Հաագայում անցկացվող ԵԺԿ երիտասարդական կազմակերպության խորհրդի հավաքի ընթացքում ընդունվեց մեր գործընկոջ՝ Ֆրանսիայի հանրապետական կուսակցության հետ ներկայացված բանաձևը․ Լիլիթ Բեգլարյան
БЛОГԼիլիթ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Հաագայում անցկացվող ԵԺԿ երիտասարդական կազմակերպության խորհրդի հավաքի ընթացքում ընդունվեց մեր գործընկոջ՝ Ֆրանսիայի հանրապետական կուսակցության հետ ներկայացված բանաձևը։
Այն անդրադառնում է Արցախում ստեղծված իրավիճակին և Հայաստանին ԵՄ աջակցությանը։
Բանաձևը կոչ է անում՝
-Եվրոպական միությանը և նրա անդամ պետություններին՝ ակտիվորեն աջակցել Հայաստանի տարածքային ամբողջականությանը.
-Պատժամիջոցներ սահմանել ագրեսիայի և միջազգային իրավունքի խախտման համար պատասխանատուների նկատմամբ՝ ապահովելով պատասխանատվություն և արդարություն հայ բնակչության համար.
-Պահպանել մշակութային և կրոնական ժառանգությունը Լեռնային Ղարաբաղում՝ խրախուսելով միջազգային վերահսկողությունը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներգրավվածությունը.
-Ադրբեջանական պետությանը՝ անվերապահորեն ազատ արձակել Լեռնային Ղարաբաղի իշխանությունների ղեկավարներին։
Բանաձևն ընդունվել է միաձայն։
Ինչպես նշել եմ իմ խոսքում՝ վաղուց ժամանակն է բանաձևերից ու փաստաթղթերից անցում կատարել հստակ գործողությունների ու պատժամիջոցների, կոչ եմ արել մեր գործընկերներին այդ ուղղությամբ աշխատել իրենց երկրներում։
Իմ ելույթում ահազանգել եմ նաև Հայաստանի բանտերում ապօրինաբար պահվող քաղբանտարկյալների դեպքերի մասին։
1
Не просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограничений
2
На последнем раздельном пляже Европы вспыхнула драка: туристка нарушила столетний запрет и прорвалас...
3
Ложная повестка искусственного государства. Аршак Карапетян
4
Новая мина Баку под мирным договором: почему молчит Ереван? «Паст»
5
Армянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de Bruxelles



