Yerevan, 15.October.2026,
00
:
00
BREAKING


Կյանքն ինձ միշտ նվիրում է ամենալավերին. Տաթեւ Սարգսյան

LIFE

Life.panorama.am-ը գրում է.

Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է դերասանուհի Տաթեւ Սարգսյանը, ով մեզ հետ կիսվել է հեռուստատեսային ստեղծված դադարի պատճառների, իր եւ Նիկոլայ Եղիազարյանի ընկերության ու կյանքի գլխավոր դերի՝ սպասված ամուսնության մասին:

Տաթեւ, արդեն որքան ժամանակ է, ինչ հեռուստատեսային ոչ մի նախագծերում ուֆիլմերում Ձեզ չենք տեսնում: Հետաքրքիր է` ինչո՞վ է պայմանավորված նման որոշումը,դադարի պատճառները որո՞նք են:

- Նախ ասեմ, որ ես այդպես էլ չսովորեցի, թե ինչպես է պետք թվացյալ անմիջականություն, մտերմություն ու ջերմություն ցուցաբերել այն մարդկանց հանդեպ, որոնց հետ պարտադիր պետք է լավ հարաբերություններ ունենալ, ովքեր քեզ կապահովեն լավ աշխատանքով: Ինձ դուր են գալիս այն մարդիկ, ում նկատմամբ ձգողական ուժ եմ զգում, եւ եթե կարող եմ ինձ ապահովել պարզ մարդկային շփումով, ապա սիրով դա կանեմ, հակառակ դեպքում, ինձ նեղություն չեմ տա մեկ այլ կերպարի վերածվել: Գիտեք, խնդիրը նրանում չէ, որ կան կարդիկ, ովքեր հմտացած տպավորություն են թողնում իբր թե խելագարվում են քեզ համար, հարգում ու պաշտում են քեզ, խնդիրն այն է, որ նման կեղծ վերաբերմունքը տվյալ մարդկանց դուր է գալիս: Ես դա անվանում եմ փոխադարձ կապիկություն, այո, սա արտահայտվելով փոքր-ինչ անկեղծ գտնվեցի, բայց դա իսկապես անտանելի է, ռուսերեն ասած՝ «Меня выворачивает на изнанку от лицемерия и вылизывания»: Իհարկե, էկրաններից ժամանակավոր անհետանալը կապված է նաեւ անձնական կյանքս դասավորելու եւ այդ փուլում կայանալու հետ: Այս շրջանում «խաղում եմ» գլխավոր դերս:

Կցանկանայի իմանալ նաեւ, թե այս շրջանում ուրիշ ի՞նչով եք զբաղված:

-       Իհարկե, կան այլ զբաղվածություններ, որոնց մասին ժամանակ անց կկիսվեմ: Նման կերպ արտահայտվելս ինտրիգ ապահովելու պատճառ չունի, ուղղակի դեռ չեմ կարող այդ ամենի մասին խոսել, միաժամանակ վստահ եմ, որ ամենը կստացվի գեղեցիկ, այնպես, ինչպես պատկերացրել եմ:

Դերասանի մասնագիտությունն ընտրած մարդկանց երազանքն է աշխատել թատրոնում.Դուք նման երազանք ունե՞ք կամ գուցե արդեն աշխատանքներ կան այդ ուղղությամբ:

-       Ցանկություն ունեմ անդադար զարգանալու եւ կայուն լինելու բոլոր առումներով: Այստեղից հետեւություն, որ թատրոնը եւս չի կարող իմ կողմից անտեսվել: Երբ դեռ Երվանդ Ենգիբարյանը ողջ էր, Ստանիսլավսկու թատրոնում հանդիպում էի նրա եւ Իռա Հարությունյանի հետ ու երկար խոսում էինք այդ թատրոն ընդունվելուս մասին: Նպատակներ կային, նրանք իրենց փորձով էին կիսվում, փոխանցում այն ամենն, ինչ ինձ համար կարեւոր էր, որոնք հետք թողեցին իմ մեջ մինչ օրս: Հիշում եմ, հենց նրանց օգնությամբ հաղթահարեցի Ալեքսանդր Գրիգորյանի հետ հարցազրույցի վախը: Գիտեմ, որ բավականին դրական արձագանքի էի արժանացել, իսկ ժամանակ անց եղավ այն, ինչ եղավ… Այդ դեպքերից հետո Ստանիսլավսկու թատրոն չեմ այցելել:

Տաթեւ, հեռուստադիտողը Ձեզ տեսել է հիմնականում ազատամիտ, ինքնավստահ աղջկակերպարներում (եթե հաշվի չառնենք այն, որ սերիալներից մեկում Ձեր կերպարը դրականդարձավ). հետաքրքիր է` կերպարների առումով խտրականություններ դնո՞ւմ եք եւ կա՞նդերեր, որի մասին թաքուն մտածում եք:

-       Առաջարկվող կերպարներից երբեք չեմ նեղացել կամ ընկճվել, հրաժարվելու աստիճան երբեք չի հասել: Ախր, բացահայտում ու բացահայտվում ես, այն, ինչ քոնը չէ, քեզ հարազատ ես դարձնում եւ ինքդ քեզ վրա զարմանում ես, որ ստացվեց: Այդ ամբողջ ընթացքը մի հետաքրքիր խաղ է: Ես նույնիսկ կարոտում եմ այն խենթ ու խելառին, նրա մեջ ախր ուրիշ եռանդ կար, նա մեկն էր, ով ուղղակի սիրո կարիք ուներ: Ես շատ սիրով եմ ընդունել բացասական կերպարները եւ երբեւէ չեմ վախենա դա կրկնել: Իսկ ոչ թաքուն մտածում եմ մի դերի մասին, որը տակն ու վրա կանի գրեթե յուրաքանչյուրի աշխարհը, դեր, որը կստիպի պարտվել բանականությանը, կհասցնի հեռվում պահված բոլոր երազանքներին, որոնք թվացյալ ձախողված էին, բայց դեռ տեղ ունեն երկրորդ շունչ ստանալու համար: Երբեմն մեր սրտին անհրաժեշտ են լինում յուրահատուկ ակնթարթներ ու հենց այդ ակնթարթներն են հիմք հանդիսանում նորաստեղծ նպատակիս՝ սցենարը արդեն գրվում է:

