հայկական քվե» կուսակցությանը «Իմ ուժը քոնն է, քո պահապանն եմ, չմտածես». կամավոր Սարգիս Օխոյանն անմահացել է հոկտեմբերի 17-ին Ջրականում. «Փաստ»