Ереван, 11.Июль.2026,
00
:
00
ВАЖНО


Կյանքն ինձ միշտ նվիրում է ամենալավերին. Տաթեւ Սարգսյան

ЛАЙФ

Life.panorama.am-ը գրում է.

Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է դերասանուհի Տաթեւ Սարգսյանը, ով մեզ հետ կիսվել է հեռուստատեսային ստեղծված դադարի պատճառների, իր եւ Նիկոլայ Եղիազարյանի ընկերության ու կյանքի գլխավոր դերի՝ սպասված ամուսնության մասին:

Տաթեւարդեն որքան ժամանակ էինչ հեռուստատեսային ոչ մի նախագծերում ուֆիլմերում Ձեզ չենք տեսնումՀետաքրքիր էինչո՞վ է պայմանավորված նման որոշումը,դադարի պատճառները որո՞նք են:

- Նախ ասեմ, որ ես այդպես էլ չսովորեցի, թե ինչպես է պետք թվացյալ անմիջականություն, մտերմություն ու ջերմություն ցուցաբերել այն մարդկանց հանդեպ, որոնց հետ պարտադիր պետք է լավ հարաբերություններ ունենալ, ովքեր քեզ կապահովեն լավ աշխատանքով: Ինձ դուր են գալիս այն մարդիկ, ում նկատմամբ ձգողական ուժ եմ զգում, եւ եթե կարող եմ ինձ ապահովել պարզ մարդկային շփումով, ապա սիրով դա կանեմ, հակառակ դեպքում, ինձ նեղություն չեմ տա մեկ այլ կերպարի վերածվել: Գիտեք, խնդիրը նրանում չէ, որ կան կարդիկ, ովքեր հմտացած տպավորություն են թողնում իբր թե խելագարվում են քեզ համար, հարգում ու պաշտում են քեզ, խնդիրն այն է, որ նման կեղծ վերաբերմունքը տվյալ մարդկանց դուր է գալիս: Ես դա անվանում եմ փոխադարձ կապիկություն, այո, սա արտահայտվելով փոքր-ինչ անկեղծ գտնվեցի, բայց դա իսկապես անտանելի է, ռուսերեն ասած՝ «Меня выворачивает на изнанку от лицемерия и вылизывания»: Իհարկե, էկրաններից ժամանակավոր անհետանալը կապված է նաեւ անձնական կյանքս դասավորելու եւ այդ փուլում կայանալու հետ: Այս շրջանում «խաղում եմ» գլխավոր դերս:

Կցանկանայի իմանալ նաեւթե այս շրջանում ուրիշ ի՞նչով եք զբաղված:

-       Իհարկե, կան այլ զբաղվածություններ, որոնց մասին ժամանակ անց կկիսվեմ: Նման կերպ արտահայտվելս ինտրիգ ապահովելու պատճառ չունի, ուղղակի դեռ չեմ կարող այդ ամենի մասին խոսել, միաժամանակ վստահ եմ, որ ամենը կստացվի գեղեցիկ, այնպես, ինչպես պատկերացրել եմ:

Դերասանի մասնագիտությունն ընտրած մարդկանց երազանքն է աշխատել թատրոնում.Դուք նման երազանք ունե՞ք կամ գուցե արդեն աշխատանքներ կան այդ ուղղությամբ:

-       Ցանկություն ունեմ անդադար զարգանալու եւ կայուն լինելու բոլոր առումներով: Այստեղից հետեւություն, որ թատրոնը եւս չի կարող իմ կողմից անտեսվել: Երբ դեռ Երվանդ Ենգիբարյանը ողջ էր, Ստանիսլավսկու թատրոնում հանդիպում էի նրա եւ Իռա Հարությունյանի հետ ու երկար խոսում էինք այդ թատրոն ընդունվելուս մասին: Նպատակներ կային, նրանք իրենց փորձով էին կիսվում, փոխանցում այն ամենն, ինչ ինձ համար կարեւոր էր, որոնք հետք թողեցին իմ մեջ մինչ օրս: Հիշում եմ, հենց նրանց օգնությամբ հաղթահարեցի Ալեքսանդր Գրիգորյանի հետ հարցազրույցի վախը: Գիտեմ, որ բավականին դրական արձագանքի էի արժանացել, իսկ ժամանակ անց եղավ այն, ինչ եղավ… Այդ դեպքերից հետո Ստանիսլավսկու թատրոն չեմ այցելել:

