Միջարտադրամասային սպորտային մրցաշարերի անցկացումը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բարի ավանդույթներից է
БЛОГՄիջարտադրամասային սպորտային մրցաշարերի անցկացումը մեր ընկերության բարի ավանդույթներից է։ Ֆուտբոլ, վոլեյբոլ, բասկետբոլ և շախմատ սպորտաձևերով ամեն տարի կազմակերպվում են սիրողական մրցաշարեր։
Մինի ֆուտբոլի առաջնությանը մասնակցում էր 12 թիմ, եզրափակիչ փուլում մրցում էին Հանքաքարի ջարդման և տեղափոխման արտադրամասի և Լեռնային պլանավորման դեպարտամենտի թիմերը:
Թեժ պայքարի արդյունքում հաղթեց ՀՋՏԱ-ի թիմը, իսկ Անվտանգության դեպարտամենտը զբաղեցրեց երրորդ հորիզոնականը:
Հաղթող թիմերն արժանացան դրամական պարգևների, մեդալների և գավաթի:
Նման միջոցառումները խրախուսվում են սպորտի մասսայականացման և կոլեկտիվների միջև համագործակցության զարգացման և առողջ մրցակցություն ձևավորելու տեսակետից։
Շնորհավորում ենք մեր գործընկեր հաղթող թիմերին։
1
IDBank представит экологические и инновационные инициативы на COP17
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
4
Доберутся ли медведи из Шикаоха до COP17?
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