Մի փոքր կմանրամասնե՞ք այդ ի՞նչ աշխատանքի մասին է խոսքը:

- Խոսքը գեղարվեստական ֆիլմի մասին է, բայց խմորման փուլում ենք դեռեւս, երբ մի փոքր հստակեցում լինի, խոստանում եմ պատմել այդ մասին, իսկ առայժմ թույլ տվեք չբացել փակագծերը:

Այսօր մեծ տարածում ունեն սիթքոմները, կցանկանայի՞ք ինքներդ Ձեզ փորձելկատագերկական ժանրում:

-       Երբ խաղում էի «Հարզաատ թշնամի» հեռուստասերիալում, ինձ այնքան թեթեւ ու հաճելի էի զգում Օլգայի թեթեւսոլիկ կերպարում: Ինչ մտքին էր, դա լեզվին, կենսուրախ, ժպտերես, միշտ բարձր տրամադրությամբ: Փոքրիկ քայլ արել եմ, բայց լիաթոք ծիծաղեցնելն արդյոք կստացվի՞: Ստացվելու արդյունքից չեմ կարող խոսել, բայց փորձելու ցանկությունը չեմ բացառում:

Տաթեւ, գիտեմ, որ այս ոլորտից ընկերներ ունեք, հատկապես Նիկոլայի եւ Ձերմտերմությունը բավականին քննարկվեց: Շատերի կարծիքով տարբեր սեռերի միջեւընկերություն հնարավոր չէ, որին վստահ եմ կհակադրվեք, այս առումով կցանկանայիլսել Ձեր տեսակետը:

-       Ճիշտ կռահեցիք՝ կհակադրվեմ: Դրա գլխավոր պատճառն այն է, որ իմ աշխարհընկալման վրա իր մեծ ազդեցությունը թողել է Երեւանից հեռու բնակվելս: Հետեւաբար ընկերության վերաբերյալ շարքով-կարգով գծագրած պատկերացումներ երբեւէ չեմ ունեցել: Ընկերությունն իմ կյանքում մեծ տեղ է զբաղեցնում, անկախ սեռից: Նիկոլայն իմ այն ընկերն է, ով ինձ անմնացորդ է նվիրված եւ դա փոխադարձ է: Մենք միմյանց համար տան անդամ ենք, այլ ոչ թե ուղղակի ընկերներ, մեզ մտերմացրեց մեկս մյուսի ներսը թափանցելու ունակությունն, ապրումներով պարզ կիսվելու եւ անկաշկանդ խորհրդակցելու ցանկությունը: Անգամ նշանածս, մեր մտերմությունը տեսնելիս, զուտ կենաց խմեց՝ միշտ մնալ այդպես օրինակելի ընկերներ: Այնպես որ, խանգարող հանգամանքների դեպքում չեմ կարծում համաձայներ շարունակեինք մեր շփումը: Առհասարակ, ընկերության վերաբերյալ կարող եմ շատ երկար խոսել, ինձ մոտ այս առումով տարիքային սահմանափակում եւս չկա: Իռա Հարությունյանի հետ եւս մնացինք միմյանց համար հոգատար եւ սրտացավ մարդիկ: Կյանքն ինձ միշտ նվիրում է ամենալավերին՝ զերծ պահելով նրանցից, ովքեր իսկզբանե չպետք է լինեին: Կան մարդիկ, ովքեր գալիս են հավերժ մնալու համար, շատ կարեւոր է, որ անձնական կյանքից ու ընտանիքի անդամներից բացի կարող ես որեւէ մեկին կոչել կյանքիդ կարեւորագույններից: Ինչպես ասում էր Վազգեն Մնացականյանն՝ «Անընկեր մարդը նման է այն աղբյուրին, որից ոչ ոք ջուր չի խմում: Բխում է իր համար ու ոչ ինքն է ուրիշի ծարավը կոտրում, ոչ ուրիշն է խնամքով դեն քշում մամուռներն ու մի օր էլ խեղդվում է ինքն իր մեջ»:

Տաթեւ, Ձեզ հետ խոսելիս չենք կարող չանդրադառնալ նաեւ Ձեր նշանադրությանը եւառհասարակ անձնական կյանքին, որը եւս շատ քննարկվեց. հետաքրքիր է` ի՞նչ փուլումեն գտնվում հարաբերությունները, 2016-ը Ձեզ համար ամուսնությամբ կնշանավորվի՞:

-       Անպայման, բոլոր նպատակներն իրենց տեղը կգտնեն:

Տաթեւ, ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր ընտանեկան կյանքը եւ Ձեզ որպես տան կին:

- Հակիրճ, բայց սպառիչ պատասխանեմ: Մինչ տան կին դառնալը, ես եղել եմ տան աղջիկ: Ինչ խոսք, մի քանի հոգի կարճ զգեստ տեսնելիս ու առավել եւս քեզ էկրաններին տեսնելիս՝ քթից այն կողմ ոչինչ չեն տեսնում, հետեւաբար՝ ասածս տան աղջիկը նրանց մոտ հազար ու մի հույզեր կառաջացնի: Առանց բորբոքվելու՝ խորը շունչ քաշեք. Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ:



 

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան

Business and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League