Խաչիկ Ասրյանի պատասխանն Իլհամ Ալիևին
БЛОГԽառնածին ցեղերի արդյունքում ձևավորված, հորինված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Արցախի Ասկերանի շրջանում իր բնակիչների հետ հանդիպման ժամանակ կրկին բարբաջել է՝ ասելով․ «Նոր տիրոջ փնտրող ու սրա-նրա գրկում պատսպարվող Հայաստանը պետք է իմանա, որ միակ ճանապարհը Ադրբեջանի բոլոր պայմաններն ընդունելն ու Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից հրաժարվելն է»։
Բամբակի մեջ մեծացած, ոչ մի պատերազմի չմասնակցած, ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի շնորհիվ 44-օրյա պատերազմի ժամանակ որոշակի ձեռքբերումներ ունեցած, հայկական Արցախը նվեր ստացած Ադրբեջանի նախագահ Իլհա՛մ Ալիև, Հայաստանի տարածքային ամբողջականությունը (ՀՀ՝ 29.800, հայկական Արցախ՝ 12.200, հայկական Նախիջևան՝ 5.500) կազմում է 47.500 քառակուսի կիլոմետր (Արևմտյան Հայաստանը դեռ չհաշված)։
Իլհա՛մ, շատ շուտով ՄԵՆՔ գալու ենք մեր Ծնողների, մեր Պապերի և մե՛ր ՀԱՅՐԵՆԻՔՆ ազատագրելու. սուլթանիզմով տառապելու փոխարեն՝ պատրաստվիր քե՛զ սպասվող կապիտուլյացիային։
Ի դեպ, Իլհա՛մ, ծոծրակդ կտեսնես, բայց Զանգեզուրի միջանցք երբե՛ք չես տեսնի։
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության Նախագահ,
«Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատի Հրամանատար,
Արցախյան, Ապրիլյան, 44-օրյա պատերազմների մասնակից,
«Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր,
Գնդապետ Խաչիկ Ասրյան
1
Не просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограничений
2
На последнем раздельном пляже Европы вспыхнула драка: туристка нарушила столетний запрет и прорвалас...
3
Ложная повестка искусственного государства. Аршак Карапетян
4
Новая мина Баку под мирным договором: почему молчит Ереван? «Паст»
5
Армянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de Bruxelles