Տաթեւ, հեռուստադիտողը Ձեզ տեսել է հիմնականում ազատամիտինքնավստահ աղջկակերպարներում (եթե հաշվի չառնենք այնոր սերիալներից մեկում Ձեր կերպարը դրականդարձավ). հետաքրքիր էկերպարների առումով խտրականություններ դնո՞ւմ եք եւ կա՞նդերերորի մասին թաքուն մտածում եք:

-       Առաջարկվող կերպարներից երբեք չեմ նեղացել կամ ընկճվել, հրաժարվելու աստիճան երբեք չի հասել: Ախր, բացահայտում ու բացահայտվում ես, այն, ինչ քոնը չէ, քեզ հարազատ ես դարձնում եւ ինքդ քեզ վրա զարմանում ես, որ ստացվեց: Այդ ամբողջ ընթացքը մի հետաքրքիր խաղ է: Ես նույնիսկ կարոտում եմ այն խենթ ու խելառին, նրա մեջ ախր ուրիշ եռանդ կար, նա մեկն էր, ով ուղղակի սիրո կարիք ուներ: Ես շատ սիրով եմ ընդունել բացասական կերպարները եւ երբեւէ չեմ վախենա դա կրկնել: Իսկ ոչ թաքուն մտածում եմ մի դերի մասին, որը տակն ու վրա կանի գրեթե յուրաքանչյուրի աշխարհը, դեր, որը կստիպի պարտվել բանականությանը, կհասցնի հեռվում պահված բոլոր երազանքներին, որոնք թվացյալ ձախողված էին, բայց դեռ տեղ ունեն երկրորդ շունչ ստանալու համար: Երբեմն մեր սրտին անհրաժեշտ են լինում յուրահատուկ ակնթարթներ ու հենց այդ ակնթարթներն են հիմք հանդիսանում նորաստեղծ նպատակիս՝ սցենարը արդեն գրվում է:

Մի փոքր կմանրամասնե՞ք այդ ի՞նչ աշխատանքի մասին է խոսքը:

- Խոսքը գեղարվեստական ֆիլմի մասին է, բայց խմորման փուլում ենք դեռեւս, երբ մի փոքր հստակեցում լինի, խոստանում եմ պատմել այդ մասին, իսկ առայժմ թույլ տվեք չբացել փակագծերը:

Այսօր մեծ տարածում ունեն սիթքոմներըկցանկանայի՞ք ինքներդ Ձեզ փորձելկատագերկական ժանրում:

-       Երբ խաղում էի «Հարզաատ թշնամի» հեռուստասերիալում, ինձ այնքան թեթեւ ու հաճելի էի զգում Օլգայի թեթեւսոլիկ կերպարում: Ինչ մտքին էր, դա լեզվին, կենսուրախ, ժպտերես, միշտ բարձր տրամադրությամբ: Փոքրիկ քայլ արել եմ, բայց լիաթոք ծիծաղեցնելն արդյոք կստացվի՞: Ստացվելու արդյունքից չեմ կարող խոսել, բայց փորձելու ցանկությունը չեմ բացառում:

Տաթեւգիտեմոր այս ոլորտից ընկերներ ունեքհատկապես Նիկոլայի եւ Ձերմտերմությունը բավականին քննարկվեցՇատերի կարծիքով տարբեր սեռերի միջեւընկերություն հնարավոր չէորին վստահ եմ կհակադրվեքայս առումով կցանկանայիլսել Ձեր տեսակետը:

