Արցախի լուծարման մասին հրամանագիրն առոչինչ է, չունի իրավաբանական ուժ, ստորագրվել է ժողովրդի բնաջնջման սպառնալիքի ներքո. ՀայաՔվե
БЛОГԱրցախի Հանրապետությունն ստեղծվել է ժողովրդի կամարտահայտության հիման վրա, մասնավորապես՝ 1991 թ․ դեկտեմբերի 10-ի հանրաքվեի արդյունքում, և ոչ ոք իրավասու չէ չեղարկելու այդ կամարտահայտության հիմքերը։
Արցախի լուծարման մասին հրամանագիրն առոչինչ է, չունի իրավաբանական ուժ, ստորագրվել է ժողովրդի բնաջնջման սպառնալիքի ներքո։ Իսկ ուժի սպառնալիքի ներքո կնքված միջազգային պայմանագրերն առոչինչ են ու չունեն իրավաբանական ուժ՝ ըստ Միջազգային պայմանագրերի մասին Վիեննայի 1969 թ․ կոնվենցիայի 51-րդ և 52-րդ հոդվածների։
Ուշագրավ է, որ պաշտոնական Բաքվի մեջբերումներն Արցախի նախագահի այդ հրամանագրից ինքնին վկայում են, որ Բաքուն ընդունում է՝ Արցախի Հանրապետությունն ուներ սուբյեկտայնություն։
2020 թ․ 44-օրյա պատերազմի, դրան հաջորդող ժամանակաշրջանում տարաբնույթ ռազմական ու ահաբեկչական գործողությունների, զինված հարձակումների և հատկապես 2023 թ․ սեպտեմբերի 19-ի լայնամասշտաբ գործողությունների հետևանքով է Ադրբեջանն օկուպացրել Արցախի Հանրապետության տարածքը։
1
Почему Арман Татоян не участвовал в слушаниях по делу политзаключённых? «Паст»
2
Где искать следы отмывания денег? «Паст»
3
Просто решили не возбуждать уголовное производство — и… всё. «Паст»
4
Отныне не «спонтанно», а организованно. «Паст».
5
Пашинян: Вопрос Нагорного Карабаха был решен в 1996 г, просто никто нам об этом не говорил



