Միջարտադրամասային սպորտային մրցաշարերի անցկացումը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բարի ավանդույթներից է
BLOGՄիջարտադրամասային սպորտային մրցաշարերի անցկացումը մեր ընկերության բարի ավանդույթներից է։ Ֆուտբոլ, վոլեյբոլ, բասկետբոլ և շախմատ սպորտաձևերով ամեն տարի կազմակերպվում են սիրողական մրցաշարեր։
Մինի ֆուտբոլի առաջնությանը մասնակցում էր 12 թիմ, եզրափակիչ փուլում մրցում էին Հանքաքարի ջարդման և տեղափոխման արտադրամասի և Լեռնային պլանավորման դեպարտամենտի թիմերը:
Թեժ պայքարի արդյունքում հաղթեց ՀՋՏԱ-ի թիմը, իսկ Անվտանգության դեպարտամենտը զբաղեցրեց երրորդ հորիզոնականը:
Հաղթող թիմերն արժանացան դրամական պարգևների, մեդալների և գավաթի:
Նման միջոցառումները խրախուսվում են սպորտի մասսայականացման և կոլեկտիվների միջև համագործակցության զարգացման և առողջ մրցակցություն ձևավորելու տեսակետից։
Շնորհավորում ենք մեր գործընկեր հաղթող թիմերին։
1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