-       Ճիշտ կռահեցիք՝ կհակադրվեմ: Դրա գլխավոր պատճառն այն է, որ իմ աշխարհընկալման վրա իր մեծ ազդեցությունը թողել է Երեւանից հեռու բնակվելս: Հետեւաբար ընկերության վերաբերյալ շարքով-կարգով գծագրած պատկերացումներ երբեւէ չեմ ունեցել: Ընկերությունն իմ կյանքում մեծ տեղ է զբաղեցնում, անկախ սեռից: Նիկոլայն իմ այն ընկերն է, ով ինձ անմնացորդ է նվիրված եւ դա փոխադարձ է: Մենք միմյանց համար տան անդամ ենք, այլ ոչ թե ուղղակի ընկերներ, մեզ մտերմացրեց մեկս մյուսի ներսը թափանցելու ունակությունն, ապրումներով պարզ կիսվելու եւ անկաշկանդ խորհրդակցելու ցանկությունը: Անգամ նշանածս, մեր մտերմությունը տեսնելիս, զուտ կենաց խմեց՝ միշտ մնալ այդպես օրինակելի ընկերներ: Այնպես որ, խանգարող հանգամանքների դեպքում չեմ կարծում համաձայներ շարունակեինք մեր շփումը: Առհասարակ, ընկերության վերաբերյալ կարող եմ շատ երկար խոսել, ինձ մոտ այս առումով տարիքային սահմանափակում եւս չկա: Իռա Հարությունյանի հետ եւս մնացինք միմյանց համար հոգատար եւ սրտացավ մարդիկ: Կյանքն ինձ միշտ նվիրում է ամենալավերին՝ զերծ պահելով նրանցից, ովքեր իսկզբանե չպետք է լինեին: Կան մարդիկ, ովքեր գալիս են հավերժ մնալու համար, շատ կարեւոր է, որ անձնական կյանքից ու ընտանիքի անդամներից բացի կարող ես որեւէ մեկին կոչել կյանքիդ կարեւորագույններից: Ինչպես ասում էր Վազգեն Մնացականյանն՝ «Անընկեր մարդը նման է այն աղբյուրին, որից ոչ ոք ջուր չի խմում: Բխում է իր համար ու ոչ ինքն է ուրիշի ծարավը կոտրում, ոչ ուրիշն է խնամքով դեն քշում մամուռներն ու մի օր էլ խեղդվում է ինքն իր մեջ»:

Տաթեւ, Ձեզ հետ խոսելիս չենք կարող չանդրադառնալ նաեւ Ձեր նշանադրությանը եւառհասարակ անձնական կյանքինորը եւս շատ քննարկվեցհետաքրքիր էի՞նչ փուլումեն գտնվում հարաբերությունները, 2016-ը Ձեզ համար ամուսնությամբ կնշանավորվի՞:

-       Անպայման, բոլոր նպատակներն իրենց տեղը կգտնեն:

Տաթեւինչպե՞ս եք պատկերացնում Ձեր ընտանեկան կյանքը եւ Ձեզ որպես տան կին:

- Հակիրճ, բայց սպառիչ պատասխանեմ: Մինչ տան կին դառնալը, ես եղել եմ տան աղջիկ: Ինչ խոսք, մի քանի հոգի կարճ զգեստ տեսնելիս ու առավել եւս քեզ էկրաններին տեսնելիս՝ քթից այն կողմ ոչինչ չեն տեսնում, հետեւաբար՝ ասածս տան աղջիկը նրանց մոտ հազար ու մի հույզեր կառաջացնի: Առանց բորբոքվելու՝ խորը շունչ քաշեք. Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ:



 

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան

IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян В отношении Арегназ Манукян возбуждено публичное уголовное преследование, она задержанаЗачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТОТрехдневный курс по финансовой грамотности в AI Camp фонда FAST: Idram&IDBankКофе, перерыв и до 10% idcoin-ов. Idram&IDBank Газ подорожает, а сельхозпродукция станет дороже золота. «Паст»Летняя жара, Ереван без воды и «священная» ценность рукопожатия с Макроном. Катастрофические провалы «Веолия Джур» и двойные стандарты власти. «Паст»Ucom представляет новый региональный пакет uMix 5000: 3 услуги всего за 5000 драмов в месяц В ответ на правовую борьбу — политическая расправа и арест. «Паст»План Азербайджана, дошедший до ООН. Почему Самвел Карапетян и «Сильная Армения» были правы и как власти скрывают реальную угрозу. «Паст»Административный суд удовлетворил иск ААЦ по делу монастыря ОванаванкГенрих Мхитарян продлит свой контракт с «Интером» до 2027 годаАрмения заняла 70-е место в Глобальном индексе прав детей KidsRights 2026