Խաչիկ Ասրյանի պատասխանն Իլհամ Ալիևին
BLOGԽառնածին ցեղերի արդյունքում ձևավորված, հորինված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Արցախի Ասկերանի շրջանում իր բնակիչների հետ հանդիպման ժամանակ կրկին բարբաջել է՝ ասելով․ «Նոր տիրոջ փնտրող ու սրա-նրա գրկում պատսպարվող Հայաստանը պետք է իմանա, որ միակ ճանապարհը Ադրբեջանի բոլոր պայմաններն ընդունելն ու Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից հրաժարվելն է»։
Բամբակի մեջ մեծացած, ոչ մի պատերազմի չմասնակցած, ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի շնորհիվ 44-օրյա պատերազմի ժամանակ որոշակի ձեռքբերումներ ունեցած, հայկական Արցախը նվեր ստացած Ադրբեջանի նախագահ Իլհա՛մ Ալիև, Հայաստանի տարածքային ամբողջականությունը (ՀՀ՝ 29.800, հայկական Արցախ՝ 12.200, հայկական Նախիջևան՝ 5.500) կազմում է 47.500 քառակուսի կիլոմետր (Արևմտյան Հայաստանը դեռ չհաշված)։
Իլհա՛մ, շատ շուտով ՄԵՆՔ գալու ենք մեր Ծնողների, մեր Պապերի և մե՛ր ՀԱՅՐԵՆԻՔՆ ազատագրելու. սուլթանիզմով տառապելու փոխարեն՝ պատրաստվիր քե՛զ սպասվող կապիտուլյացիային։
Ի դեպ, Իլհա՛մ, ծոծրակդ կտեսնես, բայց Զանգեզուրի միջանցք երբե՛ք չես տեսնի։
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության Նախագահ,
«Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատի Հրամանատար,
Արցախյան, Ապրիլյան, 44-օրյա պատերազմների մասնակից,
«Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր,
Գնդապետ Խաչիկ Ասրյան
1
“My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.
2
Free Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle East
3
Trust and reach across the globe
4
AraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback
5
Ucom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable Gifts



